Ջեյն Սեյմուր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեյն Սեյմուր (այլ կիրառումներ)
Ջեյն Սեյմուր, (անգլ.՝ Jane Seymour, 1508[1][2] - հոկտեմբերի 24, 1537, Հեմփթոն Քորթ), Անգլիայի արքա Հենրի VIII-ի 3-րդ կինը և Էդվարդ VI-ի մայրն է։ Ջեյն Սեյմուրը ծնվել է հին արիստոկրատական ընտանիքում, որը ազգակցական կապեր է ունեցել հայտնի տոհմերի և ընտանիքների հետ, ինչպես օրինակ՝Հովարդները։ Լեդի Էլիզաբեթ Հովարդը՝ Աննա և Մարիա Բոլեյնների մայրը եղել է Ջեյն Սեյմուրի մոր՝ Մարգարետ Ուենթվորթի զարմուհին։ Այսպիսով Հենրի VIII-ի երկու կանայք` Աննա Բոլեյնը և Ջեյն Սեյմուրը եղել են քույրեր։ Առաջին անգամ թագավորական արքունիքում հայտնվել էն որպես Եկատերինա Արագոնացու սպասուհի։ Այնուհետև ծառայել է Աննա Բոլեյնին։ Արդեն 1536 թ-ի մայիսի 20-ին նա և Հենրի VIII-ը ամուսնացան, սակայն նա չթագադրվեց։ Ջեյն Սեյմուրը մահացավ 1537 թ-ի հոկտեմբերի 24-ին` ծննդաբերական խանգարումից։ Մի առիթով Հենրի VIII-ը ասել է, որ Ջեյնը իր ամենասիրած կինն է եղել։ Գաետանո Դոնիցետիի Աննա Բոլեյն օպերայում Ջեյնը գլխավոր կերպարներից մեկն է։
Ջեյն Սեյմուր անգլ.՝ Jane Seymour | |||
![]() | |||
Հանս Հոլբայն Կրտսերի կտավը | |||
| |||
---|---|---|---|
մայիսի 30 1536 - հոկտեմբերի 24 1537 | |||
Նախորդող | Աննա Բոլեյն | ||
Հաջորդող | Աննա Կլեվացի | ||
Մասնագիտություն՝ | ֆրեյլինա | ||
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | ||
Ծննդյան օր | 1508[1][2] | ||
Վախճանի օր | հոկտեմբերի 24, 1537 | ||
Վախճանի վայր | Հեմփթոն Քորթ | ||
Գերեզման | Սուրբ Գեորգի մատուռ | ||
Թաղված | Սուրբ Գեորգի մատուռ | ||
Դինաստիա | House of Seymour? | ||
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն[3] | ||
Հայր | John Seymour?[3][4] | ||
Մայր | Margery Wentworth?[4] | ||
Ամուսին | Հենրի VIII[3][4] | ||
Զավակներ | Էդուարդ VI[3][4] | ||
Ինքնագիր | ![]() | ||
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Early Modern Letters Online
- ↑ 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 McGovern U. Chambers Concise Biographical Dictionary — Edinburgh: Chambers Harrap, 2003. — ISBN 978-0-550-10062-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Kindred Britain
Հենրի VIII-ի կանայք |
---|