Ջեյն Գրիմսոն

համակարգչային ինժեներ

Ջեյն Գրիմսոն (անգլ.՝ Jane Grimson, օգոստոսի 28, 1949(1949-08-28)), Շոտլանդիայում ծնված համակարգչային ինժեներ։

Ջեյն Գրիմսոն
Ծնվել էօգոստոսի 28, 1949(1949-08-28) (74 տարեկան)
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Թրինիթի քոլեջ
Գործունեության ոլորտcomputer engineering? և health informatics?
ԱնդամակցությունԻռլանդիայի թագավորական ակադեմիա
Ալմա մատերԹրինիթի քոլեջ, Տորոնտոյի համալսարան (1971) և Էդինբուրգի համալսարան (1981)
Պարգևներ
Կայքhttp://people.tcd.ie
 Jane Grimson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գրիմսոնը սովորել է Դուբլինի Ալեքսանդրա քոլեջում։ Նա առաջին կինն է, որն ավարտել է Դուբլինի Թրինիթի քոլեջի ճարտարագիտական բաժինը[1]՝ 1970 թվականին ստանալով ոսկե մեդալ և առաջին կարգի շքանշան։ 1971 թվականին ավարտել է Տորոնտոյի համալսարանը՝ ստանալով համակարգչային գիտությունների մագիստրոսի կոչում[2], 1981 թվականին դոկտորի կոչում է ստացել Էդինբուրգի համալսարանից[3]։

1980 թվականին Գրիմսոնը նշանակվել է Դուբլինի Թրինիթի քոլեջի համակարգչային գիտության դասախոս[4], որտեղ անցել է նրա գիտական կարիերան[4]։ Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակում են առողջապահական ինֆորմատիկան, որը առողջության որակի և պահպանման համար զբաղվում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ[5][6]։

1996-1999 թվականներին Գրիմսոնը եղել է Ինժեներական և համակարգչային գիտություններ դեկան, 2001 թվականին՝ հետազոտական բաժնի փոխդեկան, 2001-2005 թվականներին՝ փոխռեկտոր[1]՝ դառնալով առաջին կինը, որը երբևէ զբաղեցրել է այդ պաշտոնները[7]։ 2016 թվականին Գրիմսոնը նշանակվել է Դուբլինի համալսարանի փոխ-կանցլեր[1]։

1999-2000 թվականներին եղել է որպես Իռլանդիայի ինժեներների նախագահ[8], Իռլանդիայի ինժեներների ակադեմիայի անդամ, նախագահ (2002), Իռլանդիայի համակարգչային ընկերության անդամ, նախագահ (2000-2004)[9], 1999-2006 թվականներին՝ Իռլանդիայի առողջապահական ինֆորմատիկայի ընկերության նախագահ[9]։ 2007 թվականին պրոֆեսոր Գրիմսոնը մասնակիորեն տեղափոխվել է Առողջապահության ինֆորմատիկայի և որակի նոր մարմին (HIQA)` որպես Առողջապահական ինֆորմատիկայի առաջին տնօրեն[10], որտեղ նա ղեկավարել է առողջապահական տեղեկատվության ազգային ստանդարտների մշակումը։ 2014 թվականին նշանակվել է HIQA-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում[11] նախքան կենսաթոշակի անցնելը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ryan, Charlotte (2016 թ․ ապրիլի 17). «First Female Vice-Provost, Lasting Advocate for Gender Equality». University Times. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  2. Grimson, Jane (1971). A performance study of some directory structures for large file. Toronto: Unpublished MSc thesis, University of Toronto.
  3. Grimson, Jane (1980). Flexible database management system for a virtual memory machine. University of Edinburgh: Unpublished PhD Thesis.
  4. 4,0 4,1 O’Donoghue, Aoife (2016 թ․ մարտի 9). «Jane Grimson and David McConnell Elected University Pro-Chancellors». University times. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  5. Spaeth, Melanie; Grimson, Jane (2011). «Applying the archetype approach to the database of a biobank information management system». International Journal of Medical Informatics. 80 (3): 205–226. doi:10.1016/j.ijmedinf.2010.11.002.
  6. Grimson, Jane (2001). «Delivering the electronic healthcare record for the 21st century». International Journal of Medical Informatics. 64 (2–3): 111–127. doi:10.1016/S1386-5056(01)00205-2.
  7. McGuire, Peter (2016 թ․ հունիսի 27). «The great divide: why are there so few senior female academics?». Irish Times. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  8. Cox, Ronald; O'Dwyer, Dermott (2014). Called to Serve: Presidents of the Institution of Civil Engineers of Ireland 1835-1968. Dublin, Ireland: Engineers Ireland. ISBN 978-09502874-1-6.
  9. 9,0 9,1 «Speech by the Taoiseach Mr Bertie Ahern TD at the presentation of the O'Moore Medal at the Annual Conference of the Healthcare Informatics Society of Ireland». Department of the Taoiseach. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  10. Annual Report 2007 (PDF). Ireland: Health Information and Quality Authority. 2007. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  11. «HIQA appoints Jane Grimson acting chief executive». RTE News. 2014 թ․ հունիսի 3. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Գրիմսոն» հոդվածին։