Ռադիոաստղադիտակ
Ռադիոաստղադիտակ, ռադիոդիտակ, երկնային մարմինների ռադիոճառագայթումը դիտելու սարք։ Բաղկացած է երկու հիմնական մասից, անտենային համակարգից, որն ընդունում է ռադիոճառագայթումը, և ռադիոընդունիչ սարքից՝ ռադիոմետրից, որն ուժեղացնում և արձանագրում է այն։ ռադիոաստղադիտակի անտենաների հիմնական մասը մեծ մասամբ պարաբոլական մետաղական հայելին՝ ոադիոհայեչին է։ Ռադիոալիքների տիրույթում որպես հայելի կարող է ծառայել մետաղական ցանցը (եթե նրա անցքերի չափերն ու մակերևույթի անճշտությունները չեն գերազանցում անտենայից անդրադարձող ալիքների երկարության մոտ մեկ տասներորդը)։ Հայելու մակերեսի մեծացմանը զուգընթաց աճում է կիզակետում հավաքվող էներգիայի քանակը, որը հնարավոր է դարձնում ավելի թույլ ազդանշանների ընդունումն ու արձանագրումը։ Հայելու չափերից կախված է նաև ադիոաստղադիտակի տարածական լուծ ողուժը։
Ընդունվող ալիքի երկարությունը որոշվում է կիզակետում տեղադրված ճառագայթիչով։ ռադիոաստղադիտակ մեծ չափեր և ճշգրիտ շարժումներ ունեցող բարդ կոնստրուկցիա է։ Այն սովորաբար պտտվում է երկու առանցքների շուրջը, որը հնարավորություն է տալիս դիտումներ կատարել տարբեր ուղղություններով։ Շարժումների ճշգրտությունը (արտահայտված աղեղնային միավորներով) չի զիջում լուծող ուժին։ Նույն ճշգրտությամբ դեպի երկնքի դիտվող տիրույթ է ուղղվում ռադիոաստղադիտակ։ Մեծ ռադիոաստղադիտակի շարժումները սովորաբար կառավարվում են էլեկտրոնային հաշվողական մեքենաների օգնությամբ։ ժամանակակից ռադիոաստղադիտակի պարաբոլական հայելիների տրամագծերը հասնում են մինչև 100 t/-ji։
Լուծող ուժը մեծացնելու համար օգտագործվում են միմյանցից որոշ հեռավորությամբ տեղակայված երկու կամ ավելի անտենաներից բաղկացած համակարգեր՝ ռադիոինտերֆերոմետրեր, որոնց լուծող ուժը պայմանավորված է անտենաների միջև եղած առավելագույն հեռավորությամբ։ Տարբեր մայրցամաքներում տեղադրված անտենաների դեպքում ստացված լուծող ուժը կազմում է շուրջ 10~4 աղեղնային վայրկյան, որն անհամեմատ ավելի մեծ է օպտիկական դիտումների լուծող ուժից (Երկրի մթնոլորտի առկայության պայմաններում շուրջ 1 աղեղնային վրկ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |