Ջորդան Միլեր (հոկտեմբերի 6, 1993(1993-10-06), Բենդ, Օրեգոն, ԱՄՆ), ամերիկացի մոդել է։ Դարձավ հայտնի, երբ հաղթեց Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուի 20–րդ սեզոնը։

Ջորդան Միլեր
անգլ.՝ Jourdan Miller
Ծնվել էհոկտեմբերի 6, 1993
ԾննդավայրՕլիմպիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիությունամերիկացի
Ազգությունամերիկացի
ԿրթությունMountain View High School?
Մասնագիտությունմոդել

Վաղ տարիներ խմբագրել

Միլերը ծնվել է Օլիմպիայում (Վաշինգտոն)։ 2001 թվականին նրա ծնողները տեղափոխվեցին Բենդ (Օրենգոն), որտեղ նա մեծացավ իր երկու քույրերի հետ միասին։ Սովորել է Բենդի «Mountain View» ավագ դպրոցում[1]։ Նախքան Ամերիկայի հաջորդ թոփ մոդելին մասնակցելը նա ստորագրել էր պայմանագիր Code Model Management մոդելային գործակալության հետ Նյու Յորքում[2]։

Գործունեություն խմբագրել

2013 թվականին Միլերը մասնակցեց Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուին։ Նա համարվում էր այդ սեզոնի ամենաուժեղ մասնակիցներից մեկը՝ ունենալով երեք հաղթանակ մարտահրավերներում և վեց շաբաթվա լավագույն լուսանկար։ Ըստ հեռուստաշոուի կազմակերպիչ և ժյուրի Թայրա Բենքսի, Միլերի լուսանկարները ամենահաջողվածներից են շոուի ողջ շրջանակներում։ 8–րդ շաբաթվա ժամանակ Միլերը չկարողացավ հաղթել մարտահրավերը և չստացավ ոչ մի առաջարկ դիզայներների կողմից։ Բալիում վերջնական անցուղային ներկայացման ժամանակ Միլերը ընկավ իր բարձրակրունկների վրայից։ Չնայած դրան, ժյուրիի անդամները միևնույն է գնահատեցին նրա կազմվածքը, կանացիությունը, անցուղային քայլվածքը և հայտարարեցին նրան հաղթող[3]։

Որպես մրցանակ Միլերը կնքեց պայամանգիր NEXT Model Management մոդելային գործակալության հետ Լոս Անջելեսում, հայտնվեց Nylon ամսագրում և կնքեց 100,000 դոլարանոց պայամագիր Guess բրենդի հետ։

Մրցույթից հետո 2014 թվականին նա հայտնվեց Մալազիայի Cleo ամսագրի շապիկին և August Man ամսագրի էջերում[4]։ Հայտնվեց նաև SÝN, Swiss Made, Ellements, Kode, Cake և Ugly ամսագրերում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bend woman on America's Next Top Model». KTVZ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «Jourdan Miller». The FMD - FashionModelDirectory.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Andrea Reiher (2013 թ․ նոյեմբերի 15). «'America's Next Top Model' Cycle 20 winner: Jourdan Miller, Marvin Cortes or Cory Hindorff, who won? - Zap2it - News & Features». Zap2it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. «Cleo Malaysia - Cleo Malaysia's Photos - Facebook». Facebook.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. «Jourdan Miller Rzonca @lovejourdan Instagram photos - Websta». Websta. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.