Ջորջ Կրամ (անգլ.՝ George Crum)[1][2], 1822, Saratoga, Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 22, 1914(1914-07-22), Malta, Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), Moon’s Lake House ռեստորանի խոհարարը (Սարատոգա Սփրինգս քաղաքի մոտ գտնվող լճի հարավային մասում տեղակայված հանգստավայրում, Նյու Յորք, ԱՄՆ)։ Հայտնի է է որպես չիպսի գյուտարար[3][4][5]։

Ջորջ Կրամ
Դիմանկար
Ծնվել է1822
ԾննդավայրSaratoga, Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 22, 1914(1914-07-22)
Մահվան վայրMalta, Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունշեֆ խոհարար և գյուտարար

Կենսագրություն խմբագրել

Ջորջ Կրամը ծնվել է 1824 թվականի հուլիսի 15-ին[6]։ Աշխատել է Moon's Lake House ամերիկյան թանկարժեք ռեստորանում որպես շեֆ-խոհարար[7][8].

Վարկածներից մեկի համաձայն՝ հաճախորդներից մեկը (հավանաբար՝ Վանդերբիլտ[9]) 1853 թվականի օգոստոսի 24-ին բողոքել է (այլ վարկածով[10][11], այցելուներից մեկը Կրամի ֆրանսիական կարտոֆիլը միշտ հետ է ուղարկել խոհանոց՝ ասելով, որ այն շատ հաստ է կտրված), որ իր ֆրի կարտոֆիլը շատ հաստ է կտրվել (վերադարձրել է ուտեստը հետ և հրապարակավ զեկուցել շեֆ-խոհարարին)։ Ի պատասխան, Կրամը կարտոֆիլը կտրել է այնպես, որ այն անցկացնում էր լույսը, տապակել այն յուղի մեջ մինչև ճռճռոցը և ներկայացրել հաճախորդին։ Նա գոհ է մնացել։ Ճաշատեսակը ճաշացանկում ներկայացվել է «Սարատոգայի չիպս» անվանումով (անգլ.՝ թարգմանաբար «չիպս» - «կտոր», Սարատոգա - քաղաքը, որտեղ գտնվում էր ռեստորանը)[12]։

Այնուամենայնիվ, չիպսերի նման տապակած կարտոֆիլի բաղադրատոմսը ԱՄՆ-ում տպագրվել է 1832 թվականի մի խոհարարական գրքում, ինչը ստիպում է որոշակի թերահավատությամբ վերաբերվել 1853 թվականին Սարատոգա Սփրինգսում չիպսի գյուտի վերաբերյալ պնդմանը[13].

Ջերջ Կրամը մահացել է 1914 թվականի հուլիսի 22-ին, 90 տարեկանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hugh Bradley, Such Was Saratoga, New York: 1940
  2. Gruse, Doug (2009 թ․ նոյեմբերի 25). «Chipping Away at History». Post-Star. Glens Falls, New York. «Speck and Wicks both identified as members of the St. Regis Mohawk tribe. Their children also considered themselves to be American Indians.»
  3. D'Ambrosio, Brian. From Football to Fig Newtons: 76 American Inventors and The Inventions You Know By Heart. Lulu.com. էջ 61. ISBN 9781105737725. «William Kitchiner's The Cook's Oracle includes a recipe for what can only be described as a potato chip. Whether one called it a potato chip or not, it would seem that a thinly sliced potato cooked in hot oil and served sprinkled with salt existed before George Speck or his sister Katie Speck Wicks "invented" the potato chip.»
  4. Berry, Steve & Norman, Phil (2014 թ․ հուլիսի 14). «Crisps buoyed Britain in its darkest hour». The Telegraph.
  5. Hugh Bradley. Such Was Saratoga 1940:121-122
  6. https://www.blackpast.org/african-american-history/george-crum-1824-1914/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. Moon, D.L. The Descendants of Robert Moon of Boston and Newport, p. 420]
  8. Menu at Moon's Lake House
  9. Snopes, which lists its sources
  10. Early Lake Houses Saratoga, New York (Reminiscences of Saratoga compiled by Cornelius E. Durkee, The Saratogian 1927-28 Արխիվացված 2011-08-05 Wayback Machine(անգլ.)
  11. КАРТОФЕЛЬНЫЕ ЧИПСЫ
  12. «Вредные чипсы». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 24-ին.
  13. Civil War Recipes and Food History - The Potato During the Civil War Արխիվացված 2014-10-22 Wayback Machine(անգլ.)

Գրականություն խմբագրել

  • Dirk Burhans Crunch!: A History of the Great American Potato Chip. — 2008. — 208 с. — ISBN 0299227707