Ջոն Հարոլդ Արնոլդ Բրեմուել (անգլ.՝ John Harold Arnold Bramwell, նոյեմբերի 27, 1965(1965-11-27), Հայդ, Tameside, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ, երգահան, որն ավելի հայտնի է որպես ալտերնատիվ ռոք ժանրի I Am Kloot խմբի գլխավոր անդամ[1]։ Ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 27-ին[2]։

Ջոն Բրեմուել
Ծնվել էնոյեմբերի 27, 1965(1965-11-27) (58 տարեկան)
Հայդ, Tameside, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող և կիթառահար
Գործիքներկիթառ
ԼեյբլUgly Man Records?
Կայքjohnbramwell.com

Նախքան I Am Kloot խումբը ձևավորելը՝ Բրեմուելը թողարկել է սոլո ստեղծագործություններ Johnny Dangerously կեղծանվան տակ[3]։

Նա ձախլիկ է, բայց կիթառ նվագում է աջ ձեռքով։

Կենսագրություն խմբագրել

Բրեմուելը ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 27-ին Հայդի Չեշայր քաղաքում։ Մեծացել է Հայդում՝ Ջի Քրոս գյուղում[4]։ Վաղ տարիքում Ջոնը եղել է չորսհոգանոց The Ignition խմբի հիմնական անդամը։ Խումբը շրջագայել է 1980-ական թվականների սկզբին և վերջին։ Այնուհետև նա դառնում է մենակատար Granada Television-ի հաղորդավար՝ Johnny Dangerously կեղծանունով[3]։ Նա ալիքում ներկայացնում էր Xpress առավոտյան ծրագիրը, որտեղ ներկայացնում էր տեղական շաբաթաթերթը. շաբաթաթերթը իր մեջ ներառում էր KFM Radio ռադիոյի առաջին դեմքերից մեկին՝ Քերոլայն Ահերնին ներկայացնելը միսս Մերթոնի դերում[5]։ Նույն կեղծանունով նա նաև թողարկել է You, Me and the Alarm Clock ալբոմը, որը The Guardian թերթում ներկայացվում է որպես մեկը ամենալավ ալբոմներից, որը երբևէ լսել եք[6]։ Նա նաև թողարկել է սինգլ The deBuchias խմբի հետ։

1990-ական թվականների սկզբին Բրեմուելը ձևավորում է The Mouth խումբը ընկերոջ և երաժիշտ Բրայն Գլենսիի հետ։ Խումբը հետագայում համալրվում է I Am Kloot խմբի անդամներով՝ Էնդի Հարգրիվս և Փիթեր Ջոբսոն։ The Mouth խումբն առաջին անգամ կենդանի կատարումով ներկայացել է Լոս Անջելեսում, իսկ Ամերիկայից վերադառնալու ժամանակ՝ 1990-ական թվականների կեսերին, Բրեմուելը աշխատում էր Մանչեստրում՝ Night & Day Café-ում։

1999 թվականին նա ձևավորում է I Am Kloot խումբը։ Խումբը թողարկում է իր առաջին սինգլը 1999 թվականին՝ "Titanic/To You" անունով, իսկ առաջին ալբոմը՝ Natural History, 2001 թվականին։ Երկուսն էլ արտադրվել են Elbow խմբի և Գայ Գարվեյի կողմից։

Սոլո սկավառակագրություն խմբագրել

Բրեմուելը Johnny Dangerously կեղծանունով թողարկել է մինի ալբոմ՝ You, Me and the Alarm Clock, 1989 թվականին[7]։ Դա ներառված էր The Guardian ամսագրի մեջ որպես մեկը ամենահանճարեղ ալբոմներից, որ երբևէ կարող եք լսել[6]։

2013 թվականին Բրեմուելը Ֆելիքս Ուայթի "Measurement of Moving On" երգի մեջ հանդես է գալիս որպես գլխավոր մեներգիչ։

2014 թվականի հունվարի 25-ին Ջին Բրեմուլը թողարկում է Live at The Trades կենդանի կատարումներով ալբոմը, որը հասանելի էր միայն կենդանի կատարումներով շոուների համար[8]: Ձայնագրությունը բաղկացած է նյութից՝ ձայնագրված Բրեմուելի կողմից 2013 թվականի հուլիսին՝ Հեբդենում եղած համերգի ժամանակ[8]։

2016 թվականի նոյեմբերին Times Arrow սինգլը, որը սահմանափակ քանակությամբ էր թողարկվել, վաճառվում է Բրեմուելի մենահամբերի ժամանակ, իսկ ողջ շահույթը փոխանցվում է Մաքմիլանի քաղցկեցի աջակցության հիմնադրամին[9]։

Բրեմուելը 2017 թվականի նոյեմբերի 10-ին վերաթողարկում է իր դեբյուտային երկարամետրաժ ալբոմը՝ վերնագրված Leave Alone the Empty Spaces[10]:

Հաջորդ ալբոմը կոչվում է The Light Fantastic. սրա թողարկումը պլանավորված է 2020 թվականին[11]։ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին Նյուքասլ ափոն Թայնի պարային խումբ Ballet Lorent-ի և Բեն Գրոմփթոնի աջակցությամբ թողարկվում է I Am The Sky սինգլը[11][12][13]։ Թողարկումը կարելի է ասել մրցակցություն առաջացրեց երկրպագուների միջև[11][12][13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cooper, Tim (2008 թ․ ապրիլի 13). «The brotherhood of I Am Kloot». The Times. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  2. Director Details – Mr John Harold Arnold Bramwell Արխիվացված 2017-11-11 Wayback Machine. EU & UK Data Ltd
  3. 3,0 3,1 «Preview: I Am Kloot, Carling Academy Liverpool». The Liverpool Echo. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 20-ին.
  4. Taylor, Paul (2010 թ․ օգոստոսի 18). «Interview: John Bramwell (I Am Kloot)». News – News and Reviews – Greater Manchester's CityLife. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին.
  5. «I Am Kloot frontman Johnny Bramwell plays Crewe gig». FlintshireChronicle.co.uk. 2010 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.
  6. 6,0 6,1 «The greatest albums you've never heard». London: The Guardian. 2006 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «You, Me and the Alarm Clock (w/signed print)». John Bramwell Online Store. Townsend Records. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին.
  8. 8,0 8,1 «An Evening w/ John Bramwell». iamkloot.com (I Am Kloot). 2014 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  9. «John Bramwell». 2016 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  10. «Leave Alone The Empty Spaces CD + Gatefold LP + Live 2016 CD (Signed)». Johnbramwell.tmstor.es.
  11. 11,0 11,1 11,2 «John Bramwell » I Am The Sky – Video and Competition». johnbramwell.com. 2019 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  12. 12,0 12,1 «Even the Stars: Track of the Day : John Bramwell - I Am The Sky». Even The Stars. 2019 թ․ սեպտեմբերի 28.
  13. 13,0 13,1 «I Am The Sky - John Bramwell - YouTube». John Bramwell's official YouTube channel. 2019 թ․ սեպտեմբերի 27.
  14. «Win John Bramwell - long ben back». Sociali.io. 2019 թ․ սեպտեմբերի 27.

Արտաքին հղումներ խմբագրել