Ջիջիգա ( ամհարերեն՝ ጅጅጋ), քաղաք Եթովպիայի արևելքում, Սոմալիի եթովպական շրջանի վարչական կենտրոնը։ Հայտնի է անուշահոտությունների արտադրությամբ։

Ջիջիգա
Տեսակքաղաք և մեծ քաղաք
Երկիր Եթովպիա
ՎարչատարածքFafan Zone?
ԲԾՄ1609 ± 0 մետր
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1977 թվականի օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 12-ը Օգադենի համար մարտերի ընթացքում Եթովպիա<յի և Սոմալիի միջև տեղի է ունեցել ճակատամարտ քաղաքի համար։ Օգոստոսի 30-ին սոմալիացիներին հաջողվել է ներխուժել քաղաքի տարածք։ Եթովպացիների հակագրոհը կարողացել է մի քանի օրով կանգնեցնել սոմալիացիներին, սակայն սեպտեմբերի 12-ին քաղաքն ամբողջությամբ ընկել է[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Ջիջիգա Գոտում՝ Հարերից մոտ 80 կմ արևելք և Սոմալիի սահմանից 60 կմ արևմուտք, ծովի մակարդակից 1608 մ բարձրության վրա[2]։

Բնակչություն խմբագրել

Կենտրոնական վիճակագրական գործակալության տվյալներով՝ 2005 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը 98 076 մարդ է, որից 50 355-ը՝ տղամարդ և 47 721-ը՝ կին[3]։ 1997 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ջիջիգիայի բնակչությունը 65,795 մարդ էր, որից 33,266-ը՝ տղամարդ, իսկ 32,529-ը՝ կին։ Գերակշռող էթնիկ խումբը սոմալիացիներն են (99,0 %), բնակվում են նաև ամհարաներ (0,25 %), օրոմոններ (0,44 %) և գուրագեներ (0,30%)։ Այլ ազգությունների ներկայացուցիչների մասնաբաժինը՝ 0,08 %[4]։ Քաղաքը Ջիջիգա վորեդայի ամենամեծ բնակավայրն է։

Տրանսպորտ խմբագրել

Ջիջիգան գտնվում է Հաուերի և Սոմալիի Հարգեյսա քաղաքի միջև ընկած հիմնական մայրուղու վրա։

Ջիջիգան Դեգաբուրին կապող 170 կիլոմետր երկարությամբ ասֆալտապատ և բետոնե ճանապարհը ավարտվել է 2008 թվականի նոյեմբերի 14-ին ափերի մոտ և արժեցել է ավելի քան 230 միլիոն բիր[5]։ Ջիջիգան սպասարկվում է օդանավակայանով, որը քաղաքը կապում է Ադիս Աբեբայի և Գոդա քաղաքի հետ։

Կապ խմբագրել

Քաղաքում փոստը գործում է 1923 թվականից, հեռախոսը՝ 1956 թվականից[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Small States in the International System: At Peace and at War. Neal G. Jesse, John R. Dreyer. Lexington Books. 2016. P.148
  2. «Jijiga, Ethiopia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  3. CSA 2005 National Statistics Արխիվացված 2007-08-13 Wayback Machine, Table B.4
  4. «1994 Population and Housing Census of Ethiopia: Results for Somali Region, Vol. 1» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Tables 2.4, 2.14 (accessed 10 January 2009). The results of the 1994 census in the Somali Region were not satisfactory, so the census was repeated in 1997.
  5. ««Jijiga-Degehabur asphalt road open for traffic»».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link), Ethiopian News Agency website (accessed 20 January 2010)
  6. ««Local History in Ethiopia»» (PDF).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) The Nordic Africa Institute website (accessed 31 May 2008)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիջիգա» հոդվածին։