Ջեյք Ցակալիդիս (վրաց.՝ იაკოვოს წაკალიდას, հուն․՝ Ιάκωβος Τσακαλίδης, հունիսի 10, 1979(1979-06-10), Ռուսթավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացական արմատներով հույն բասկետբոլիստ։ Ի ծնե անունը եղել է Ալեքսեյ Լեդկով[1]։

Ջեյք Ցակալիդիս
იაკოვოს წაკალიდას
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1979(1979-06-10) (44 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վրացական ԽՍՀ, Ռուսթավի
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստան
Հունաստան Հունաստան
Ազգությունվրացիներ
Կրոնվրաց ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունբասկետբոլիստ
 Jake Tsakalidis Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Ջեյք Ցակալիդիսն իր սպորտային կարիերան սկսել է 1996 թվականին` 16 տարեկան հասակում, Հունական Սուպեր Լիգայում։ ԱԷԿ-ի կազմում նա երկու անգամ հասել է եզրափակիչ (1998, 1999), հաղթել է Սապորտների գավաթի խաղարկությունում (2000) և Հունաստանի գավաթի խաղարկությունում (2000): Ջեյք Ցակալիդիսը ԱԷԿ-ի կազմում ցուցաբերել է գերազանց առաջադիմություն։

2000 թվականին Ցակալիդիսը հեռացավ Հունաստանից և հանգրվանեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իր ամերիկյան կարիերան սկսել է «Ֆինիքս Սանս» բասկետբոլային ակումբի կազմում։ Իր ամերիկյան բասկետբոլային կարիերայում նա անցկացրել է 7 մրցաշրջան։ 2007 թվականին նա տեղափոխվել է Հունաստան և հանգրվանել Օլիմպիակոս բասկետբոլային ակումբ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սլավա Մալամուդ (2005 թ․ մարտի 15). «Ջեյք Ծակալիդիս». Սպորտ-Էքսպրես. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. Grizzlies swap C Tsakalidis to Houston for F Padgett, posted February 13th, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել