Ջերի Լեյմոն Ֆոլուելլ (անգլ.՝ Jerry Lamon Falwell, օգոստոսի 11, 1933(1933-08-11)[1][2][3][…], Lynchburg, Վիրջինիա, ԱՄՆ - մայիսի 15, 2007(2007-05-15)[4][1][2][…], Lynchburg, Վիրջինիա, ԱՄՆ), ազդեցիկ ամերիկացի հովիվ և հեռավայելիստ։ Ֆոլուելլը ի սկզբանե պատկանել է բապտիստների ճյուղերից մեկին՝ «Հարավային բապտիստական ​​կոնվենցիային», բայց հետագայում միացել է ֆունդամենտալիստական ​​ավետարանական քրիստոնյաներին։

Ջերի Ֆոլուելլ
անգլ.՝ Jerry Lamon Falwell
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1933(1933-08-11)[1][2][3][…]
ԾննդավայրLynchburg, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 15, 2007(2007-05-15)[4][1][2][…] (73 տարեկան)
Մահվան վայրLynchburg, Վիրջինիա, ԱՄՆ
ԳերեզմանՎիրջինիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնբապտիստություն
ԿրթությունBaptist Bible College? և Brookville High School?
Մասնագիտությունքարոզիչ, ոչ գեղարվեստական գրող և հասարակական գործիչ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներJonathan Falwell? և Jerry Falwell, Jr.?
Commons-logo.svg Jerry Falwell Վիքիպահեստում

Հասարակական գործունեությունԽմբագրել

Ֆոլուելլը հիմնադրել է Ազատության քոլեջի բապտիստական ​​համալսարանը (1971 թվական, 1985 թվականին վերանվանվել է Ազատության համալսարան)։ Համալսարանի ուսանողներից պահանջվել է պահպանել վարքագծի խիստ կանոնագիրք և 1-ին կուրսում ուսումնասիրել Աստվածաշնչյան հիմունքներ։ Համալսարանում դասավանդվող առարկաների շարքում է եղել «գիտական ​​կրեացիոնիզմը»։

Նա հիմնադրել է նաև «Բարոյական մեծամասնություն» (1979 թվական) կրոնական և քաղաքական կազմակերպությունը, որը 1980-ականների սկզբին, ըստ Ֆոլուելլի, ունեցել է ավելի քան 6 միլիոն անդամ (լուծարվել է 1989 թվականին)[5]։

ՀայացքներԽմբագրել

Ֆոլուելլը նահապետական ​​տեսակետ է ունեցել ընտանիքի նկատմամբ։ Ընտանիքի հիմքը պետք է լիներ եկեղեցին, որը նշանակված էր ոչ միայն որպես աղոթատեղի, այլև սոցիալական կյանքի կենտրոն։ Ֆոլուելլը դեմ էր աբորտաներին, նույնասեռականներին [5][6], ֆեմինիզմին և դպրոցի աշխարհիկ բնույթին [7]։ Նա հայտնի էր նաև հանրապետականներից իր հետևողական աջակցությամբ, մասնավորապես, ենթադրվում է, որ «Բարոյական մեծամասնությունը» զգալի ներդրում են ունեցել 1980 թվականի ընտրություններում Ռոնալդ Ռեյգանի հաղթանակում[8]։ 1985 թվականին, ապարտեիդի գագաթնակետին, Ֆոլուելլը դեմ էր Հարավային Աֆրիկայի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը։ Նա պնդում էր, որ ապարտեիդը կլինի ավելի փոքր չարիք, քան Հարավային Աֆրիկայի և Խորհրդային Միության հնարավոր մերձեցումը[9]։

Hustler-ն ընդդեմ Ջերրի ՖոլուելլիԽմբագրել

1983 թվականին Լարի Ֆլինթի պոռնո Hustler ամսագիրը հրատարակել է Ջերի Ֆոլուելի հետ մտացածին հարցազրույց, որում Ֆոլուելը, իբր նպաստելով Քամփարիին, նկարագրել է, թե ինչպես է հարբած վիճակում առաջին անգամ զբաղվել սիրով իր մոր հետ տան բակում։ Այս հարցազրույցը ծաղրուծանակ էր իրական Campari գովազդային արշավի, որի ընթացքում հայտնի մարդիկ խոսում էին խմիչքի հետ իրենց առաջին ծանոթության մասին։ Էջի ներքևի մասում փոքր տառերով գրված էր, որ ամբողջ հարցազրույցը ծաղրերգություն է։

Ֆոլուելլը զրպարտության և ոչ նյութական վնասի հայց է ներկայացրել ընդդեմ Լարրի Ֆլինտի, Hustler ամսագրի և դրա բաշխիչ ընկերության։ Զրպարտության հայցը մերժվել է, իսկ բարոյական վնասի փոխհատուցման հայցը բավարարվել։ Գործը վերանայվել է ԱՄՆ Գերագույն դատարանում։ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Ստորին դատարանի որոշումը՝ Ֆոլուելլի հայցը բավարարելու մասով՝ հիմնավորելով, որ ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը պաշտպանում է հասարակական անձի ծաղրանկար ստեղծելու իրավունքը։

Hustler-ն ընդդեմ Ֆոլուելլի գործը մանրամասն նկարագրվել է Միլոշ Ֆորմանի «Մարդիկ ընդդեմ Լարի Ֆլինտի» կենսագրականում։

ԸնտանիքԽմբագրել

Քարոզիչը և նրա երկվորյակ եղբայր Ջինը ծնվել են Վիրջինիա նահանգի Լինչբուրգ քաղաքում 1933 թվականի օգոստոսի 11-ին։ Մայրը՝ Էլեն Վիրջինիա, հայրը՝ Քերի Եզեկիա Ֆոլուելլ[10][11][12]։

12 апреля 1958 Джерри Фолуэлл женился на Мэйсел Пейт, с которой прожил почти полвека вплоть до своей смерти1958 թվականի ապրիլի 12-ին Ջերի Ֆոլուելը ամուսնացել է Մեյզել Փեյթի հետ, որի հետ նա ապրել է գրեթե կես դար մինչև իր մահը[13]։ Ունեցել են երեք երեխա. Ջերի Ֆոլուելլ կրտսեր (հայրական հիմնադրված Ազատության համալսարանի նախկին նախագահ), Ջոնաթան (ավագ հովիվ Բապտիստ Լինչբուրգում) և դուստրը Ջինին (վիրաբույժ)։


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2007/05/15/obituaries/15cnd-falwell.html?pagewanted=all&_r=0
  5. 5,0 5,1 Fox News: A biography of Jerry Falwell, Fox News, 15 мая 2007 г.
  6. Jerry Falwell, Leading Religious Conservative, Dies, Нью-Йорк Таймс, 15 мая 2007 г.
  7. Биография Джерри Фолуэлла на atheism.about.com
  8. «When worlds collide: politics, religion, and media at the 1970 East Tennessee Billy Graham Crusade. (appearance by President Richard M. Nixon)»։ Journal of Church and State։ 1997-03-22։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-17-ին։ Վերցված է 2008-03-20 
  9. An Unholy Uproar Archived 2013-08-22 at the Wayback Machine., Тайм, 2 сентября 1985 г.
  10. Applebome, Peter (2007-05-15)։ «Jerry Falwell, leading religious conservative, dies at 73»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-30-ին 
  11. «Falwell, Jerry (1933–2007)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-02-ին։ Վերցված է 2017-01-21 
  12. «Personal Details for C. A. Beasley»։ FamilySearch.org։ Վերցված է 2017-11-16 
  13. Falwell, Macel; Hemry, Melanie Jerry Falwell: His Life and Legacy. — Simon and Schuster, 2008. — ISBN 9781416580287

Արտաքին հղումներԽմբագրել