Ջորջե Պետրովիչ (սերբ.՝ Ђорђе Петровић, հոկտեմբերի 8, 1999(1999-10-08)[1], Պոժարևաց, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, «Չելսի» ակումբի և Սերբիայի ազգային հավաքականի դարպասապահ։

Ջորջե Պետրովիչ
սերբական կիրիլիցա՝ Ђорђе Петровић
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 8, 1999(1999-10-08)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Պոժարևաց, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 1,94 մետր
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա

խմբագրել

Պետրովիչը «Չուկարիչկի» ակումբի սան է։ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Սերբիայի Սուպերլիգայում[2]։

2022 թվականի ապրիլի 6-ին Պետրովիչը չբացահայտված գումարի դիմաց տեղափոխվել է ամերիկյան «Նյու Ինգլենդ Ռեվյուշն» ակումբ՝ կնքելով երեք տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով[3][4]։ Մայիսի 8-ին «Նյու Ինգլենդ Ռեվյուշն II»-ի կազմում խաղացել է ՄԼՍ Նեքստ Պրո-ի խաղում «Կոլամբուս Կրյու 2»-ի դեմ[5], իսկ «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնի» առաջին թիմում իր նորամուտը նշել է մայիսի 11-ին ԱՄՆ բաց գավաթի 2022 թվականի 1/16 եզրափակչի «Ցինցինատիի» դեմ խաղում[6]։ ՄԼՍ-ում նորամուտը նշել է հունիսի 12-ին «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դեմ խաղում[7]։ Հոկտեմբերի 7-ին Պետրովիչը նոր պայմանագիր է կնքել «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնի» հետ մինչև 2025 թվականի մրցաշրջանի ավարտը՝ 2026 թվականի մրցաշրջանի համար երկարաձգման տարբերակով[8][9]։ 2022 թվականի մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել է «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնի» ամենաարժեքավոր խաղացող[10], ինչպես նաև առաջադրվել է ՄԼՍ-ի տարվա լավագույն դարպասապահի և տարվա նորեկ խաղացողի կոչման[11]։ Պետրովիչը ընտրվել է ՄԼՍ-ի բոլոր աստղերի 2023 թվականի խաղի համար, որում ՄԼՍ-ի աստղերի թիմը հյուրընկալել է անգլիական «Արսենալին»[12]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2021 թվականի հունվարի 25-ին Դոմինիկյան Հանրապետության հավաքականի դեմ ընկերական խաղում Պետրովիչը նշել է նորամուտը Սերբիայի հավաքականում[13]։

Ձեռքբերումներ

խմբագրել
Անձնական
  • ՄԼՍ-ի բոլոր աստղերի խաղի մասնակից - 2023

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Չուկարիչկի VS. Ցրվենա Զվեզդա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 25-ին.
  3. «New England Revolution sign 22-year-old Serbian goalkeeper Djordje Petrović». New England Revolution (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Jonathan Sigal (2022 թ․ ապրիլի 6). «New England Revolution sign Serbian international goalkeeper Djordje Petrović». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Recap | Revolution II Fall to Columbus 4-0». New England Revolution (անգլերեն). 2022 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «Recap | Revs advance to U.S. Open Cup Round of 16 with explosive 5-1 win over FC Cincinnati». New England Revolution (անգլերեն). 2022 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  7. «Recap | Revs stretch unbeaten run to six with dramatic 2-1 win over 10-man Sporting KC». New England Revolution (անգլերեն). 2022 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «Revolution sign goalkeeper and 2022 Team MVP Djordje Petrović to long-term contract extension». New England Revolution (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  9. «Djordje Petrović reaches long-term extension with New England Revolution». MLSsoccer.com (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  10. «New England Revolution announce 2022 team award winners». New England Revolution (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «Djordje Petrović named finalist for MLS Allstate Goalkeeper of the Year and Newcomer of the Year». New England Revolution (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «Revolution goalkeeper Djordje Petrović named to MLS All-Star Team». New England Revolution (անգլերեն). 2023 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  13. «Դոմինիկյան Հանրապետություն VS. Սերբիա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջե Պետրովիչ» հոդվածին։