Ջոզեֆ Չիպոլինա (անգլ.՝ Joseph Louis Chipolina, դեկտեմբերի 14, 1987(1987-12-14)[1], Ջիբրալթար, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն), ջիբրալթարցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Լինկոլն» ֆուտբոլային ակումբի և Ջիբրալթարի ազգային հավաքականի կազմում։

Ջոզեֆ Չիպոլինա
(անգլ.՝ Joseph Louis Chipolina)
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջոզեֆ Լուիս Չիպոլինա
Ազգությունը ջիբրալթացի
Քաղաքացիությունը Ջիբրալթար Ջիբրալթար
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 14, 1987(1987-12-14)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Ջիբրալթար Ջիբրալթար
Հասակ 177
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ջիբրալթար Լինկոլն
Համար 25
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2012 Իսպանիա Լիենսե 108 (17)
2014-ներկա Ջիբրալթար Լինկոլն 16 (5)
Ազգային հավաքական
2013-ներկա Ջիբրալթար Ջիբրալթար 18 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 9, 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 29, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

Ջոզեֆը իր ֆուտբոլային կարիերան սկսել է իսպանական «Լինենսե» ֆուտբոլային ակումբի կազմում։ Թիմի կազմում 5 մրցաշրջանում հանդես է եկել Սեգունդա Բ և Տերսերե առաջնություններում։ 2011-ից 2012 թվականների ընթացքում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Սան Ռոկե» թիմի կազմում։

2012 թվականին Չիպոլինան պայմանագիր է կնքել ամերիկյան MLS ներկայացնող «Ռեալ Կոլորադո»։ Նա թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջանում։

2014 թվականին Ջոզեֆ Չիպոլինան տեղափոխվել է Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն» ֆուտբոլային ակումբ[2]։ 2014 թվականի հուլիսի 2-ին ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման փւոլում նրա թիմը մրցել է «Տորսհավն»-ի դեմ։ Այդ խաղում նա 18-րդ րոպեին անվրեպ իրացրել է 11-մետրանոց հարվածը՝ դառնալով առաջին ջիբրալթացի ֆուտբոլիստը ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայում[3]։

Միջազգային կարիերա խմբագրել

2007-2013 թվականների ընթացքում Ջոզեֆը Ջիբրալթարի հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում, սակայն դրանք հաշվի չեն առնվել ՈՒԵՖԱ-ի կողմից։ Նա պաշտոնապես հանդես է գալիս 2013 թվականից։

2013 թվականին Ջիբրալթարի հավաքականը մասնակցել է Եվրոպայի մինի ֆուտբոլի առաջնությանը։ Առաջնությունում Չիպոլինան դարձել է գոլի հեղինակ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում[4]։

Պաշտոնապես հավաքականի կազմում իր դեբյուտը Չիպոլինան նշել է 2013 թվականին Սլովակիայի հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն խմբագրել

Ջիբրալթար
Տարի Խաղ Գոլ
2013 1 0
2014 9 0
2015 6 0
2016 2 0
Արդյունք 18 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Joseph Chipolina - Spielerprofil - Transfermarkt transfermarkt.de (գերմ.)
  3. Гибралтар начал с ничьей официальный сайт УЕФА
  4. «GIB'S FIRST UEFA GOAL SCORER». Gibraltar Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 6 ноября 2013-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Չիպոլինա» հոդվածին։