Ջիջիմլի
Ջիջիմլի, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1]։ Գտնվում է Հագարի գետի աջակողմյան վտակներից մեկի ստորին հոսանքի աջափնյակում[2]։
Գյուղ | |
---|---|
Ջիջիմլի | |
Երկիր | Արևելյան Հայաստան |
Նահանգ | Ելիզավետպոլի նահանգ |
Գավառ | Զանգեզուրի գավառ |
Այլ անվանումներ | Ճեճիմլու Առաջին, Ճիճիմլի, Ջեջիմլու Առաջին, Ջիժիմլի, Ջիջիմլու Առաջին |
Ազգային կազմ | կովկասի թաթարներ |
Տեղաբնականուն | ջիջիմլեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ըստ Ղևոնդ Ալիշանի գյուղը կարող է լինել Վերին կամ Ներքին Կարբինք գյուղերից մեկը։
Բնակչություն
խմբագրել1907 թվականին գյուղն ունեցել է 501[2], իսկ 1908-ին՝ 440 կովկասի թաթար բնակիչ[1]։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղն ունի քանդված հայկական եկեղեցի[2]։