Ջիրո դ'Իտալիա 2009
Ջիրո դ'Իտալիա 2009 (իտալ.՝ Giro d'Italia 2009), թվով 92-րդ սուպեր բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշար Իտալիայի ճանապարհներով, որի հարյուրամյակը անցկացրել են 2009 թվականի մայիսի 9-ից 31֊ը։ Քսաներկու թիմ, որոնք ներառում էին 198 հեծանվորդ, մրցեցին 21 մրցափուլով։ Մրցումները սկսվեցին Վենետիկում և ավարտվեցին Հռոմում[1]։

Պելոտոնը եզակի մրցուղով հաղթահարել է պատմական քաղաքներ և համայնքներ, որոնք կարևոր դեր են խաղացել իտալական հեծանվասպորտի զարգացման գործում։ Չնայած որոշ հանրահայտ վերելքների բացակայությանը, հածանվավազքի երկրորդ և երրորդ շաբաթները իրենց վերելքներով և լեռնային փուլերով բավականին ծանր էին։ Տասներորդ և տասնվեցերորդ փուլերը համարվում էին թագավորական և ներառում էին շարունակական վերելքներ։ Իններորդ փուլի ժամանակ, որը քննադատվում էր Միլանում, հեծանվորդները իրագործեցին բողոքի ակցիա՝ դժգոհություն առաջացնելով կազմակերպիչների և երկրպագուների մոտ։ Այս փուլի ամբողջ ընթացքում, բացառությամբ եզրափակիչ սպրինտում, գրեթե պայքար չի եղել, արագությունը շատ ցածր է եղել։ Այդ կերպ մասնակիցները փորձել են ուշադրություն գրավել, որպեսզի կազմակերպիչները ապահովեն իրենց անվտանգությունը մրցումների ժամանակ։
Մրցաշարը հաղթել է ռուսաստանցի Դեսինս Մենշովը, ով իր առաջատարությունը վերցրեց տասներկուերորդ առաձնացված փուլում և պահպանեց այդ առավելությունը երրորդ շաբաթվա բոլոր լեռնային փուլերի ժամանակ։ Նա հետ մղեց իրեն ամենամոտ հետապնդողի՝ իտալացի Դանիլո դի Լուկայի հարձակումները, որը նրան զիջեց 41 վայրկյանով և ստացավ մանուշակագույն շապիկ միավորային դասակարգմամբ[2]։ Լեռնագնած հեծանվորդներից հաղթեց իտալացի Ստեֆանո Գարցելլին, իսկ ամենալավ երիտասարդ հեծանվորդ ճանաչվեց բելգիացի Քևին Սելդրայրեսը։ Բժշկական հետազոտություններից մեկի ժամանակ պարզվել է, որ դի Լուկան և նրա հայրենակից Ֆրանկո Պելլիցոտին՝ փուլերից մեկի հաղթողը, օգտագործել են արգելված նյութեր։ Նրանց որակազրկել են և զրոյացրել Ջիրոյի բոլոր արդյունքները[3][4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Stages» (իտալերեն)։ La Gazzetta dello Sport։ Արխիվացված օրիգինալից 2009-02-18-ին։ Վերցված է 2015-08-29
- ↑ Gallagher B. (2009-05-31)։ «Denis Menchov wins Giro d'Italia»։ The Daily Telegraph (անգլերեն) (London)։ Արխիվացված օրիգինալից 2009-06-06-ին։ Վերցված է 2015-08-29
- ↑ Cyclingnews (2009-07-22)։ «Di Luca positive for CERA in Giro»։ Cycling News (անգլերեն)։ Future Publishing Limited։ Արխիվացված օրիգինալից 2014-06-23-ին։ Վերցված է 2015-08-29
- ↑ «Franco Pellizotti found guilty of doping»։ ESPN.com (անգլերեն) (ESPN Internet Ventures)։ Associated Press։ 2015-08-29։ Արխիվացված օրիգինալից 2014-06-23-ին։ Վերցված է 2011-03-12