Ջոն Բիլեզիքջյան (անգլ.՝ John Bilezikjian, փետրվարի 1, 1948(1948-02-01), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 19, 2015(2015-01-19)[1], Mission Viejo, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ երաժիշտ և կոմպոզիտոր։ Առավել հայտնի է որպես ուդի վարպետ[2], նաև նվագել է ջութակ, մանդոլին և դմբեկ։ Եղել է ավանդական և ժամանակակից երգիչ, երգել է հայերեն, նաև թուրքերեն, ասորերեն, անգլերեն և Էթնիկ երաժշտության մեջ հայտնի է եղել որպես մենակատար՝ հանդես գալով ճանաչված արտիստների հետ համագործակցություններով։ Լագունա Հիլզում, Կալիֆոռնիա, հիմնել է իր սեփական ձայնագրման ընկերությունը՝ Dantz Records-ը, կատարելով բազմաթիվ ձայնագրություններ և տասնյակ ֆիլմերի սաունդթրեքեր[3]։

Ջոն Բիլեզիքջյան
Ծնվել էփետրվարի 1, 1948(1948-02-01)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր Հայաստան
Մահացել էհունվարի 19, 2015(2015-01-19)[1] (66 տարեկան)
Mission Viejo, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերժողովրդական երաժշտություն
Մասնագիտությունմանդոլինահար և ջութակահար
Գործիքներջութակ և Մանդոլին

Գործունեություն խմբագրել

Ջոն Բիլեզիքջյանը համագործակցել է Լեոնարդ Քոհենի հետ «Recent Songs» (1979) ալբոմի թողարկման հարցում՝ շրջագայել նրա հետ կենդանի համերգների ընթացքում, որի արդյունքում 1994 թվականին թողարկվել է Cohen Live ալբոմը և 1979 թվականին ձայնագրված The Smokey Life Tour-ը։ Քոհենի 1988 թվականին թողարկված I'm Your Man ալբոմում նվագել է ուդ։

1992 թվականին համագործակցել է բրիտանացի երգիչ Ռոբերտ Փալմերի հետ վերջինիս Ridin' High ալբոմի համար, որտեղ ուդ և դամբեկ է նվագել «Want You More»-ում։

1997 թվականին համագործակցել է մեքսիկացի երգիչ Լուիս Միգելի հետ՝ վերջինիս Romances ալբոմում նվագելով մանդոլին և 1994 թվականին Պլասիդո Դոմինգոյի հետ De Mi Alma Latina և 1999 թվականին՝ Por Amor ալբոմներում։

2002 թվականին միացել է Brothers of the Baladi համաշխարհային երաժշտական խմբին՝ ձայնագրվելով նրանց Hope ալբոմում։ Նվագել է նաև ամերիկահայ երաժիշտ Արմեն Չաքմաքյանի և երգիչներ Ռուբեն Ալթիփարմաքյանի և Էնդի Մադադյանի հետ։

Նվագել է բազմաթիվ նվագախմբերի հետ, ներառյալ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Լոս Անջելեսի մանդոլինային նվագախումբը, The Pacific Palisades Symphony-ին։ 2005 թվականին նվագել է Boston Pops Orchestra-ի հետ որպես մենակատար՝ նշելով, որ առաջին անգամ ուդի մենահամերգով հանդես է եկել այդ բեմում։ Ավելի ուշ The Pasadena Pops Orchestra-ի հետ հանդես է եկել որպես բուզուկիի մենակատար[4]։ Նվագել է Ալբերտո Միզրահիի, Բալադի եղբայրների, Սթիվ Յանգի, Դեյվիդ Սուչի, Ռադիմ Զենկլի ձայնագրություններում։

Մահացել է 2015 թվականի հունվարի 19-ին, երիկամների հիվանդությունից, 66 տարեկան հասակում[5]։

Սկավառակագրություն խմբագրել

(Ընտրյալ)

  • 1995: Music from the Armenian Diaspora
  • 1999: Tapestry of the Dance
  • 2007: Atlantis
  • 2008: All-Time Armenian Favorites
  • 2009: Sounds of the Middle East
  • 2012: Pomegranate
Կենդանի կատարումներ
  • America's Oud Virtuoso Recorded in Concert Live at the Wilshire Ebell Theatre in Los Angeles
Համագործակցություններ
  • 1992: Sephardic Songs of Love and Hope Canticas Sephardis de Amor y Esperansa (Gordon Lustig, John Bilezikjian & Judy Frankel)
  • 2002: The Music of "La Danse Orientale" – John Bilezikjian and Aziz Khadra

Գրքեր խմբագրել

  • 2006: John Bilezikjian, Hal Leonard Oud Method (ներառյալ ուղեկցող CD) (Հալ Լեոնարդ կորպորացիայի կողմից)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Discogs — 2000.
  2. «The Oud». Oud.eclipse.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  3. «Musician John Bilezikjian dies at 66; master of the Middle Eastern oud». LA Times. 2015 թ․ հունվարի 27.
  4. «John Bilezikjian Music - World renowned oudist & composer, he is entertainer, musician, singer, composer and teacher». Dantzrecords.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  5. «The Dead Rock Stars Club - January to June 2015». Thedeadrockstarsclub.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել