Ջոմախտու
Ջոմախտու[1] (այժմ կոչվում է Չոմախտուր ադրբ.՝ Çomaxtur), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։ Ռուսական 10-վերստանոց քարտեզում գյուղը նշված է Չոմխտուր անվամբ։
Գյուղ | ||
---|---|---|
Ջոմախտու | ||
Çomaxtur | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Շարուրի շրջան | |
Համայնք | Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և Շարուր-Դարալագյազի գավառ | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 3․050 մարդ | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պատմություն
խմբագրելՋոմախտու գյուղը գտնվել էր պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շարուրդաշտ գավառում, Նորաշեն քաղաքի 5 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի ձախ ափին, նախկինում Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում[2]։
Բնակչություն
խմբագրել1831 թվականին ուներ 125, 1906 թվականին՝ 683, իսկ 1974 թվականին՝ 1600 թուրք բնակիչ[2]։
Հուշարձան
խմբագրելՊատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ[2]։
Այլ տեղեկատվություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ[2]։