«Եպիսկոպոսի կինը» (անգլ.՝ The Bishop's Wife ), 1947 թվականին ռեժիսոր Հենրի Կոստերի նկարահանած ռոմանտիկ կատակերգություն։

Եպիսկոպոսի կինը
անգլ.՝ The Bishop's Wife
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, ֆենթեզի ֆիլմ[1], սուրբծննդյան ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և դրամա
Թվականդեկտեմբերի 9, 1947[2] և սեպտեմբերի 2, 1948[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀենրի Քոսթեր[1][4][5]
ՊրոդյուսերՍեմյուել Հոլդվին
Սցենարի հեղինակՌոբերտ Շերվուդ
ԴերակատարներՔերի Գրանտ[4][5], Լորետա Յանգ[4], Դևիդ Նիվեն[4], Մոնթի Վուլի[4], Ջեյմս Գլիսոն[4], Գլեդիս Կուպեր[4], Էլզա Լանչեսթեր[4], Տիտո Վուոլո, Իզաբել Ջուել, Ռեջիս Թումի, Սառա Հեյդեն, Սառա Էդվարդս և Մարգարեթ Մեյ ՄակՈւեյդ
ՕպերատորԳրեգ Թոլանդ
ԵրաժշտությունՀյուգո Ֆրիդհոֆեր
ՄոնտաժՄոնիկա Քոլինգվուդ
ԿինոընկերությունSamuel Goldwyn Productions և RKO Pictures
Տևողություն109 րոպե
 The Bishop's Wife (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ջուլիան եպիսկոպոս Բրոգհեմի կինն է, Դեբբին՝ նրա փոքր դուստրը։ Նույնիսկ Սուրբ Ծննդյան նախօրյակին նրանք ապարդյուն հույսով ուշադրություն են սպասում իրենց հոր և ամուսնու կողմից, սակայն վերջինս զբաղված է նոր տաճարի համար նվիրատվություններ հավաքելով և ամբողջ ժամանակ անցկացնում է աղոթելով։ Քաղաքում հայտնվում է Դադլի անունով մի անծանոթ, որը հավաստիացնում է, թեինքը երկնքից ուղարկված հրեշտակ է, որը պետք է օգնի բոլոր կարիքավորներին։ Այն հրաշքները, որոնք տեղի են ունենում, չնայած փոքր լինելուն, եպիսկոպոսին ստիպում են մտածել այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր այս կյանքում։

Դերերում խմբագրել

  • Քերի Գրանտ— Դադլի
  • Լորետա Յանգ - Ջուլիա Բրոգհեմ
  • Դևիդ Նիվեն - եպիսկոպոս Հենրի Բրոգհեմ
  • Մոնթի Վուլլի - պրոֆեսոր Ուոթրիջ
  • Ջեյմս Գլիսոն - Սիլվեսթեր, տաքսիստ
  • Գլեդիս Կուպեր - տիկին Հեմիլթոն
  • Էլզա Լանչեսթեր - Մատիլդա
  • Սառա Հադեն— Միլդրեդ Քեսըվեյ
  • Քերոլին Գրայմս — Դեբի Բրոգհեմ
  • Տիտո Վուոլո— Մագենտին
  • Քլեր Դու Բրեյ —երկրորդ տիկին
  • Իզաբել Ջուել— մայրը հիստերիայի մեջ
  • Ռեջիս Թումի —միստր Միլլեր

Մրցանակներ խմբագրել

1948 թվականին արժանացել է Օսկար մրցանակի լավագույն հնչունավորման համար։

Անվանակարգեր՝

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն ռեժիսոր
  • Լավագույն մոնտաժ
  • Դրամատիկական / կատակերգական ֆիլմերի լավագույն սաունդթրեք

Վերանկարահանում խմբագրել

1996 թվականին վերանկարահանվել է «Քահանայի կինը» կոչվող տարբերակը, որտեղ գլխավոր դերերը կատարել են Ուիթնի Հյուսթոնը և Դենզել Վաշինգտոնը։ Ֆիլմը ներկայացվել է Օսկարի «Դրամատիկական / կատակերգական ֆիլմերի լավագույն սաունդթրեք» անվանակարգում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եպիսկոպոսի կինը» հոդվածին։