Ջիմ Ջոնս
Ջեյմս Ուորրեն «Ջիմ» Ջոնս (անգլ.՝ James Warren "Jim" Jones, մայիսի 13, 1931[1], Crete, Ռանդոլֆ շրջան, Ինդիանա, ԱՄՆ - նոյեմբերի 18, 1978[1], Jonestown, Բարիմա-Վայնի), ամերիկացի քարոզիչ, «Ազգերի տաճար» աղանդի հիմնադիր, որի հետևորդները 1978 թվականին զանգվածային ինքնասպանություն գործեցին։
Ջիմ Ջոնս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1931[1] |
Ծննդավայր | Crete, Ռանդոլֆ շրջան, Ինդիանա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 18, 1978[1] (47 տարեկան) |
Մահվան վայր | Jonestown, Բարիմա-Վայնի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բաթլերի համալսարան, Richmond High School? և Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն |
Մասնագիտություն | մարդասպան, pastor, cult leader, բռնարար և կամավոր |
Կուսակցություն | ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Jim Warren Jones Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՋիմ Ուորրեն Ջոնսը ծնվել է 1931 թվականին Կրետե տարածքի Ինդիանա նահանգում։ Իր դաստիարակության համար նա պարտական էր իր մորը, որը թերահավատորեն էր վերաբերվում եկեղեցուն, բայց հավատում էր հոգիներին ու մասնավորապես նա կարողացավ այս հավատքը փոխանցել Ջոնսին։ Ջոնսի դաստիարակության մեջ նաև մեծ դեր ունեին նրա հարևանները՝ հոգեգալստականների եկեղեցու ներկայացուցիչները։ Անգամ չափազանց կրոնական, պահպանողական-քրիստոնեական Ինդիանայի չափանիշներով Ջոնսը համարվում էր «տարօրինակ, կրոնով համակված տղա», ու հասակիցները խուսափում էին անգամ նրա հետ խոսելուց[2]։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց Բաթլերի համալսարան, որն ավարտեց 1961 թվականին, միջնակարգ կրթության աստիճան ստանալով[3]։
Քարոզիչ
խմբագրելՋոնսը փոքր տարիքից հետաքրքվում էր կրոնով։ 1954 թվականին նա սկսեց քարոզել Ինդիանապոլսի փողոցներում «Տիրոց համաժողովները»՝ հոգեգալստականների բողոքականների ամենախոշոր դավանությունը ԱՄՆ-ում։ Սակայն, չնայած դրան, որ նրա դավանանքները նոր անդամներ էին բերում, եկեղեցու վարչական խորհուրդը վտանգ զգաց նրա մեջ, սևամորթների ու սպիտակ մարդկանց հավասարության մասին խոսքերի համար։ Դրա արդյունքում Ջոնսը որոշեց հիմնադրել սեփական եկեղեցին, որտեղ մարդկանց միջև ռասայական կամ սոցիալական հիմունքերի վրա տարբերությու չէին դնում ։
Ազգերի տաճար
խմբագրել1955 թվականի ապրիլի 4-ին նա իր կողմնակիցների հետ միասին հիմնադրեց «Քրիստոսի հետևորդներ» («Disciples of Christ»), որը հետո վերանվանվեց «Ազգերի տաճար»։ 1960 թվականին «Ազգերի տաճարը» դարձավ Ինդիանապոլսի «Քրիստոսի եկեղեցու» պաշտոնական անդամը, իսկ Ջոնսն դարձավ քահանա։ 1965 թվականին «Ազգերի տաճարը» մի քանի պատճառներով, որոնք կապված էին եկեղեցու գործունեության անհավանության հետ՝ Ինդիանայում, տեղափոխվում է Կալիֆոռնիայի Ռեդվուդ հովիտը։ Այդ պատճառներից մեկը Ջիմ Ջոնսի կարծիքն էր դրա մասին, որ միայն այնտեղ մարդիկ կարող են փրկվել միջուկային պատերազմի դեպքում։ Այդ ժամանակ Ջոնսն արդեն ամուսնացած էր Մարսելինա Ջոնսի հետ ու դաստիարակում էր ոչ միայն հարազատ, այլ նաև որդեգրած երեխաներին։ Նա իր ընտանիքն անվանում էր «ծիածանային ընտանիք» («rainbow family») դրա համար, որ որդեգրած երեխաները տարբերվում էին ռասայական ու էթնիկ հատկանիշներով։ Նրա կինը ամեն ինչի մեջ օգնում էր նրան ու մինչև վերջ նրա հետ էր։
Գայանա
խմբագրել1977 թվականին Ջոնսն իր հետևորդների հետ տեղափոխվում է Ջոնսթաուն բնակավայր, Գայանա, որը հիմնադրված էր «Ազգերի տաճարի» անդամներից մեկի կողմից։
Գայանա տեղափոխվելուց հետո, «Ազգերի տաճարի» հիմնադրի առողջությունը վատացավ։ Նա սկսեց ընդունել դեղամիջոցներ, ինչպիսիք են ֆենոբարբիտալը։ Նրա մոտ խոսակցական խնդիրներ սկսեցին։ Բայց նա շարունակում էր մնալ համայնքի ղեկավար, բոլոր բնակիչները վերաբերվում էին նրան սիրով ու հարգանքով։
Խորհրդային հետք
խմբագրելԳայանայում Ջոնսը սկսեց բարելավել կապերը խորհրդային դեսպանության հետ։ Նա ծրագրում էր իր համայնքի տեղափոխումը ԽՍՀՄ[4]։ Նա հաճախ ցույց էր տալիս իր համակրանքը Խորհրդային Միության նկատմամբ։ Նա անվանեց իր պայքարը մարդկացն հավասարության համար «առաքելական սոցիալիզմ»։ Գայանայում համայնքի հիմնադրումը նա բացատրեց դրանով, որ դա սոցիալական կողմնորոշման երկիր է։
Ողբերգություն
խմբագրելՊաշտոնական վարկածի համաձայն, 1978 թվականի նոյեմբերի 18-ին զինված միջադեպից հետո, որը կապված էր իր համայնքի մարդկանց հետ, Ջոնսը հավաքեց Ջոնսթաունի բոլոր բնակիչներին ու քարոզչության արդյունքում համոզեց մարդկանցից շատերին կատարել «հեղափոխական ինքնասպանություն»` թույն ընդունելով։ Դրա արդյունքում թույնից մահացավ 918 մարդ։
Ավելի ուշ Ջոնսը գտնվեց մահացած գլխի հրազենային վնասվածքով։ Նրա կինը՝ Մարսելինան նույնպես ինքնասանություն գործեց, խմելով կալիումի ցիանիդ։ Ջոնսերի որդին՝ Սթիվենը խուսափեց ծնողների ճակատագրից։ Նա այդ ժամանակ գտնվում էր Ջորջթաունում բասկետբոլային թիմի մյուս խաղացողների հետ։
Ուրիշ տեղեկությունների համաձայն, ողբերգությունը զանգվածային ինքնասպանություն չէր։ Կատարվածը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների օպերացիան էր, որպեսզի համայնքը չտեղափոխվի ԽՍՀՄ։ Ողբերգության նախօրեին համայնքի անդամները քաղաքական ապաստան խնդրեցին ԱՄՆ-ի կողմից հետապնդումների պատճառով[5]։
Խելառություն
խմբագրելՋիմ Ջոնսը մի քանի անգամ հայտարարեց, որ նա Հիսուսի, Բուդդայի ու Լենինի վերամարմնավորումն է ու բացահայտորեն իրեն հռչակում էր «ուրիշ գալակտիկայից անմարմին արարածների համար մեդիում ու գուշակ»։
Մշակույթում
խմբագրել- 1980 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ «Գայանական ողբերգություն․ Ջիմ Ջոնսի պատմությունը» (Guyana Tragedy: The Story of Jim Jones) ֆիլմը, որի գլխավոր դերը խաղաց Փաուերս Բուտը։
- 1984 թվականին Manowar խումբը ողբերգությանը նվիրեց «Guiana — Cult Of The Damned» երգը։
- 2004 թվականին հիշատակվեց Սթիվեն Քինգի «Մուգ աշտարակը» ցիկլի յոթերորդ գրքում։
- 2006 թվականին կալիֆոռնիական NOFX փանք խումբը բաց թողեց «Wolves in Wolves' Clothing» ալբոմը, որտեղ համանուն երգի մեջ հիշատակվում է Ջոնսը ու զանգվածային ինքնասպանությունը Ջոնսթաունում․ «We are followers of Jimmy Jones, cutting in the kool-aid line».
- 2007 թվականին Կանադայում լույս տեսավ «3 օր Ջոնսթաունում» (անգլ. Jonestown: Paradise Lost) վավերագրական ֆիլմը, որի գլխավոր դերը խաղաց Ռիկ Ռոբերտսը։
- 2009 թվականին հիշատակվեց Սթիվեն Քինգի «Գմբեթի տակ» (Under the dome) գրքում։
- 2011 թվականին ռուսական Demons of Guillotine black metal խումբը երկու երգ նվիրեց իրադարձություններին, որոնք կապված են Ջոնսի գործունեության հետ։
- 2010 թվականին հիշատակվեց Ռոբերտ Չալդինիի «Հոգեբանության ազդեցություն» գրքում։
- 1990 թվականին լույս տեսավ Deicide խմբի ալբոմը, որի «Carnage In The Temple Of The Damned» երգի մեջ առաքում կա Ջոնսթաունի իրադարձությունների մասին։
- 2016 թվականին Ջոնսը հիշատակվեց Սթիվեն Քինգի «Հսկողության վերջ» (End Of Watch) գրքում։
- Ջիմ Ջոսնը նույնպես հիշատակվում է Դին Կունտցի «Կեսգիշեր» գրքի առաջին գլխում։
- 2015 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ «Քող» (The Veil) ֆիլմը, որտեղ Թոմաս Ջեյնը Jim Jacobs-ի դերում էր։ Ֆիլմի սյուժեն կապված է Ջիմ Ջոնսի պատմության հետ։
- 2017 թվականին «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի 9-րդ սերիայում կա տեսարան Ջիմ Ջոնսի պատմության վրա առաքմամբ։
- 2017 թվականին Ջիմ Ջոնսը հիշատակվում է Accept խմբի «Koolaid» երգում։
- 2017 թվականին Ջիմ Ջոնսը հիշատակվում է $UICIDEBOY$ խմբի «I`m Done» երգում։
- 2018 թվականին Ջիմ Ջոնսը հիշատակվում է ШАРЫ խմբի «Счастливая жизнь» երգում։
- 2013 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ «Խորհուրդ» (The Sacrament) ֆիլմը, որի մեջ իրադարձությունները ու գլխավոր չարագործի նախատիպը հենց Ջիմ Ջոնսն է։
- 2018 թվականին Ջիմ Ջոնսը հիշատակվում է the 1975 խմբի Love It If We Made It
- Ջիմ Ջոնսը Իոնայի նախատիպն է ռեժիսոր Ումբերտո Լենցիի «Մարդակերների դժոխք 2» ֆիլմում։
- 2019 թվականին SKYND խումբը նվիրեց այս իրադարձությունների համանուն մի երգ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ «Jonestown: The Life and Death of Peoples Temple | American Experience | PBS» (անգլերեն). www.pbs.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Knoll, James. Mass Suicide & the Jonestown Tragedy: Literature Summary. Jonestown Institute, San Diego State University.
- ↑ Трагедии Коммуны Джонстауна 35 лет | Леворадикал
- ↑ «Тайны прошлого: бойня в Джонстауне». За городом Что-нибудь интересное (ռուսերեն). 2016 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
Գրականություն
խմբագրելՌուսերեն լեզվով
- Алинин С. Ф., Антонов Б. Г., Ицков А. Н. Правда о бойне в джунглях Гайаны // Собеседник. — 1987. — № 12. Архивировано из первоисточника 15 Օգոստոսի 2015.
- Алинин С. Ф., Антонов Б. Г., Ицков А. Н. Гибель Джонстауна — преступление ЦРУ. — М.: Юридическая литература, 1987. — 224 с. — 100 000 экз. «(краткий пересказ книги)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին., «текст книги». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին.
- Бойл Д. Д. Секты-убийцы = James J. Boyle Killer Cults: Shocking True Stories of the Most Dangerous Cults In History // Иностранная литература : (Главы из книги. Перевод с английского Н. Усовой и Е. Богатыренко). — 1996. — № 7. — С. 208—261.
- Вахтин Б. Б. Гибель Джонстауна. — Л.: Советский писатель, 1986. — 325 с.
- Желенин А. Убиты и оклеветаны. «Храм народов» стал жертвой холодной войны, а не мифического фанатизма его членов. // Независимая газета. — 28.11.1998. Архивировано из первоисточника 15 Օգոստոսի 2015.
- Крамер Дж., Олстед Д. Маски авторитарности. Очерки о гуру / Пер. с англ.. — М.: Прогресс-Традиция, 2002. — 408 с.
- Митрохин Л. Н. Философские проблемы религиоведения. — СПб.: Издательство РХГА, 2008. — 1046 с. — 800 экз. — ISBN 978-5-88812-348-5
- Новокшонов Д. Их убили за желание стать советскими // Телеграфъ. — 28.11.2008. Архивировано из первоисточника 28 հունվարի 2012.
- Олейник Н. Н. «Возникновение и опасность терроризма для развития российского федерализма» // Научные ведомости Белгородского государственного университета. Серия «Философия. Социология. Право». — Белгород: Белгородский государственный университет, 2009. — Т. 10. — № 9. — С. 142—147.
- Федоровский Ю. Р. Коммунары Джонстауна. 30 лет назад // Донецький кряж[uk]. — 31.10.2008, 7.11.2008. — № 40—41. Архивировано из первоисточника 23 Սեպտեմբերի 2010.
- Филатов С. Б. Современная Россия и секты // Иностранная литература. — 1996. — № 8. — С. 201—219.
- Фурман Д. Е. Трагедия Джонстауна и американские секты // США. Экономика, политика, идеология. — 1979. — № 6. — С. 27—36.
- Фурсенко А. А. Президенты и политика США. 70-е годы. — Л.: Наука, 1989. — 290 с.
- Ходорыч А., Конашенок Н., Студнев М. Товарищества на вере // Коммерсантъ-Деньги. — 31.10.2001. — № 43 (347). — С. 30. Архивировано из первоисточника 10 Մայիսի 2019.
- Անգլերեն լեզվով
- Barden, Renardo Barden Cults (Troubled Society series).. — Rourke Pub Group, 1990. — ISBN 0-86593-070-8
- Brailey, Jeffrey The Ghosts of November: Memoirs of an Outsider Who Witnessed the Carnage at Jonestown, Guyana. — San Antonio: J & J Publishers, 1998. — ISBN 0-9667-8680-7
- Chidester, David Salvation and Suicide. — Bloomington: Indiana University Press[en], 1988. — ISBN 0-253-35056-5
- Dolan, Sean Everything You Need to Know About Cults. — New York: Rosen Pub. Group[en], 2000. — ISBN 0-8239-3230-3
- Feinsod, Ethan Awake in a Nightmare: Jonestown: The Only Eyewitness Account. — New York: W.W. Norton & Co[en], 1981. — ISBN 0-393-01431-2 Based on interviews with Odell Rhodes.
- Galanter, M.[en] Faith, Healing, and Coercion. — New York: Oxford University Press, 1999.
- Hall, John R. Gone from the Promised Land: Jonestown in American Cultural History. — New Brunswick: Transaction Publishers[en], 1987. — ISBN 0-88738-124-3
- Kahalas, Laurie Efrein Snake Dance: Unravelling the Mysteries of Jonestown. — New York: Red Robin Press, 1998. — ISBN 1-5521-2207-7
- Kerns, Phil People's Temple, People's Tomb. — Logos Associates, 1978. — ISBN 0-88270-363-3
- Kilduff, Marshall and Ron Javers The Suicide Cult: The Inside Story of the Peoples Temple Sect and the Massacre in Guyana. — New York: Bantam Books[en], 1978. — ISBN 0-553-12920-1
- Klineman, George and Sherman Butler The Cult That Died. — G.P. Putnam's Sons[en], 1980. — ISBN 0-399-12540-X
- Kohl, Laura Johnston Jonestown Survivor: An Insider's Look. — New York: iUniverse[en], 2010.
- Krause, Charles A. with Laurence M. Stern, Richard Harwood and the staff of The Washington Post Guyana Massacre: The Eyewitness Account. — New York: Berkley Pub. Corp, 1978. — ISBN 0-425-04234-0
- Lane, Mark The Strongest Poison. — New York: Hawthorn Books, 1980. — ISBN 0-8015-3206-X
- Layton, Deborah Seductive Poison[en]. — New York: Anchor Books, 1998. — ISBN 0-385-48984-6
- Maaga, Mary McCormick Hearing the Voices of Jonestown. — Syracuse: Syracuse University Press, 1998. — ISBN 0-8156-0515-3
- Mills, Jeannie Six Years with God: Life Inside Rev. Jim Jones's People's Temple. — New York: A&W Publishers, 1979. — ISBN 0-8947-9046-3
- Moore, Rebecca A Sympathetic History of Jonestown: the Moore Family Involvement in Peoples Temple. — Lewiston: E. Mellen Press, 1985. — ISBN 0-88946-860-5
- Moore, Rebecca In Defense of Peoples Temple. — Lewiston, N.Y.: Edwin Mellen Press[en], 1988.
- Naipaul, Shiva Journey to Nowhere: A New World Tragedy. — Harmondsworth: Penguin, 1982. — ISBN 0-14-006189-4
- Reiterman, Tim; Jacobs, John Raven: The Untold Story of the Rev. Jim Jones and His People[en]. — Dutton, 1982. — ISBN 0-525-24136-1
- Reston, James, Jr. Our Father Who Art in Hell: The Life and Death of Jim Jones. — New York: Times Books[en], 1981. — ISBN 0-8129-0963-1
- Sargeant, Jack[en] Death Cults: Murder, Mayhem and Mind Control (True Crime Series). — Virgin Publishing[en], 2002. — ISBN 0-7535-0644-0
- Scheeres, Julia[en] A Thousand Lives: The Untold Story of Hope, Deception, and Survival at Jonestown[en]. — New York: Free Press, 2011. — ISBN 1-4165-9639-9
- Sorell, W. E. Cults and Cult Suicide. — International Journal of Group Tensions. — 1978.
- Stephenson, Denice Dear People: Remembering Jonestown. — Heyday Books[en], 2005. — ISBN 1-59714-002-3
- Thielmann, Bonnie, Merrill, Dean The Broken God. — Elgin: David C. Cook Publishing Co, 1979.
- Thrash, Catherine (Hyacinth), as told to Marian K. Towne The Onliest One Alive: Surviving Jonestown, Guyana. — Indianapolis: Marian K. Towne, 1995.
- Wagner-Wilson, Leslie Slavery of Faith. — New York: iUniverse[en], 2009.
- Wooden, Kenneth The Children of Jonestown. — New York: McGraw-Hill, 1981.
- Wright, Lawrence The Sons of Jim Jones // The New Yorker. — 22 Nov 1993. — № 39. — P. 66–89.
- Yee, Min S., Layton, Thomas N. In My Father’s House. — New-York: Holt, Rinehart and Winston[en], 1981.
Արտաքին հղումներ
խմբագրել- Jonestown, Jim Jones and the People’s Temple
- Peoples Temple (Jonestown)
- San Diego State University: Extensive site with source documents, list of dead, pictures
- Guyana Tragedy: The Story of Jim Jones
- The Truth About Jonestown
- The Final Report — Jonestown (Documentary)
- Ալեքսանդր Դվորկինը Ջիմ Ջոնսի համայնքի ողբերգության մասին