Ջեյտա քարանձավ(արաբերեն՝ مغارة جعيتا‎), երկու միմյանցից առանձին բայց հաղորդակցվող կարստային կրաքարային քարանձավների համակարգ, որը ունի մոտավորապես 9 կիլոմետր երկարություն։ Քարանձավները գտնվում են Նահր ալ Քելբ հովտում, Ջեյտա, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 18 կիլոմետր հյուսիս։ Ստորին քարանձավը հնագույն ժամանակներում եղել է բնակեցված և վերահայտնաբերվել է 1836 թվականին Ռևերան Ուիլիամ Թոմսոնի կողմից․ այն հնարավոր է այցելել միայն նավակով, քանի որ այն կապված է միլիոնավոր լիբանանցիներին խմելու ջուր ապահովող գետի հետ։

Ջեյտա քարանձավ
Տեսակէքսկուրսիոն անձավ
Երկիր Լիբանան
ՎարչատարածքՔեսերվանի շրջան
Հայտնաբերման տարի1836
Քարտեզ
Քարտեզ

1958 թվականին, լիբանանցի սպելեոլոգները ստորին քարանձավից 60 մետր վեր հայտնաբերեցին վերին քարանձավների ցանցը։ Քարանանձավների ցանցը կազմված է միմյանց միացած խորշերից, որոնցից ամենամեծն ունի 120 մետր բարձրություն։

Ջեյտան Լիբանանի ազգային խորհրդանիշն է, կարևոր տուրիստական կենտրոն, ունի կարևոր հասարակական, տնտեսական և մշակութային նշանակություն։ Եղել է Աշխարհի նոր 7 հրաշալիքների եզրափակիչ անցած 14 թեկնածուներից մեկը։

Տեղադրություն խմբագրել

Քարանձավը գտնվում է Լիբանանի լեռների արևմտյան թևում, ավելի կոնկրետ Նահր ալ Քելբիի հովտում, բնական մուտքը ծովի մակարդակից 100 մետր է բարձր։ Այն Միջերկրական ծովի ափից 5 կիլոմետր արևելք է և 18 կիլոմետր հարավ Բեյրութից[1][2]։

Պատմություն խմբագրել

 
Ռեվերեն Դանիել Լ․ Բլիսը, Ջեյտա քարանձավի առաջին հետազոտողներից մեկը

Մետաղաձուլության հնագույն մնացորդներ են հայտնաբերվել Նահր ալ Քալբի մոտ գտնվող փոքր քարանձավում, որից ենթադրում են, որ հնագույն ժամանակներում քարանձավն օգտագործվել է թրերի ձուլման համար[3]։

Ջեյտայի ստորգետնյա գետը հայտնաբերել է Ռևերեն Վիլիամ Թոմսոնը 1836 թվականին։ Թոմսոնը ամերիկացի միսիոներ էր, ով մոտ 50 մետր խորացավ քարանձավի ներս, հասնելով ստորգետնյա գետին, նա կրակում է․ առաջացող արձագանքը հուշում է, որ հայտնաբերված քարանձավն ունի հսկայական նշանակություն։

1873 թվականին քարանձավներն ուսումնասիրեցին Բեյրութի ջրային ընկերության ճարտարագետներ Վ․ Ջ․ Մաքսվելը և Հ․ Գ․ Հաքսլին և նրանց ընկեր, Բեյրութի Ամերիկյան Համալսարանի նախագահ՝ Ռևերեն Դանիել Բլիսը։ 1873 և 1874 թվականների երկու գիտարշավների ընթացքում նրանք շուրջ 1060 մետր խորացան քարանձավի ներս։ Բլիսը, Մաքսվելը և մյուս ճարտարագետները իրենց անունները տարեթվի հետ գրեցին Մաքսվելի սյունի վրա, որը ունի 625 մետր բարձրություն։ 200 մետր ավելի խորը, այսպես կոչված Պանթեոնում, նրանք գրեցին իրանց անուններն ու գիտարշավի մանրմասնությունները թվթի վրա, տեղավորեցին շշի մեջ և դրեցին ստալագմիտի վրա։ Ժամանակի ընթացքում ջուրը շշի վրա թողել է սպիտակ նստվածք՝ շիշը մշտական ամրացնելով քարի վրա։

1892 - 1940 թվականներին գիտարշավներ կազմակերպեցին անգլիացի, ամերիկացի և ֆրանսիացի հետազոտողները։ Նրանք 1750 մ խորացան քարանձավի ներս։

1940-ականներից սկսած լիբանանյան հետազոտողները, հատկապես Speleo Club du Liban-ի (Լիբանանի հանքափորների ակումբ) անդամ Լիոնել Ղոռան[4] ավելի խորացան քարանձավի ներս։ Արշավորդները հայտնաբերեցին հսկայական ստորգետնյա համակարգ, որը այսօրվա տվյալներով ունի մոտ 9 կմ երկարություն[5][6][7]։

1958 թվականին ստորին քարանձավները բացվեցին հասարակության լայն շրջանների համար, չնայած որ հետազոտութոյւնները դեռ շարունակվում էին։ Այս հետազոտությունների շնորհիվ հետագայում հայտնաբերվեց վերին քարանձավները[5]։

1962 թվականին, Սպելեո Ակումբը սկսեց հետազոտել վերին քարանձավը՝ տուրիստական թունել փորելու նպատակով։ Վերին քարանձավի վրա աշխատանքները սկսեցին 1968 թվականին[4]։ Քարանձավի բացումին հաջորդեց քայլուղիների տեղադրումը, որը տուրիստներին թույլատրեց անվտանգ քայլել վերին քարանձավում[8]

1969 թվականին վերին քարանձավի պաշտոնական բացման կապակցությամբ այստեղ նվագեց ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսուա Բայլը[5][9]։ Այս միջոցառումը կազմակերպել էր լիբանանցի նկարիչ և քանդակագորխ Ղասան Կլինկը[5]։ Այստեղ կազմակերպվել են նաև այլ մշակութային միջոցառւմներ, այդ թվում՝ գերմանացի կոմպոզիտոր Կարլհայնց Շտոքհաուզենի համերգը 1969-ի նոյեմբերին[9][10] իսկ 2008-ին՝ լիբանանահայ կոմպոզիտոր Գայ Մանուկյանի համերգը[9][11]։

1978 թվականի Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ քարանձավները փակվել են[5] և օգտագործվել ռազմամթերք պահպանելու նպատակով[12]։ Քարանձավները վերաբացվել են 1995 թվականին[13] և այսօր համարվում են Լիբանանի կարևոր բնական տուրիստական կենտրոններից մեկը[14][15]։

Հնէաբանություն խմբագրել

Ջեյտա I-ը (հաճախ անվանվում է նաև Նահր էլ Քելբ) չոր քարանձավ է, գետի հոսանքի քարանձավից 56 մետր արևելք, ստորին քարանձավի հետ կապված է նեղ թունելներով։ Ջեյտա մեկում հայտնաբերված են վաղ բնակության ապացույցներ[16]։

Այլ անվանումներ խմբագրել

 
Քարանձավի տուրիստական կառույցները

Հայտնաբերումից հետո քարանձավի անունը մի քանի անգամ փոփոխվել է։ Այն սկզբում անվանվել է Նահր ալ Քալբի քարանձավներ, ապա անվանվել համապատասխանաբար Դջայտա, Ջեհիտա և վերջապես Ջեյտա։ Ջեյտա արամերենից թարգմանաբար նշանակում է աղմկոտ ջուր։ Անվան փոփոխությունը տեղի է ունեցել 1927 թվականին, երբ թերթերը լայնորեն սկսեցին կիրառել այն[17]։

Դրամահատություն և ֆիլատելիա խմբագրել

1961 թվականին, Ջեյտան դարձավ ազգային խորհրդանիշ տպվեցին նամականիշներ տուրիզմը խթանելու նպատակով։ Նամակնիշի վրա պատկերված Մարուն Հաջը 40 տարի անց դեռ նավակներ է վարում[18]։ Ջեյտա քարանձավը պատկերված է նաև 1964 թվականի մեկ Լիրայի վրա[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Verheyden, Sophie; Fadi Nader, Hai Cheng, Lawrence Edwards , Rudy Swennen.
  2. Centre de development et de recherche (CDR) (2008).
  3. "Qada' (caza) Keserwan" (.
  4. 4,0 4,1 "Spéléo Club du Liban - History". Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «speleoclub» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Duckeck, Jochen (6 January 2008).
  6. Short, Ramsay (2003-05-24).
  7. Larwood, Elaine; Hassan Salamé - Sarkis.
  8. ARCHNET; Aga Khan Trust for Culture (AKTC).
  9. 9,0 9,1 9,2 Blesser, Barry; Linda-Ruth Salter (2007).
  10. Anne-Marie Deshayes (1969).
  11. Lebanese Broadcasting Corporation (Director) (2008).
  12. Fadi H., Nader (2004).
  13. Carter, Terry; Lara Dunston, Amelia Thomas (2008).
  14. "Jeita Grotto" Արխիվացված 2009-11-22 Wayback Machine.
  15. Oxford Business Group (2008).
  16. Lorraine Copeland; P. Wescombe (1965).
  17. Karanouh, Rena.
  18. Thomas, Lera (January–February 2001).
  19. Bank of Lebanon (2007).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյտա քարանձավ» հոդվածին։