Ջըլկանի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Բագրևանդ գետի ձախ ափին, Ալաշկերտ քաղաքից 10 կմ հարավ։

Գյուղ
Ջըլկանի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԱլաշկերտի գավառակ
Այլ անվանումներՉալկանի, Չալքանի, Չըլկանի, Չիլկան, Չիլկանի, Չլգանի, Չլգանին, Չլկան, Չլկահանի, Չլքան, Չլքանի, Ջըլկահնի, Չլկախնի, Չլկահնի, Չլկանի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Բնակչության մի մասը 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գաղթել է Կովկաս։ Գյուղը թուրքերի կողմից ավերվել է 1914-1915 թվականների Մեծ եղեռնի ժամանակ, իսկ բնակչությունն ամբողջովին գաղթել է Կովկաս։

Բնակչություն խմբագրել

Զուտ հայաբնակ գյուղ էր։ 1909 թվականին ուներ 60 տուն, իսկ 1912 թվականին՝ 80 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, արհեստներն ու առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ջըլկանին ուներ եկեղեցի։ Եկեղեցում պահվում էր ձեռագիր ավետարան։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 404

Աղբյուրներ խմբագրել