Կրոնական հակամարտություն Նիգերիայում

Կրոնական հակամարտություն Նիգերիայում, 1953 թվականից սկսած և դեռ շարունակվող հակամարտություն Նիգերիայի տարբեր կրոնական խմբերի միջև, մասնավորապես՝ քրիստոնյաների և մուսուլմանների։

Նիգերիայի կառավարությունը նույնպես մասնակցում է հակամարտությունում, կանոնապես զորքեր և ոստիկանություն ուղարկելով զանգվածային սպանությունները ընդհատելու համար։ Համաձայն մարդահամարի տվյալների, մուսուլմանները մեծամասնություն են կազմում (50,5 %), քրիստոնյաներն էլ թվով երկրորդն են (48,2 )[1]։ Նիգերիայի հյուսիսային մասը, որտեղ մուսուլմանները մեծամասնություն են կազմում, ապրում է շարիաթի օրենքներով։

Պատմություն խմբագրել

Կրոնական հողի վրա բախումները գոյություն են ունեցել Նիգերիայի տարածքում դեռ այն ժամանակ, երբ այն Բրիտանական կայսրության մասն էր։ Սակայն ամենաթեժ ժամանակները սկսվել են երբ երկրի հյուսիսային մասը ստացել է շարիաթի օրնեքներով ապրելու իրավունք։ Տեղի քրիստոնեական բնակչությունը սկսվել է հալածանքների ենթարկվել։ Ջոս քաղաքը երկու անգամ քրիստոնյաների և մուսուլմանների միջև դաժան կռիվների կենտրոն է դարձել[2]։ 2008 թվականին այնտեղ զոհվել է 300 մարդ, ավելի քան 400 մարդ վիրավորվել է, իսկ 2010 թվականին զոհվել է ավելի քան 500, որը դարձել է քաղաքի պատմության ընթացքում ամենաարյունահեղ բախումը[3]։

1980 թվականին մուսուլման Յան Թացինե աղանդը ջիհադ է հայտարարել իր մեջ չմտնող բոլոր մուսուլմաններին և փորձել է գրավել Կանո քաղաքի կենտրոնական մզկիթը։ Բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 4 հազար մարդ, այդ թվում աղանդավորներ առաջնորդ Մուհամեդ Մարվան[4]։

1981[4] կամ 1982[5] թվականին Յան Թացինեն անկարգություններ է սկսել Մայդուգուրիում, 1984 թվականի փետրվարին[5] Ադամավա նահանգի մայրաքաղաք Յոլայում, իսկ 1985 թվականին[4][5] Գոմբե նահանգի համանուն մայրաքաղաքում։

Հակամարտությունը մշակույթում խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  2. Religious Riots in Nigeria Leave Hundreds Dead | Christianity Today | A Magazine of Evangelical Conviction
  3. BBC News — Nigeria ethnic violence 'leaves hundreds dead'(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 Islam Outside the Arab World,Westerlund, David & Svanberg, Ingvar (1999),Islam Outside the Arab World, Palgrave Macmillan, стр.67 ISBN 0-312-22691-8
  5. 5,0 5,1 5,2 Religion and national integration in Africa, John Hunwick, Illinois (1992), Religion and national integration in Africa:Islam, Chrisianity and politics in the Sudan and Nigeria, Northwestern university press, стр.90, ISBN 0-8101-1037-7