Ջեյմս Դալթոն Բել (ծնվել է՝ 1958 թվականին, Ակրոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի կրիպտոանարխիստ, «սպանության քաղաքականության» հիմնադիրը, սպանության համար վճարումներ կատարելու գաղափարը, որոնք անանուն կերպով հովանավորվում են համացանցի միջոցով[1]։ 1997 թվականին բանտարկվել է հարկերից խուսափելու մեղադրանքով։ 2001 թվականին «Wired» ամսագիրը Բելին անվանել է «համացանցի ամենահայտնի էսսեիստներից մեկը»[2] և «աշխարհի ամենատխրահռչակ ծպտյալ դատապարտյալը»[3]։

Ջիմ Բել
անգլ.՝ Jim Bell
Ծնվել է1958
ԾննդավայրԱկրոն, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունճարտարագետ և համացանցի ակտիվիստ

Կենսագրություն խմբագրել

Բելը ծնվել է Օհայո նահանգի Ակրոն քաղաքում և դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է սովորելու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ էլ քիմիայի բնագավառում ստացավ գիտական աստիճան[4]։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Ինթելում որպես էլեկտրատեխնիկ, իսկ 1982 թվականին հիմնել է տվյալների պահպանման սարքեր արտադրող իր սեփական ընկերությունը՝ SemiDisk Systemsin[4][5][6][7], երբ իր ընկերությունը փակվեց 1992 թվականին, Բելն ասաց, որ իր մոտ ֆոբիա է սկսվել բոլոր ֆինանսական և հարկային հարցերում, և որ նա այլևս չի ցանկանում գործ ունենալ դրանցից որևէ մեկի հետ։ Բելը Ազատական կուսակցության անդամ էր և իր քաղաքական համոզմունքները նկարագրում էր որպես անարխո-ազատական։

1995 թվականի ապրիլին Բելը գրեց էսսեի առաջին մասը, որ կոչվում էր «Սպանության քաղաքականություն», որում էլ նկարագրեց սպանության շուկայի գաղափարը, որտեղ կարելի էր անվտանգ և անանուն կերպով պատվիրել պետական պաշտոնյաների կամ քաղաքացիների իրավունքները խախտող այլ անձանց սպանությունները։ Ներքին եկամուտների ծառայության (ԱՄՆ ՀՎ) կողմից իրականացված հետաքննությունից հետո Բելը ձերբակալվեց և հետագայում բանտարկվեց 11 ամիս ժամկետով՝ կեղծ սոցիալական ապահովության համարներ օգտագործելու մեղադրանքով։

2000 թվականի ապրիլին ազատ արձակվելուց հետո Բելը հրապարակավ հայտարարեց, որ հայտնաբերել է իր քրեական գործով դատական գործընթացին կոռուպցիոն միջամտության փաստը, և որ նա մտադիր է ուսումնասիրել բոլոր փաստերը և հակընդդեմ հայց ներկայացնել, ինչն էլ արեց 2003 թվականին[8]։ Դրանից անմիջապես հետո Բելի նկատմամբ հաստատվեց ուժեղացված հսկողության, որից հետո նա կրկին ձերբակալվեց դաշնային գործակալներին վախեցնելու և հետապնդելու մեղադրանքով։ Դատավարությունից հետո նա դատապարտվեց և կրկին բանտարկվեց, այս անգամ տասը տարի ժամկետով։ Բելը բարձրաձայն բողոքեց դատավարության անցկացման դեմ և մի քանի անարդյունք հակընդդեմ քաղաքացիական հայցեր ներկայացրեց երկու դատավորների, երկու դատախազների, ինչպես նաև նրա փաստաբանների դեմ։ Նա ազատ է արձակվել 2009 թվականի դեկտեմբերին, բայց կրկին ձերբակալվել է 2010 թվականի հուլիսին՝ պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար։ Պայմանական վաղաժամկետ ազատման խախտման մասին Բելի գործով լսումները հանգեցրին ևս մեկ դատավճռի և, որպես արդյունք, բանտարկության մինչև 2012 թվականի մարտի 12-ը[9]։

«Սպանության քաղաքականություն» էսսե խմբագրել

1995 թվականին Բելը հրատարակեց «Սպանության քաղաքականություն» վերնագրով էսսե, որում էլ նկարագրեց սպանության շուկա ստեղծելու համար թվային ստորագրություններ օգտագործելու գաղափարը՝ «կանխատեսելով» քաղաքացիական ծառայողների մահը։ Գաղափարի էությունը մարդկանց խրախուսելն էր սպանել կոռումպացված պետական պաշտոնյաներին[10]՝ պարգևատրում առաջարկելով նրանց, ովքեր կտրամադրեն գրառում, որը կանխատեսում է որոշակի մարդու մահը որոշակի ժամանակահատավածում։ Եթե այդ մարդը մահանար (մոտավորապես) այդ ժամանակահատվածի ընթացքում, ճիշտ պատասխան տված խաղացողը կշահեր ընդհանուր գումարը[11]։

Հրապարակումից հետո էսսեն 1998 թվականին առաջադրվել է Chrysler մրցանակի դիզայնի նորարարության համար՝ որպես «ստեղծագործական և դժվար հեռանկար կառավարության հաշվետվողականության բարելավման համար»[1]։ ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել է, որ պետական պաշտոնյաների նկատմամբ բռնության քարոզչությունը, այսինքն՝ «անօրինական գործողությունների հրահրումը», արգելված է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությամբ։ 1995 թվականին «Սպանությունների քաղաքականության» հրապարակումից հետո Բելին հսկողության տակ են վերցրել դաշնային քննիչները[12]։ Էսսեն տեսաբանների հետաքրքրությունը գրավեց իր հեղինակի իրավական խնդիրներից շատ առաջ. անարխո-կապիտալիստական տնտեսագետ Բոբ Մերֆին 2002 թվականին «Ոչնչացման քաղաքականություն» վերնագրով երկու հոդվածներում քննադատել է սպանության քաղաքականության սխեման[13]։ Մերֆին պնդում էր, որ սպանությունների քաղաքականությունը տեխնիկապես անիրագործելի է և միևնույն ժամանակ գաղափարապես անցանկալի անարխո-կապիտալիստական տեսանկյունից (կրիպտոանարխիզմը անարխիզմի ձև է[14])։ Այլ լրագրողներ, ինչպիսին է՝ Ռ. Սուկումարան, պնդում է, որ Բելի առաջարկած սպանության շուկաները կարող են տեխնիկապես իրագործելի լինել, բայց քանի որ դրանք այնքան հեղափոխական են և դեռ «սպառնում են կառավարական էլիտաներին», ապա դրանք կհայտարարվեն անօրինական։

Հետաքննություն, հետապնդում և ազատազրկում խմբագրել

Դաշնային գործակալներից մեկի ցուցմունքի համաձայն՝ կառավարությունը սկսել է ճնշում գործադրել Մուլտնոմա շրջանի դատարանի վրա Սթիվեն Ուոլշի միջոցով․ կառավարական գործակալ, որը ներկա է եղել նիստերին մտացածին անունով[15]։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում անցկացվել է երեք լսումներ, և դրանց բոլորին ներկա է եղել Ուոլշը, ինչը նշանակում է, որ նա կարող էր էականորեն ազդել դատական գործընթացի վրա[15]։

1997 թվականի փետրվարին ներքին եկամուտների ծառայությունը արձագանքեց Բելի հարկային պարտքին՝ բռնագանձում տարածելով նրա աշխատավարձի վրա և առգրավելով նրա մեքենան։ Մեքենայի ներսում խուզարկության ժամանակ քննիչները հայտնաբերել են ռումբերի պատրաստման հրահանգներ, քաղաքական գրականություն և մանրամասն տեղեկություններ ցիանիդի պատրաստման մասին[5]։ 1997 թվականի ապրիլի 1-ին ԱՄՆ ՀՎ-ի սպաները խուզարկություն կատարեցին Բելի տանը, իսկ նույն թվականի մայիսին նա ձերբակալեցին[16]։ Հուլիսին Բելը իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ ՀՎ-ի գործակալներին դիմադրելու և կեղծ սոցիալական ապահովության համար օգտագործելու մեղադրանքով (պաշտոնյաները պնդում էին, որ նա օգտագործել է չորս այդպիսի համարներ 1984 թվականից ի վեր՝ ակտիվները թաքցնելու նպատակով[17], Բելը, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ չի կարծում, որ որևէ մեկը իրավունք ունի իմանալ իր իրական սոցիալական ապահովության համարը)[10]։

Որպես 1997 թվականի հուլիսին իր հայցադիմումի գործարքի մաս, Բելը իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ ՀՎ-ի աշխատակիցների, ինչպես նաև ալկոհոլի, ծխախոտի և հրազենի բյուրոյի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների անուններն ու տնային հասցեների տվյալները հավաքագրելու մեջ։ Բելը նաև ստանձնել է ԱՄՆ ՀՎ-ի Վանկուվերի գրասենյակում հարձակման անցկացման պատասխանատվությունը[5]։ Բելը դատապարտվել է երկու փոքր հանցագործությունների համար և 1997 թվականի դեկտեմբերին դատապարտվել է տասնմեկ ամսվա ազատազրկման, որին հաջորդում է երեք տարվա փորձաշրջան։ Նա նաև դատապարտվել է երեք տարվա վերահսկողական ազատման, որի ընթացքում վերջինիս արգելվել է օգտվել համակարգիչներից[18][19]։

Բելի 2003 թվականի հունիսյան հայցում նա մեղադրել է դաշնային կառավարությանը այն բանում, որ հարկադիր կատարողները շորթել են իրենից 1997 թվականի հաշտեցման համաձայնագրերը[20]։ Բելը պնդում էր, որ երբ 1997 թվականի նոյեմբերին հրաժարվեց այդ համաձայնագրից, կառավարական գործակալները հանձնարարել էին Ռայան Թոմաս Լունդին հարձակվել Բելի վրա՝ նրան վախեցնելու և ընտանիքից ու լրատվամիջոցներից հեռու պահելու նպատակով[21]։ Բելը պնդում էր, որ իրեն պահել են «անմարդկային պայմաններում առնվազն տասը օր»[8]։ Հայցում նաև ասվում էր, որ Լունդը դա արել է 1997 թվականի նոյեմբերի 25-ի երեկոյան ժամը վեցի մոտակայքում։ Բացի այդ, իբր պատահաբար, Լունդին նույն օրերին խոստացել էին 27-ամսյա պատիժ հրազենի և մետամֆետամինի ապօրինի պահման համար, այն դեպքում երբ համապատասխան դաշնային օրենքը նախատեսում է պարտադիր 10-ամյա պատիժ[22]։ Բելը պնդում էր, որ պատժի կրճատումը կատարվել է Լունդին Բելի հարձակումների համար պարգևատրելու նպատակով։

Դատապարտում և ազատ արձակում խմբագրել

Բելը բանտարկվել է Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի բարձր անվտանգության դաշնային բանտում, որտեղից էլ դուրս է եկել 2000 թվականի ապրիլին[23]։ Բայց միևնույն է նա կրկին ձերբակալվեց նույն տարվա հունիսին՝ իր 36 պայմանական վաղաժամկետ ազատման պայմաններից մի քանիսը խախտելու մեղադրանքով, և 2000 թվականի նոյեմբերին վերադարձվեց Սիտակայի (Վաշինգտոն նահանգ) դաշնային կալանքի կենտրոն՝ իր տան մեկ այլ խուզարկությունից հետո, որը Բելը անվանեց «քողարկված կողոպուտ»[19][24][25].

Հետագայում Բելն ակցիա անցկացրեց ալկոհոլի, ծխախոտի և հրազենի բյուրոյի գործակալների դեմ՝ օգտագործելով հանրային տվյալների բազաներ և օրինականորեն ստացված ձայնասկավառակներ, որպեսզի «տեղեկացնի նրանց, որ դիտարկումը կարող է կատարվել երկու ուղղություններով»[24][26]։ Վեցամսյա ժամանակահատվածում Բելը նաև ապացույցներ է հավաքել այն մասին, որ նա իբր գտնվում է անօրինական հսկողության տակ[24]։ Ձերբակալությանը նախորդող օրերին պնդում էր, որ գործակալությունն իր տանը և մեքենայում ապօրինի տեղադրել է թաքնված գաղտնալսող սարքեր, ինչը բյուրոն մասամբ խոստովանել է դատավարության ժամանակ[26]։ Բյուրոն հայտարարել է, որ իրենք Բելի մեքենայում տեղադրել են թաքնված GPS համակարգ և իրական ժամանակում հետևել են նրա տեղաշարժերին[26]։ Բայց Բելը 2003 թվականիի իր դատական հայցում պնդում էր, որ իրականում հսկողությունը, իբր, հաստատվել է 2000 թվականի հոկտեմբերին երաշխիքով թույլատրվելուց մի քանի ամիս առաջ։ Բելը նաև պնդում էր, որ դաշնային կառավարության աշխատակիցները անօրինական կերպով տեղադրել են GPS հետևող հաղորդիչ, որը կառավարությունը երբեք չի էլ բացահայտել/խոստովանել[27]։

Բելն օրենքը խախտելու մեջ իրեն մեղավոր չի ճանաչել, այն օրենքների, որոնք արգելում են դաշնային գործակալների ընտանիքի անդամներին ահաբեկելը և հետապնդման որոշ այլ ձևերը[24], չնայած մեղադրող կողմը ցույց է տվել, որ Բելը առցանց տվյալներ է հավաքել դաշնային գործակալների վերաբերյալ, որոնք նա պնդում էր, որ հետապնդում են իրեն։ Նա ի պաշտպանություն սեփական գործողություններին, ասում էր, որ օգտագործել է հանրային գրառումները՝ պաշտպանվելու համար այն բանից, ինչը նա տեսել է որպես պետական պաշտոնյաների կողմից հետապնդումներ[10][28]։ Լրագրող Դեկլան Մաքքալահը գրել է՝ «Բելը ասում է, և շատ դիտորդներ համաձայն են, որ ֆեդերալները հետապնդում են նրան հետաքննող լրագրողի արածի համար. տեղեկատվություն հավաքել հանրային տվյալների բազաներից, փաստաթղթավորել, թե ինչ է տեղի ունենում և այլն։ Այս գործը կարող է նախադեպ ստեղծել, որն ազդում է առաջին փոփոխության մեջ ամրագրված լրագրողների արտոնության վրա։»[29]։ Մաքքալահը նաև պնդում էր, որ դատավարության ընթացքում դատավորը ամբողջությամբ կնքել է դատական գործը, արգելել է պաշտպանությանը վկաներին ծանուցագրեր տրամադրել, և մեղադրանքին զգալի ազատություն է տվել Բելի գործողությունների բնույթի վերաբերյալ բացասական ենթադրություններ անելու մեջ։ Մաքքալահը նաև պնդում է, որ իրեն կանչել են ֆինանսների նախարարության երկու գործակալների կողմից, որպեսզի դատարանի առջև կանգնեն առանց նախնական ծանուցման, ինչպես պահանջում են ԶԼՄ-ների ներգրավմամբ ծանուցագրերի վերաբերյալ դաշնային կանոնները։ Դատապարտումից հետո Բելը կրկին փորձել է աշխատանքից ազատել դատարանի կողմից նշանակված իր փաստաբանին, բողոքարկել դատավճիռը Գերագույն դատարանում և քաղաքացիական հայց ներկայացնել նրանց դեմ, ովքեր ներգրավված են եղել կազմակերպված դավադրության մեջ, որպեսզի զրկեն նրան արդար դատաքննությունից և անաչառ փաստաբանից[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 McCullagh, Declan (2000 թ․ նոյեմբերի 11). «Crypto-Convict Won't Recant». Wired. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 McCullagh, Declan (2001 թ․ դեկտեմբերի 1). «Gay Site Halts Death 'Advice'». Wired. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին.
  3. McCullagh, Declan (2001 թ․ ապրիլի 6). «Assassinate this». Wired. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին.
  4. 4,0 4,1 McCullagh, Declan (2001 թ․ ապրիլի 9). «Cypherpunk's Free Speech Defense». Wired. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 Kaplan, David E., «Terrorism’s next wave Արխիվացված 2013-12-23 Wayback Machine», U.S. News Online, November 17, 1997
  6. William Englander Review: Semidisk I. — InfoWorld, 1984.
  7. McCullagh, Declan (2002 թ․ մայիսի 25). «Busy Year for Big Brother». Wired. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին.
  8. 8,0 8,1 James Bell (2003 թ․ հուլիսի 14). «James Bell 2003 lawsuit». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
  9. Release Date on BOP Site Արխիվացված 2013-10-31 Wayback Machine", 2012-04-30.
  10. 10,0 10,1 10,2 Doherty, Brian (2001-12). «Counter-Surveillance». Reason. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  11. Bell, James Dalton Assassination Politics // Information Warfare / Schwartau, Winn. — 2nd. — New York: Thunder's Mouth Press, 1996. — С. 420—425. — ISBN 9781560251323
  12. Brandenburg v. Ohio, 395 U.S. 444 (1969) (per curiam) ("… the constitutional guarantees of free speech and free press do not permit a State to forbid or proscribe advocacy of the use of force or of law violation except where such advocacy is directed to inciting or producing imminent lawless action and is likely to incite or produce such action. … "), at [1].
  13. Murphy, Bob (2002 թ․ հուլիսի 11). «The Politics of Destruction». Anti-State.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 13-ին.
    Murphy, Bob (2002 թ․ օգոստոսի 22). «The Politics of Destruction». Anti-State.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 13-ին.
  14. Vernor Vinge, James Frankel. True Names: And the Opening of the Cyberspace Frontier (2001), Tor Books, p.44
  15. 15,0 15,1 «USA v. James Dalton Bell – Day 1». Digital files from Court Reporter Julaine V. Ryen. 2001 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
  16. «Activist Bell Faces Sentencing Friday Արխիվացված 2013-12-23 Wayback Machine», The Columbian, 1997-11-20, Section B.
  17. Branton, John. «"Feds accuse Bell of using fibers to shut down computers"». Արխիվացված է օրիգինալից 1997 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.. The Columbian, 1997-05-20. Accessed 2008-01-14
  18. McCullagh, Declan (2000 թ․ նոյեմբերի 11). «IRS Raids Cypherpunk's House». Politics : Law. Wired. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 7-ին.
  19. 19,0 19,1 Westfall, Bruce. «Federal Marshals Arrest James Bell Արխիվացված 2013-07-17 Wayback Machine», The Columbian.
  20. (claims 87-103)
  21. (claims 105—114)
  22. (claim 107)
  23. Stamper, Chris (1999 թ․ ապրիլի 20). «Guilty Verdict for Cypherpunk». Wired. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 McCullagh, Declan (2000 թ․ նոյեմբերի 21). «'Cyber-Terrorist' Jailed Again». Wired. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին.
  25. Bell, Jim. "Motion to Sanction and Recuse Various Officers of the Court including Atty’s Leen and London and The Court, Judge Tanner. Արխիվացված 2018-10-06 Wayback Machine United States District Court for the State of Washington at Tacoma.
  26. 26,0 26,1 26,2 McCullagh, Declan (2001 թ․ ապրիլի 6). «ATF Admits Tracking Jim Bell». Wired. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին.
  27. (claim 123)
  28. McCullagh, Declan (2001 թ․ մարտի 30). «U.S. v. Bell subpoena». McCullagh.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  29. McCullagh, Declan (2001 թ․ ապրիլի 3). «Jim Bell trial starts today in Tacoma, Washington». Politechbot. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.