Ջեֆրի (Ջեֆ) Ուայթֆութ (անգլ.՝ Jeffrey "Jeff" Whitefoot, դեկտեմբերի 31, 1933(1933-12-31)[1], Cheadle, Միացյալ Թագավորություն - հուլիսի 2, 2024(2024-07-02)[1][2]) անգլիացի ֆուտբոլիստ, 1950-ականներին և 1960-ականներին որպես եզրային խաղացող հանդես է եկել Անգլիայի ֆուտբոլային լիգայում[3]։

Ջեֆրի Ուայթֆութ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 31, 1933(1933-12-31)[1]
Ծննդավայր Cheadle, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ հուլիսի 2, 2024(2024-07-02)[1][2] (90 տարեկան)
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Չեդլում, 1933 թվականին, կարիերան սկսել է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմում 1949 թվականին։ Նա իր նորամուտը նշել է «Կարմիրների» կազմում 1950 թվականի ապրիլի 15-ին «Պորտսմութի» դեմ Առաջին դիվիզիոնի խաղում՝ դառնալով «Յունայթեդի» ամենաերիտասարդ խաղացողը բարձրագույն խմբի խաղում (այն ժամանակ նա 16 տարեկան 105 օրական էր)։

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 8 մրցաշրջան՝ Մեթ Բասբիի գլխավորությամբ 95 հանդիպում։ 1951/52 և 1955/1956 մրցաշրջաններում նա օգնել է իր թիմին նվաճել Առաջին դիվիզիոնի տիտղոսը[4]։

1957 թվականին տեղափոխվել է «Գրիմսբի Թաուն» ակումբ[5], որտեղ անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան։ 1958 թվականին նա տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեստի», որի կազմում խաղացել է հաջորդ 9 մրցաշրջանները։ 1959 թվականին նա օգնել է իր ակումբին նվաճել Անգլիայի գավաթը ։ 2011 թվականի ապրիլի 11-ին Բիլի Գրեյի մահից հետո Ուայթֆութը համարվել է «Նոթինգհեմի» 1959 թվականի հաղթանակած թիմի վերջին կենդանի խաղացողը[6]։

Ջեֆրի Ուայթֆութը մահացել է 2024 թվականի հուլիսի 2-ին)[7][8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jeff Whitefoot obituary: last but one of the Busby Babes / T. GallagherLondon: Times Newspapers, 2024. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
  2. 2,0 2,1 2,2 Jeff Whitefoot: 1933–2024
  3. «Jeff Whitefoot» (անգլերեն). Neil Brown. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. Fort, Didier (2000 թ․ օգոստոսի 11). «Manchester United FC - Postwar Champions» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «Jeffrey Whitefoot» (անգլերեն). MUFCInfo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. «Where are they now» (անգլերեն). Nottingham Forest F.C. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. Jeff Whitefoot: 1933-2024
  8. «Jeffrey Whitefoot». MUFCInfo. Mark Graham. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել