Ջեյն Հոքինգ
Ջեյն Բերիլ Հոքինգ Ջոնս (օրիորդական ազգանուն՝ Ուայլդ, մարտի 29, 1944[1], St Albans, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն, հանրությանը հայտնի է, որպես Ջեյն Հոքինգ), անգլիացի հեղինակ և դասախոս։ Նա Սթիվեն Հոքինգի նախկին կինն է[4] և «Ճանապարհորդություն դեպի անսահմանություն։ Իմ կյամքը Սթիվենի հետ» ինքնակենսագրական գրքի հեղինակը։
Ջեյն Հոքինգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 29, 1944[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | St Albans, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուեսթֆիլդ քոլեջ և St Albans High School for Girls? |
Գիտական աստիճան | գիտությունների թեկնածու (ապրիլ 1981) |
Մասնագիտություն | ինքնակենսագիր, գրող և լեզվաբան |
Ամուսին | Jonathan Hellyer Jones?[2] |
Երեխաներ | Լյուսի Հոքինգ[3], Ռոբերտ Հոքինգ[3] և Թիմ Հոքինգ[3] |
ԿենսագրությունԽմբագրել
Հոքինգը ծնվել է Բերիլ և Ջորջ Ուայլդերի ընտանիքում։ Նա մեծացել է Հերթֆորդշիր նահանգի Սենթ Օլբանս քաղաքում և հետագայում սովորել է լեզուներ[5]։ Նա Սթիվեն Հոքինգին հանդիպել է ընդհանուր ծանոթների կազմակերպած խնջույքին, վաղ 1960-ականներին։ Անգամ երբ Սթիվենի մոտ հայտնաբերվեց ամիոտրոֆիկ սկրելոզ, նրանք 1965 թվականին ամուսնացան Սենթ Օլբանսում[6]։ Զույգը ունեցավ երեք երեխա՝ Ռոբերտը (1967), Լյուսին (1969) և Թիմոֆին (1979)։
Իր առաջին ամուսնության ժամանակ Ջեյնը խնամելով իր հիվանդ ամուսնուն, մեծ սթրես է տարել։ 2004 թվականի հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ նրանք հաճախ են կռիվներ ունեցել, քանի որ նա քրիստոնյա էր, իսկ Սթիվենը աթեիստ և նա իր ամուսնուն փորձում էր ապացուցել աստծո գոյությունը։ Նա նաև նշել է, որ նա բաժանվելուց հետո դեռևս կապ է պահպանում իր նախկին ամուսնու հետ[7]։
Մի քանի տարի աշխատելով իր դոկտորական թեզի վրա, Ուեսվիլդ քոլեջում ներկայացնելուց հետո, 1981 թվականի ապրիլին նա ստացավ իր դոկտորական կոչումը միջնադարյան իսպանական գրականության բաժնում[8]։ Հոքինգը և իր ամուսինը առանձնացել են 1990 թվականին և հինգ տարի անց՝ բաժանվել։ 1996 թվականին նա ամուսնացել է երաժիշտ Ջոնաթան Հիլեր Ջոնսի հետ[9]։ Ամուսնանալուց հետո Հոքինգը շարունակում է հետևել իր նախկին ամուսնուն, օգնելով առողջական խնդիրների հարցում, քանի որ նա շարունակում էր աշխատել իր տեսությունների վրա[10]։
Հետագա կյանքԽմբագրել
1999 թվականին Հոքինգը իր առաջին ամուսնության մասին գրել է «Երաժշտությունը շարժում է աստղերը։ Կյանքը Սթիվենի հետ» ինքնակենսագրական գիրքը։ 2007 թվականին հրատարակվեց գրքի թարմացվաց տարբերակը, որը կոչվում է «Ճանապարհորդություն դոպի անսահմանություն։ Իմ կյանքը Սթիվենի հետ»[5] և դրա հիման վրա նկարահանվել է «Ամեն ինչի տեսություն» մրցանակակիր ֆիլմը։
Հոքինգը իր երկրորդ ամուսնու հետ ապրում է Անգլիայում։
ԱշխատանքներԽմբագրել
- «Երաժշտությունը շարժում է աստղերը։ Կյանքը Սթիվենի հետ», Macmillan Publishers, Լոնդոն, 1999 ISBN 0-333-74686-4
- «Ճանապարհորդություն դեպի անսահմանություն։ Իմ կյանքը Սթիվենի հետ», Alma Books 2007 ISBN 1-84688-065-3
ՄեդիայումԽմբագրել
2004 թվականի «Հոքինգ» ֆիլմում Ջեյն Հոքինգի դերը կատարել է Լիզա Դիլոնը։ 2014 թվականի «Ամեն ինչի տեսությունը» ֆիլմում նրա դերը կատարել է Ֆելիսիթի Ջոնսը, որի համար արժանացել է Լավագույն դերասանուհի մրցանակ։ Այդ ֆիլմը նկարահանվել էր նրա ինքնակենսագրական գրքի հիման վրա[11]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Google Գրքեր(բազմ․) — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.hawking.org.uk/biography
- ↑ «L'attribution de la Medaille D'or Pie XI» [The allocation of the Pius XI Gold Medal] (PDF) (French)։ Pontificia Acadedemia Scientiarvm։ 1975։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է մարտի 23, 2015
- ↑ 5,0 5,1 Anderson L.V. (նոյեմբերի 7, 2014)։ «How Accurate Is The Theory of Everything?»։ Վերցված է փետրվարի 8, 2015
- ↑ Ferguson Kitty (հունվարի 3, 2012)։ Stephen Hawking: An Unfettered Mind։ St. Martin's Press։ ISBN 978-0-230-34060-2
- ↑ «Jane Hawking: Brief history of a first wife»։ The Guardian։ ապրիլի 3, 2004։ Վերցված է հունիսի 18, 2016
- ↑ http://simplyknowledge.com/science/stephen-hawking
- ↑ Ferguson Kitty (2011)։ Stephen Hawking: His Life and Work։ Transworld։ ISBN 978-1-4481-1047-6
- ↑ Adams Tim (ապրիլի 3, 2004)։ «Brief history of a first wife»։ The Observer։ Վերցված է 2014-11-11
- ↑ Anderson L.V. (նոյեմբերի 7, 2014)։ «How Accurate Is The Theory of Everything?»։ Slate։ Վերցված է 2014-11-11
Արտաքին հղումներԽմբագրել
- Ջեյն Հոքինգ Internet Movie Database կայքում