Ջորջ Լոուրենս Փրայս (անգլ.՝ George Lawrence Price, դեկտեմբերի 15, 1892(1892-12-15), Falmouth, Նոր Շոտլանդիա, Կանադա - նոյեմբերի 11, 1918(1918-11-11), Ville-sur-Haine, Le Rœulx, Սուանիե, Էնո, Բելգիա), կանադացի զինվոր, շարքային; Ավանդաբար համարվում է Բրիտանական կայսրության վերջին զինվորը, որ զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմում՝ սպանվել է ժամը 10:58-ին, Առաջին Կոմպիենի զինադադարի ուժի մեջ մտնելուց երկու րոպե առաջ, բայց ոչ վերջին զինվորը, որը զոհվել է պատերազմում, վերջինը՝ Հենրի Գյունթերն է, ԱՄՆ բանակի սերժանտ, որ մահացել է ժամը 10:59-ին:

Ջորջ Լոուրենս Փրայս
դեկտեմբերի 15, 1892(1892-12-15) - նոյեմբերի 11, 1918(1918-11-11) (25 տարեկան)
ԾննդավայրFalmouth, Նոր Շոտլանդիա, Կանադա
Մահվան վայրVille-sur-Haine, Le Rœulx, Սուանիե, Էնո, Բելգիա
ԳերեզմանSt Symphorien Military Cemetery[1]
Քաղաքացիություն Կանադա
ԶորատեսակCanadian Corps?
Կոչումշարքային
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ

Կենսագրություն

խմբագրել

Ջորջ Լոուրենս Փրայսը ծնվել է 1892 թվականի դեկտեմբերի 15-ին Ֆալմութում, Նոր Շոտլանդիա, Կանադա։ Նա իր մանկությունն անցկացրել է Չերչ Սթրիթում (այժմ՝ Պորտ Ուիլյամս), զորակոչի պահին՝ 1917 թվականի հոկտեմբերի 17-ին բնակվել է Մուս-Ջո քաղաքում[2]։ Ծառայել է կանադական էքսպեդիցիոն ուժերի A վաշտի 28-րդ գումարտակում։

 
Մոնսի համար մղվող մարտերին մասնակցած Բրիտանական էքսպեդիցիոն ուժերի գնդին նվիրված հարթաքանդակ։

1918 թվականի նոյեմբերի 11-ին շարքային Փրայսը մասնակցել է բելգիական փոքր գյուղի գրավմանը։ Հակառակորդի գնդացիրից կրակի տակ անցնելով Վիլ-սյուր-Այն քաղաքի Կենտրոնական ջրանցքը, պարեկներըը շարժվել են դեպի տների շարքը, որպեսզի չեզոքացնեն գնդացրորդին, որ կրակել էր պարեկի վրա անցման ժամանակ։ Պարեկը ներխուժել է տուն, սակայն զինվորները պարզել են, որ գերմանացիներին հաջողվել է փախչել հետևի ելքով։ Հետո կանադացիները խուզարկել են հարևան տունը, սակայն այնտեղ էլ ոչ ոքի չեն գտել։ Ջորջ Փրայսը, տան տիրոջ խորհրդին հակառակ դուրս է եկել տնից։ Ժամը 10:58-ին հրացանի կրակոց է հնչել և Փրայսը ընկել է մահացած[3]։

Ճակատագրի հեգնանքով Փրայսը մահացել է առաջին Կոմպիենի զինադադարից ուղիղ երկու րոպե առաջ[4]։

Ջորջ Փրայսի հուղարկավորությունը տեղի է ունեցել Մոնսից հարավ-արևելք Ավրեյսի հին համայնքային գերեզմանատանը, որտեղ թաղված են պատերազմում զոհված առաջին և վերջին բրիտանացի զինվորները՝ Ջոն Պարը և Ջորջ Էլիսոնը[5]։

1968 թվականին Փրայսի մահվան 50-ամյակի և զինադադարի կապակցությամբ նրա վաշտի ողջ մնացած զինվորները ժամանել են Վիլ-սյուր-Այն՝ հուշատախտակ բացելու այն տան վրա, որի մոտ նա զոհվել էր[2]։

Հիշատակ

խմբագրել

Վիլ-սյուր-Այն քաղաքի տարրական դպրոցներից մեկը անվանակոչվել է շարքային Ջորջ Լոուրենս Փրայսի անունով (ֆր.՝ École George Price). Բելգիայում Կանադայի դեսպան Դենիս Ռոբերտը ներկա է գտնվել դպրոցի անվանակոչության արարողությանը։ 1991 թվականին քաղաքում կառուցվեց ևս մեկ կամուրջ Կենտրոնական ջրանցքի վրայով, և նույն թվականի նոյեմբերի 11-ին, հասարակական հարցման արդյունքների համաձայն, կամուրջը անվանվել է Ջորջ Փրայսի անունով (ֆր.՝ Passerelle George PricePasserelle George Price)[6]։

Հետաքրքիր փաստ

խմբագրել

Քննությունը ցույց է տվել, որ Կոմպիենի անտառի երկաթուղային վագոնում բանակցություններ վարելու ժամանակ Ֆրանսիայի մարշալ Ֆերդինանդ Ֆոշը հրաժարվել է գերմանական կողմի առաջարկն ընդունելուց, այն է՝ դադարեցնել կրակը անիմաստ զոհերից խուսափելու համար։ Դրա հետևանքով հաշտության համաձայնագիրը ստորագրելուց հետո մինչ նրա ուժի մեջ մտնելը՝ նոյեմբերի 11-ը (ժամը 11:00), սպանվածների և վիրավորվածների թիվը կազմել է 11.000[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 George Price, Web matters, Արխիվացված է օրիգինալից 13 June 2011-ին, Վերցված է 13 November 2010-ին
  3. Bridger, Geoff The Great War Handbook. — Barnsley: Pen & Sword[en], 2009. — С. 182. — ISBN 978-1-84415-936-9
  4. «November 11, 1918: The Last Hours, The Last Man». NW Battalion. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. Lichfield, John (2008 թ․ նոյեմբերի 8). «Two soldiers linked in death by a bizarre coincidence». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. Le Clercq, Jean, Le Rœulx: le village de Ville-sur-Haine (ֆրանսերեն), Belgium, Արխիվացված է օրիգինալից 23 January 2011-ին, Վերցված է 13 November 2010-ին
  7. Persico, p. 378.