Ջեյմս Օ'Բրայեն
Ջեյմս Բրոնտեր[5] Օ’Բրայեն (անգլ.՝ James Bronterre O'Brien, 1805[1][2][3][…] - դեկտեմբերի 23, 1864[3][4]), իռլանդացի չարտիստական շարժման առաջնորդ։
Ջեյմս Օ'Բրայեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1805[1][2][3][…] |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1864[3][4] |
Գերեզման | Abney Park Cemetery |
Մասնագիտություն | փաստաբան |
![]() |
Եղել է Մեծ Բրիտանիայում չարտիստական շարժման առաջնորդներից, չարտիստական մի շարք հրատարակությունների խմբագիր։ Իր հոդվածներում ձգտել է տալ չարտիստների պահանջների տեսական և պատմական հիմնավորումը։ Ժողովրդական հեղափոխությունների, դասակարգային հակասությունների, քաղաքական պայքարի նշանակության մասին Օ’Բրայենի մտքերը հիմնականում մեկնաբանվել են Ռ․ Օուենի սոցիալիստական գաղափարախոսությամբ։
Հասարակական հավասարության հասնելու հիմնական միջոց համարել է հողի պետականացումը։ Մինչև 1848 թվականի Իռլանդական հեղափոխությունը Օ’Բրայենը պաշտպանել է պայքարի հեղափոխական միջոցները, այնուհետև դարձել է խաղաղ բարեփոխումների քարոզիչ։ Օ’Բրայենի կողմնակիցները կազմել են չարտիստական շարժման ռեֆորմիստական թևը, սակայն Օ’Բրայենի հիմնած (1849) ռեֆորմների ազգային լիգան հետագայում միացել է I Ինտերնացիոնալին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 James \\"Bronterre\\" O\\'Brien
- ↑ 2,0 2,1 Swartz A. James Bronterre O'Brien — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ գրական կեղծանուն, որը դարձել է երկրորդ անունը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 509)։ |