Ջոնաթան Գրուբեր
Ջոնաթան Հոլմս Գրուբեր[2] (անգլ.՝ Jonathan Holmes Gruber), տնտեսագետ, Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի Առողջապահության ծրագրի տնօրեն և անդամ, Մասաչուսեթս ինստիտուտի պրոֆեսոր, Հանրային տնտեսագիտության հանդես և Առողջապահության տնտեսագիտության ամսագրերի ասոցացված խմբագիր, Մասաչուսեթսի առողջապահական բարեփոխումների առանցքային ճարտարապետներից մեկը, Էկոնոմետրիկ ընկերության անդամ, ԱՄՆ առողջապահության և հիվանդների պաշտպանության բարեփոխում ծրագրի համահեղինակ (2016)[3]։
Ջոնաթան Գրուբեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1965 (57 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ կյանքԽմբագրել
Ջոնաթան Գրուբերը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 30-ին։ Նրա հայրը Մարտին Ջեյ Գրուբերն էր, իսկ մայրը՝ Էլլի Գրուբերը։ Գրուբերի հայրը Նյու Յորքի համալսարանի Սթերն բիզնեսի դպրոցի ֆինանսների պատվավոր պրոֆեսոր էր, որտեղ դասավանդել է ավելի քան 40 տարի։ Ջոնաթան Գրուբերը մեծացել է Նյու Ջերսի նահանգի Ռիջվուդ արվարձանում։ Նա 1987 թվականին ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության բակալավրիատը։ Սովորել է նաև Հարվարդի համալսարանում։ Նա ունի 3 երեխա՝ Ռեյչել Գրուբերը, Ջեք Գրուբերը և Ավա Գրուբերը[4][5]։
ԳործունեությունԽմբագրել
Գրուբերն իր գործունեությունը սկսել է որպես տնտեսագիտության ասիստենտ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1992 թվականին։ Նա նաև գիտաշխատող էր Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյում։ Գրուբերի հետազոտությունը կենտրոնացել է հանրային ֆինանսների և առողջապահական տնտեսագիտության վրա։ Նա հրապարակել է ավելի քան 150 գիտահետազոտական հոդված և ձեռք է բերել վեց հետազոտական հատորների խմբագրում[6]։ 2006 թվականին նա արժանացել է Առողջապահության տնտեսագետների ամերիկյան միության անդրանիկ շքանշանին՝ 40 տարեկանից ցածր ազգի լավագույն առողջապահական տնտեսագետի համար[7]։ Գրուբերը ներգրավվել է նաև Մատչելի խնամքի մասին օրենքի և հիվանդների պաշտպանության մասին օրենքի ստեղծմանը[8]։ Նա սերտորեն համագործակցել է Օբամայի վարչակազմի և Կոնգրեսի հետ՝ որպես տեխնիկական խորհրդատու[9]։ 2009 թվականին նա ընտրվել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամ[10]։
ԱշխատանքներԽմբագրել
- Social security and retirement around the world. — Chicago: University of Chicago Press, 1999. — ix, 486 p. — ISBN 978-0-226-30999-6
- Social security programs and retirement around the world : micro-estimation. — Chicago: University of Chicago Press, 2004. — ix, 741 p. — ISBN 978-0-226-30998-9
- Social security programs and retirement around the world : fiscal implications of reform. — Chicago: University of Chicago Press, 2007. — ix, 541 p. — ISBN 978-0-226-31000-8
- Risky behavior among youths : an economic analysis. — Chicago: University of Chicago Press, 2001. — x, 538 p. — ISBN 978-0-226-30997-2
- The problems of disadvantaged youth : an economic perspective. — Chicago: University of Chicago Press, 2009. — ix, 317 p. — ISBN 978-0-226-30947-7
ԳրականությունԽմբագրել
- Jonathan Gruber // Improving opportunities and incentives for saving by middle- and low-income households / William G Gale, Peter R Orszag, Hamilton Project; Brookings Institution. — 2006. — С. 26.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.gf.org/fellows/all-fellows/jonathan-gruber/
- ↑ Чарльз Уилан Голая экономика: разоблачение унылой науки. — М.: Манн, Иванов и Фербер, 2017. — С. 52. — 385 с. — ISBN 978-5-00100-797-5
- ↑ Jonathan Gruber (2020-03-30)։ «An enormous surge in uninsured sick people is coming. Here’s how to pay for them»։ washingtonpost.com (անգլերեն)։ Washington Post։ Վերցված է 2020-04-14
- ↑ «GRUBER: "Lack of transparency is a huge political advantage."» (ru-RU)։ Վերցված է 2022-04-15
- ↑ Beutler Brian (2014-11-12)։ «The Obamacare Debate Was One of the Most Transparent in Recent Memory»։ Վերցված է 2022-04-15
- ↑ Wheaton Sarah։ «Gruber among 4 ousted from Massachusetts Obamacare board»։ POLITICO (անգլերեն)։ Վերցված է 2022-04-12
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-15-ին։ Վերցված է 2022-04-15
- ↑ Rampell Catherine (2012-03-28)։ «Academic Built Case for Mandate in Health Care Law» (en-US)։ Վերցված է 2022-04-12
- ↑ Republican The (2012-04-12)։ «Viewpoint: A thank you to Gov. Mitt Romney for signing Massachusetts' historic health care reform»։ masslive (անգլերեն)։ Վերցված է 2022-04-12
- ↑ https://ljfo.vermont.gov/assets/docs/healthcare/31d749a729/Hsiao-Proposal-public.pdf
Արտաքին հղումներԽմբագրել
- «Jonathan Gruber, Department of Economics»։ nber.org (անգլերեն)։ National Bureau of Economic Research։ 2020։ Վերցված է 2020-04-12
- «MIT Economics : Jonathan Gruber»։ economics.mit.edu։ Վերցված է 2022-04-12