Ջոն Գրոգան (անգլ.՝ John Grogan, մարտի 20, 1957(1957-03-20)[1][2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի լրագրող և գրող, ում «Մարլին ու ես» ինքնակենսագրությունը[3] (2005) դարձել է համաշխարհային բեսթսելլեր և էկրանավորվել է 2009 թվականին[4]։

Ջոն Գրոգան
անգլ.՝ John Grogan
Ծնվել էմարտի 20, 1957(1957-03-20)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕհայո նահանգի համալսարան և Central Michigan University?
Ուշագրավ աշխատանքներMarley & Me?
ԱշխատավայրԼիհայ համալսարան

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Ջոն Գրոգանը ծնվել է Դետրոյթում (Միչիգան նահանգ) 1958 թվականի մարտի 20-ին կաթոլիկների ընտանիքում։ Նա Գրոգանների ընտանիքի ամենամեծ երեխան է։ Նրա հայրը որպես ինժեներ աշխատել է Ջեներալ մոթորսում, իսկ մայրը եղել է տնային տնտեսուհի։ Ջոնը, իր հավաստմամբ, հենց մորից է ժառանգել պատմություններ պատմելու տաղանդը։

Դեռահաս Գրոգանը նմանակություններ էր հորինում, գրում էր դպրոցական թերթի համար և նույնիսկ ստեղծել է «դեղին» հրատարակություն, որի պատճառով հայտնվել է տնօրենի սենյակում։ Որպես գրող Ջոն Գրոգանն աշխատել է Միչիգանի կենտրոնական համալսարանում (անգլ.՝ Central Michigan University). երկու մասնագիտությամբ (լրագրություն և անգլերեն) սովորելու ընթացքում նա թերթում ունեցել է իր սյունակը և ստացել է քսանհինգ ցենտ մեկ հոդվածի համար։

Առաջին պաշտոնական աշխատանքը ստացել է համալսարանը ավարտելուց հետո՝ 1979 թվականին։ Նրան աշխատանքի են ընդունել որպես ոստիկան-լրագրող Միչիգանի Սենտ Ջոզեֆ քաղաքում։

Կարիերա խմբագրել

1985 թվականից հետո Ջոնը հաջողության է ունեցել իր կարիերայում․ նա շահել է միանգամից երկու գրանտ՝ Օհայո նահանգի համալսարանում, որտեղ ստացել է մագիստրոսի դիպլոմ, և Փոինթերի ինստիտուտում[5]։ Դրանից հետո Ջոնը որոշել է հաստատվել Ֆլորիդայում և Ֆորտ Լոդերդեյլ (անգլ.՝ Fort Lauderdale) քաղաքում աշխատանքի է ընդունվել հրատարակչությունում[6]։ Հենց այդտեղ Ջոն Գրոգանը, թերթում վարելով հետազոտողի սյունակ, ստեղծել է իր ապագա գրքի հիմնական մասը, որ կամակոր շուն Մարլիի մասին է։

Գրոգանը՝ որպես խմբագիր, աշխատել է նաև Փենսիլվանիայի The Organic Gardening ամսագրում։

«Դե, ինչ ասեմ։ Ես ունեի մի խենթ երազանք՝ իմ հոբբին դարձնել մասնագիտություն, իսկ մասնագիտությունը՝ հոբբի։ Ես շատ արագ հասկացա, որ ինձ բոլորովին չի բավարարում ամենօրյա հրատարակությունը, ավելին՝ առաջին դեմքով պատմելը»[7]։

Գրոգանը վերադարձել է իր սիրելի աշխատանքին The Philadelphia Inquirer թերթում, որտեղ աշխատել է չորս տարի։

«Մարլին և ես» խմբագրել

Գրոգանի «Մարլին և ես. կյանքն ու սերը աշխարհի ամենավատ շան հետ» (անգլ.՝ «Marley and me: life and love with the world’s worst dog») գիրքն արժանացել է շատ ընթերցողների բարձր գնահատականին։ Գիրքը հրատարակվել է 2005 թվականին և գլխավորել է USA Today և Նյու Յորք Թայմս բեսթսելլերների շարքերը։ Այն պատմություն է մի երիտասարդ ընտանիքի և կամակոր շան մասին, որը օգնել է այդ ընտանիքին ամրապնդել իրենց հարաբերությունները։

«Մարլին և ես» գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որն էկրան է բարձրացել 2008 թվականի դեկտեմբերի 25-ին, ինչի շնորհիվ էլ ավելի մեծ ուշադրության է արժանացել լաբրադորի մասին պատմությունը։ Ջոնի և Ջեննիի դերերը խաղացել են Օուեն Ուիլսոնը և Ջենիֆեր Էնիսթոնը։ Հենց իրենք` Գրոգանները, որոշ ժամանակ անցկացրել են նկարահանման վայրում և նույնիսկ խաղացել են էպիզոդիկ դերեր։

Նոր ծրագրեր խմբագրել

«Մարլին և ես» պատմության հաջողություններից հետո Ջոնը որոշեց թողնել աշխատանքը թերթում և իր ամբողջ ժամանակը նվիրել նոր գրքեր գրելուն։ 2007 թվականին The Inquirer-ը հրատարակեց նրա լավագույն ստեղծագործությունների շարքը՝ «Չար շներն ավելի ուրախ են ապրում» վերնագրով (անգլ.՝ «Bad Dogs Have More Fun»)։ Նրա հաջորդ ինքնակենսագրական գիրքը՝ «Ամենաերկար ճանապարհորդությունը դեպի տուն» (անգլ.՝ «The Longest Trip Home»), լույս է տեսել 2008 թվականի հոկտեմբերի 21-ին։ Ջոնն իրեն փորձել է նաև մանկագրի դերում՝ ստեղծելով չարաճճի Մարլիի մասին պատմությունների շարք մի ամբողջ։ 2001 թվականի նոյեմբերին HarperCollins հրատարակչությունում[8] լույս է տեսել իր նոր գիրքը` «Քաղցրություն կամ զզվանք. Մարլի»[9]։

Անձնական կյանքը խմբագրել

Սենտ Ջոզեֆում ոստիկանների հետ աշխատելու ընթացքում երիտասարդ Ջոնը ծանոթացավ գեղեցիկ և սուր լեզվով լրագրող Ջեննիի հետ, ով հետագայում դարձավ իր կինը։ Ներկայում նրանք ապրում են արևելյան Փենսիլվանիայում և դաստիարակում են երեք երեխաների՝ Պատրիկին, Քոնարին, Քոլլինին։ Նրանք ունեն երկու շուն, որոնցից մեկը լաբրադոր Գրեյսին է` այն շներից մեկը, ով խաղացել է Մարլիի դերը ֆիլմում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. http://www.johngroganbooks.com/marley/book.html Արխիվացված 2011-12-03 Wayback Machine «Marley & Me»
  4. «John Grogan». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  5. Poynter Institute
  6. South Florida Sun-Sentinel
  7. «About John Grogan, HarperCollinsPublishers». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  8. HarperCollins Publishers — World Leading Book Publisher
  9. «Trick or Treat, Marley!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել