Ջուլիա Հերոն (անգլ.՝ Julia Heron, նոյեմբերի 21, 1897(1897-11-21), Մոնտանա, ԱՄՆ - ապրիլի 9, 1977(1977-04-09), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի բեմադրող նկարիչ։ «Օսկար» մրցանակի դափնեկիր (1961) բեմադրող նկարչի լավագույն աշխատանք անվանակարգում «Սպարտակ» (1960) ֆիլմի համար։ Դրանից բացի, նա ևս չորս անգամ ներկայացվել է «Օսկարի» նույն անվանակարգում (1942, 1943, 1945, 1960 «Լեդի Համիլթոն» (1941), «Ջունգլիներ գիրքը» (1942), «Կազանովա Բրաուն» (1944) և «Մեծն ձկնորսը» (1959) ֆիլմերի համար։

Ջուլիա Հերոն
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 21, 1897(1897-11-21)
Ծննդավայր՝Մոնտանա, ԱՄՆ
Վախճանի թիվ՝ապրիլի 9, 1977(1977-04-09) (79 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝նկարիչ-բեմադրող
Պարգևներ՝
IMDb։ID 0380243

Կենսագրություն խմբագրել

Ջուլիա Հերոնը ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 21-ին ԱՄՆ Մոնտանա նահանգում։

Արժանացել է «Օսկար» մրցանակի (1961) և ներկայացվել է ևս չորս անգամ բեմադրող նկարչի լավագույն աշխատանք անվանակարգում[1]։ Աշխատել է ավելի քան 100 ֆիլմերի վրա 1930 թվականից մինչև 1969 թվականն ընկած ժամանակահատվածում։

Ջուլիա Հերոսնը մահացել է 1977 թվականի ապրիլի 9-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • 1933 – «Գաղտնիքներ» / Secrets
  • 1935 – «Նախնիների կանչը» / Call of the Wild
  • 1935 – «Տեղեկացնող» / The Informer
  • 1936«Արի և տիրիր» / Come and Get It
  • 1937 – «Փակուղի» / Dead End
  • 1937 – «Փոթորիկ» / The Hurricane
  • 1939«Մոլեգին հողմերի դարավանդ» / Wuthering Heights
  • 1940 – «Մեր քաղաքը» / Our Town
  • 1940 – «Արտասահմանյան թղթակից» / Foreign Correspondent
  • 1940 – «Մարդն Արևմուտքից» / The Westerner
  • 1940 – «Երկար ճանապարհ դեպի տուն» / The Long Voyage Home
  • 1941 – «Լեդի Հաիլթոն» / That Lady Hamilton
  • 1942 – «Ջունգլիների գիրքը» / Jungle Book
  • 1942 – «Լինել, թե չլինել» / To Be or Not to Be
  • 1943 – «Խավարի եզրը» / Edge of Darkness
  • 1943 – «Պահակախումբ Ռեյնի ափին» / Watch on the Rhine
  • 1944 – «Կինը պատուհանի մեջ» / The Woman in the Window
  • 1946 – «Աղախնի օրագիրը» / The Diary of a Chambermaid
  • 1946«Մեր կյանքի լավագույն տարիները» / The Best Years of Our Lives
  • 1947«Եպիսկոպոսի կինը» / The Bishop's Wife
  • 1950 – «Զոհվելու եզրը» / Edge of Doom
  • 1950 – «Հարվի» / Harvey
  • 1951 – «Հոլիվուդյան պատմություն» / Hollywood Story
  • 1953 – «Էբուտն ու Կոստելոն գնում են Մարզ» / Abbott and Costello Go to Mars
  • 1955 – «Էբոտն ու Կոստելոն հանդիպում են ոստիկանի Քեյսթոունից» / Abbott and Costello Meet the Keystone Kops
  • 1955 – «Արարածի վրեժը» / Revenge of the Creature
  • 1955 – «Այս Երկիր կղզին» / This Island Earth
  • 1955 – «Այն ամենն, ինչ թույլատրում է երկինքը» / All That Heaven Allows
  • 1956 – «Գրված քամու վրա» / Written on the Wind
  • 1957 – «Ստամբուլ» / Istanbul
  • 1958 – «Այն, ինչը չի կարող մահանալ» / The Thing That Couldn't Die
  • 1959 – «Կյանքի իմիտացիա» / Imitation of Life
  • 1959-1962 – «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է» / Alfred Hitchcock Presents
  • 1960«Սպարտակ» / Spartacus
  • 1961 – «Մեծն ինքնակոչը» / The Great Impostor
  • 1966 – «Հրեշների ընտանիքը» / The Munsters

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «IMDb.com: Julia Heron - Awards». IMDb.com. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 14-ին.