Ջլաղեղ, ներվյուր (ֆր.՝ nervure, լատին․՝ nervus — ջիղ, ջիլ), գուրտ (գերմ.՝ gurt, բառացի՝ գոտի), կառուցվածքային տարր, խաչային թաղի կմախքը կազմող անկյունագծային փոխհատվող կամարները (քարից, աղյուսից, բետոնից)։ Ջլաղեղները թաղածածկին հաղորդում են կոշտություն, դիմադրում արտաքին սեղմման և ձգման ուժերին։ Հռոմեական կառույցներում ջլաղեղները քողարկված են․ հայկական, ռոմանական և գոթական շինություններում։ Փարիզի Սեն Մարտեն դե Շան եկեղեցու (XIII դ․) ծածկի շլաղեղները ակնհայտորեն շեշտված են։ Ջլաղեղների համակարգը ճարտարապետության մեջ (հատկապես գոթական) հիմնակմախքի կիրառման առաջին օրինակներից է։

Սուրբ Ուլրիխի և Սուրբ Աֆրայի տաճարի ջլաղեղը


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 517