Ջորդան Տորունարիգա

գերմանացի ֆուտբոլիստ

Ջորդան Տորունարիգա (գերմ.՝ Jordan Torunarigha, օգոստոսի 7, 1997(1997-08-07)[1][2][3][…], Խեմնից, Սաքսոնիա, Գերմանիա[1]), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Հերթա Բեռլինի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[5]։

Ջորդան Տորունարիգա
Jordan Torunarigha
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Նիգերիա Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 7, 1997(1997-08-07)[1][2][3][…] (26 տարեկան)
Ծննդավայր Խեմնից, Սաքսոնիա, Գերմանիա[1]
Հասակ 191 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Հերթա Բեռլին
Համար 40
Պատանեկան կարիերա
ԳերմանիաԿեմնիցեր
2006-2016 Գերմանիա Հերթա Բեռլին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-ներկա Գերմանիա Հերթա Բեռլին II 43 (3)
2016-ներկա Գերմանիա Հերթա Բեռլին 24 (2)
Ազգային հավաքական
2012-2013 Գերմանիա Գերմանիա Մ16 7 (0)
2014-2015 Գերմանիա Գերմանիա Մ18 2 (0)
2015 Գերմանիա Գերմանիա Մ19 6 (0)
2016-2017 Գերմանիա Գերմանիա Մ20 8 (0)
2018-ներկա Գերմանիա Գերմանիա Մ21 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 28-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 28-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Հերթա Բեռլին խմբագրել

Տորունարիգան Հերթա Բեռլինի ակադեմիայի սան է[6]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2016 թվականի դեկտեմբերի 19-ին[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի փետրվարի 4-ին՝ փոխարինելով Վեդադ Իբիշևիչին Ինգոլշտադտի դեմ խաղում[8]։ Մարվին Պլատենհարդտի հիվանդության շնորհիվ ապրիլի 5-ին՝ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում Տորունարիգան առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Հերթայի մեկնարկային կազմում[9][10]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մայիսի 13-ին՝ Դարմշտադտի դեմ խաղում[11][12]։ 2016-17 մրցաշրջանում Տորունարիգան անցկացրեց 8 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[13]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Տորունարիգան անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Հերթայի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Էստերսունդի դեմ խաղում[14]։ Դեկտեմբերի 13-ին գերմանացին փոխարինեց Կարիմ Ռեկիկին և գոլի հեղինակ դարձավ Հանովերի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[15]։ Դեկտեմբերի 17-ին նա հեռացվեց խաղադաշտից ՌԲ Լայպցիգի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 7-րդ րոպեին[16]։ 2017-18 մրցաշրջանում Տորունարիգան անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[17]։

Միջազգային կարիերա խմբագրել

Տորունարիգան իրավասու էր ներկայացնել Գերմանիան և Նիգերիան միջազգային ասպարեզում, սակայն 2018 թվականի մայիսին մերժեց Նիգերիայի կազմում հանդես գալու առաջարկը[18][19]։ Նա ներկայացրել է Գերմանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[20]։ Գերմանիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ խաղի լրացուցիչ ժամանակում պարտվելով Զամբիային[21][22]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ[23]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հերթա Բեռլին II 2015–16 Ռեգիոնալլիգա 22 2 22 2
2016–17 10 0 10 0
2017–18 10 1 10 1
2018–19 1 0 1 0
Ընդհանուր 43 3 0 0 0 0 0 0 43 3
Հերթա Բեռլին 2016–17 Բունդեսլիգա 8 1 0 0 8 1
2017–18 12 1 0 0 3 0 15 1
2018–19 4 0 1 0 5 0
Ընդհանուր 24 2 1 0 3 0 0 0 28 2
Կարիերայի ընդհանուր 67 5 1 0 3 0 0 0 71 5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.herthabsc.de/de/teams/profis/page/133-383-133--.html?p=10272&t=html/portraits&id=16345_de
  2. 2,0 2,1 http://www.herthabsc.de/de/teams/profis/page/133-383-133--.html
  3. 3,0 3,1 http://www.kicker.de/news/fussball/bundesliga/vereine/1-bundesliga/2011-12/hertha-bsc-29/75196/spieler_torunarigha-jordan.html
  4. http://www.kicker.de/news/fussball/bundesliga/vereine/667170/artikel_profivertrag-fuer-torunarigha---winterpause-fuer-weiser.html
  5. «Germany - J. Torunarigha - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. «Bundesliga stars of tomorrow: Jordan Torunarigha | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. «Jordan Torunarigha: Hertha Berlin's answer to Jerome Boateng | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. «Hertha BSC - FC Ingolstadt 04, Feb 4, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. «Borussia Mönchengladbach - Hertha BSC, Apr 5, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  10. «Jordan Torunarigha vor seinem Bundesliga-Startelf-Debüt». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. «SV Darmstadt 98 - Hertha BSC, May 13, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. «Hertha strengthen grip on fifth with Darmstadt win | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  13. «Jordan Torunarigha | Football Stats | Hertha Berlin | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  14. «Östersunds FK - Hertha BSC, Sep 28, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  15. «Hertha BSC - Hannover 96, Dec 13, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  16. «RB Leipzig - Hertha BSC, Dec 17, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  17. «Jordan Torunarigha | Football Stats | Hertha Berlin | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  18. «Rohr left disappointed by snub from Germany youth star». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 11. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  19. «Nigeria want Hertha defender Torunarigha». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  20. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Germany - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  21. «Zambia U20 - Germany U20, May 31, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  22. FIFA.com. «Thriller sees Zambia into last eight». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  23. «Jordan Torunarigha». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորդան Տորունարիգա» հոդվածին։