Ջոն Կեֆալաս

ամերիկացի քաղաքական գործիչ

Ջոն Կեֆալաս (անգլ.՝ John Michael Kefalas, դեկտեմբերի 26, 1954(1954-12-26), Պիրեյոս, Հունաստան[1][2]), ամերիկացի քաղաքական գործիչ-դեմոկրատ, ակտիվիստ, ծագմամբ հույն մանկավարժ և լոբբիստ, Կոլորադոյի Սենատի և Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատի անդամ։ Օրենսդիր մարմնում հիմնականում զբաղվում է առողջապահության և աղքատության հարցերով։ Ադյունկտ (2012) և Կոլորադոյի պետական համալսարանի սոցիալական աշխատանքի դպրոցի դասախոս (2014 թվականից)[3][4][5]։

Ջոն Կեֆալաս
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Fairleigh Dickinson University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լոբբիստ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր դեկտեմբերի 26, 1954(1954-12-26) (69 տարեկան)
Ծննդավայր Պիրեյոս, Հունաստան
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Կայք՝ johnkefalas.org

2011 թվականի ապրիլին Քեֆալասի առանցքային ջանքերի շնորհիվ Կոլորադոյի Սենատը և Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեցին Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքարանի համար կրոնական ազատության աջակցության իր և այլ օրենսդիրների նախաձեռնած բանաձևը[6][7]։ «Religious Freedom Resolutions» նախագծի մաս կազմող բանաձեւում կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը հարգել հունական ուղղափառ փոքրամասնության կրոնական ազատություններն ու իրավունքները առավելապես իսլամադավան երկրում`տասնամյակների իրավաբանական վեճերից հետո, գույքի բռնագրավումից և 1971 թվականին Թուրքիայում միակ ուղղափառ հոգևոր ճեմարանը՝ Հալկինյան աստվածաբանական դպրոցը փակելուց հետո[8]։

2017 թվականի ապրիլին այլ սենատորների հետ միասին աջակցել է 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության ճանաչման և ապրիլի 26-ը Կոլորադո նահանգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին 17-042 համատեղ բանաձևին[9][10]։

Կենսագրություն խմբագրել

1978 թվականին ավարտել է Կոլորադոյի պետական համալսարանը՝ բուսաբանության բնագավառում բնական գիտությունների բակալավրի աստիճանով[11]։

1979 թվականին դարձել է Խաղաղության կորպուսի աշխատակից և աշխատել է Սալվադորում (Կենտրոնական Ամերիկա) գյուղատնտեսական գիտելիքների տարածման մասնագետ։

1982 թվականին, ԱՄՆ վերադառնալուց հետո, մագիստրոսի աստիճան է ստացել Ֆեռլի Դիկինսոնի անվան համալսարանում դասավանդման (MAT) ոլորտում[11], որից հետո սկսել է աշխատել որպես ուսուցիչ Պուդրեի դպրոցական շրջանում, ինչպես նաև դարձել է Լարիմերի շրջանում զբաղվածության հարցերով խորհրդատու և բժշկական լուսավորության աշխատող[3]։

Համայնքային և կամավորական գործունեություն խմբագրել

1980-1994 թվականներին Կեֆալասը իր դաշնային եկամտահարկի մի մասը փոխանցել է բարեգործական կազմակերպություններին՝ ի նշան Կենտրոնական Ամերիկայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների դեմ բողոքի։ Նա իր եկամտահարկը ամբողջությամբ վճարել է 1994 թվականից, սակայն դաշնային ակցիզային հարկը շարունակել է բոյկոտել դեռ 2004 թվականին։ Արդյունքում առաջացած խնդիրների պատճառով Կեֆալասը մարել է հարկերի ամբողջ պարտքը, ընդ որում, իր գործողությունները համարել է «բարեխիղճ բողոք»։

1997-2004 թվականներին որպես քաղաքական քարոզիչ և համայնքի զարգացման համակարգող աշխատել է «Catholic Charities» բարեգործական ոչ առևտրային կազմակերպությունում, որը լքել է տարաձայնությունների պատճառով։

Մինչև ծառայության սկսվելը Ներկայացուցիչների պալատում եղել է «Colorado Progressive Coalition» քաղաքացիական կազմակերպության արդար հարկման նախագծի ղեկավարը։

2004 և 2006 թվականներին, Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատում ընտրարշավների ժամանակ Կեֆալասը մեղադրվում էր դաշնային հարկային պարտավորությունից խուսափելու մեջ, ինչպես Հանրապետական կուսակցությունից մրցակիցների, այնպես էլ անկախ քաղաքական կոմիտեների կողմից։ Այդ ընթացքում նա նաև բացահայտ կերպով հանդես է եկել իրաքյան պատերազմի դեմ՝ մասնակցելով քաղաքացիական ոչ բռնի անհնազանդության՝ ի նշան այդ ռազմական հակամարտության դեմ բողոքի։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2007-2012 թվականներին՝ Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատի անդամ։

2013-2019 թվականներին՝ Կոլորադոյի Սենատի անդամ[3]։

Անձնական կյանք խմբագրել

Կնոջ՝ Էլիզաբեթի (Բեթ) հետ ամուսնությունից ունեցել է երկու որդի[11]։ Ավագ որդին՝ Հարլանը, առաջին կարգի սերժանտ է, ծառայել է Իրաքում, Աֆղանստանում և Բալկաններում (Կոսովոյում)։ Կրտսեր որդին՝ Տիմոտին, Կոլորադոյի նահանգի համալսարանի շրջանավարտ է[3]։

Տիրապետում է հունարեն լեզվին[12][13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «John Kefalas». Ballotpedia.
  2. «John Kefalas». Spokeo.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «John's Biography». johnkefalas.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «John Kefalas, Colorado State Senator, District 14». ssw.chhs.colostate.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «John Kefalas». Генеральная ассамблея Колорадо.
  6. «Colorado adopts religious freedom resolution in support of the Ecumenical Patriarchate». Архонты Вселенского Патриархата. 4/7/2011.
  7. «District 10 Archons host first-ever Religious Freedom Symposium». Архонты Вселенского Патриархата. 9/26/2011.
  8. «U.S. States Which Have Passed Religious Freedom Resolutions For The Ecumenical Patriarchate». Архонты Вселенского Патриархата. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. «Colorado Armenian Genocide Recognition». Армянский национальный комитет Америки.
  10. «2017 Colorado Capitol Hill Commemoration and Advocacy Day». Facebook. ANCA Western Region. 2017.
  11. 11,0 11,1 11,2 «John Kefalas' Biography». Vote Smart.
  12. «ANCA-Western Region and Armenians of Colorado Open Offices on Denver's Capitol Hill». Армянский национальный комитет Америки. 2016 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  13. «ANCA-Western Region and Armenians of Colorado Open Offices on Denver's Capitol Hill». Asbarez. 2016 թ․ մայիսի 5.

Արտաքին հղումներ խմբագրել