Ջեյմս Մարապե (անգլ.՝ James Marape, ապրիլի 24, 1971(1971-04-24), Tari), Պապուա Նոր Գվինեայի պետական և քաղաքական գործիչ: 2007 թվականի հուլիսին դարձել է Պապուա-Նոր Գվինեայի ազգային խորհրդարանի անդամ՝ ներկայացնելով Խելա նահանգի Թարի-Պորի շրջանը: 2019 թվականի մայիսի 30-ը դարձավ Պապուա Նոր Գվինեայի ութերորդ վարչապետը[1]։

Ջեյմս Մարապե
Marape 190614 Haus Lotu (2) (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Pangu Party?
Կրթություն՝ University of Papua New Guinea?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 24, 1971(1971-04-24) (49 տարեկան)
Ծննդավայր Tari
Քաղաքացիություն Flag of Papua New Guinea.svg Պապուա Նոր Գվինեա

ԿենսագրությունԽմբագրել

Ջեյմս Մարապեն պատկանում է երկրի խոշորագույն ցեղերից և էթնիկ խմբերից մեկի՝ հուլիի ժողովրդին[2]։ Մարապեյի հայրը յոթերորդ օրվա Ադվենտիստական եկեղեցու քահանա էր[3], և Ջեյմս Մարապեն նույնպես կիսում է այդ հավատը[4]։ Ջեյմս Մարապեն հաճախում էր Պապուա Նոր Գվինեայի լեռնաշխարհի Մինջի հիմնական դպրոց և Կաբուֆա ադվենտիստական ավագ դպրոց: 1993 թվականին ստացել է Պապուա Նոր Գվինեայի համալսարանի արվեստի բակալավրի աստիճան, իսկ 2000-ին` շրջակա միջավայրի պահպանության գիտությունների մագիստրոսի կոչում[5]։ 2001-2006 թվականներին զբաղեցրել է աշխատակազմի կառավարման դեպարտամենտում քաղաքականության նախարարի օգնականի պարտականությունները[6]։ Մարապեն ամուսնացած է Ռեյչել Մարապի հետ, ով ծագում է Արևելյան Սեպիկ նահանգից[7][8]։ Զույգը ունի 6 երեխա[7][8]։

2002 թվականին Ջեյմս Մարապեն առաջին անգամ փորձել է Ազգային խորհրդարան ընտրվել Թարի-Պորի օկրուգում ժողովրդական առաջընթացի կուսակցությունից, սակայն Սաութերն-Հայլենդս նահանգում քվեարկությունը չեղյալ է հայտարարվել բռնության տարածված դեպքերի պատճառով[9][10]։ 2003 թվականին Ջեյմսը կրկին մասնակցեց ընտրություններին, բայց պարտվեց գործող պատգամավոր Թոմ Տոմիապեին[11][12]։ Ջեյմս Մարապեն չի համաձայնել պարտվողի հետ և դատական կարգով վիճարկել է ընտրությունների արդյունքները, սակայն պարտվել է գործը, իսկ հետագա բողոքը մերժվել է[13][14]։

2007 թվականին կրկին մասնակցել է ընտրություններին որպես ազգային դաշինք կուսակցության թեկնածու և հաղթանակ տարել Թոմիապեի նկատմամբ[15][16]։ Այնուհետև դարձավ Մայքլ Սոմարի աշխատակազմի աշխատանքի, տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի խորհրդարանական քարտուղար[17]։ Աշխատել է նաև արտոնությունների կոմիտեի նախագահի տեղակալ և միջկառավարական հարաբերությունների խորհրդարանական ուղղորդման կոմիտեի անդամ: 2008 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2011 թվականի օգոստոսի 2-ը եղել է կրթության նախարար։ 2012-ի փետրվարին լքել է Ազգային դաշինքի կուսակցությունը և միացել Ժողովրդական ազգային կոնգրեսին[6]։

2012 թվականին վերընտրվեց Թարի-Փորի շրջանի ընտրություններում[18]։ Այնուհետև նշանակվել է ֆինանսների նախարար Փիթեր Օ'Նիլի կառավարությունում[19]։ 2017 թվականին կրկին վերընտրվել Է ընտրություններում՝ ներկայացնելով ժողովրդական ազգային կոնգրեսը[20]։ 2019 թվականի ապրիլի 11-ին Ջեյմսը հրաժարական տվեց ֆինանսների նախարարի պաշտոնից, բայց մնաց ժողովրդական ազգային կոնգրեսի և կառավարության անդամ[19]։ Այնուամենայնիվ, 2019 թվականի ապրիլի 9-ին Ջեյմս Մարապեն հեռացավ կուսակցությունից, իսկ Սեմ Բազիլը 2019 թվականի ապրիլի 18-ին նշանակվեց ֆինանսների նախարար[21]։ 2019 թվականի մայիսին նշանակվեց որպես Փիթեր Օ'Նիլիին վարչապետի պաշտոնում փոխարինելու հավանական թեկնածու[22]։ 2019 թվականի մայիսի 29-ին Փիթեր Օ'Նիլը հրաժարական է տվել, իսկ Ջեյմս Մարապեն 2019 թվականի մայիսի 30-ին վարչապետ է ընտրվել և երդվել նույն օրը[23]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Auka-Salmang Grace (2019-05-30)։ «Marape Sworn In As Country's 8th PM»։ Papua New Guinea Post-Courier։ Արխիվացված օրիգինալից 2015-06-01-ին։ Վերցված է 2019-05-31 
  2. Armbruster Stefan (2019-05-31)։ «Who is James Marape, 8th PM of PNG?»։ Special Broadcasting Service։ Արխիվացված օրիգինալից 2015-06-01-ին։ Վերցված է 2019-06-01 
  3. New Papua New Guinea leader a wildcard in Pacific power play | Reuters
  4. Hon. James Marape, MP - Tenth Parliament of Papua New Guinea
  5. «Hon. James Marape, MP - Ninth Parliament of Papua New Guinea»։ www.parliament.gov.pg։ Վերցված է 2019-05-31 
  6. 6,0 6,1 «Hon. James Marape, MP - Tenth Parliament of Papua New Guinea»։ www.parliament.gov.pg։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-26-ին։ Վերցված է 2019-05-29 
  7. 7,0 7,1 Zarriga Miriam (2019-05-30)։ «First Lady Rachael Steps Into Focus»։ Papua New Guinea Post-Courier։ Արխիվացված օրիգինալից 2019-05-30-ին։ Վերցված է 2019-06-01 
  8. 8,0 8,1 Tarawa Helen (2019-05-31)։ «Marape's wife vows to support husband»։ The National (Papua New Guinea)։ Արխիվացված օրիգինալից 2019-05-30-ին։ Վերցված է 2019-06-01 
  9. Bunpalau, Wesley. «PPP names 78 for poll». Papua New Guinea Post-Courier, March 28, 2002.
  10. Rheeney, Alex. «SHP candidates urged to await new elections». Papua New Guinea Post-Courier, August 12, 2002.
  11. «Tomiape wins Tari-Pori seat». Papua New Guinea Post-Courier, May 5, 2003.
  12. «Death threat and bashing for election official». New Zealand Herald, May 5, 2003.
  13. «Tari-Pori petition thrown out». Papua New Guinea Post-Courier, October 25, 2004.
  14. «Court dismisses bid to re-open petition». Papua New Guinea Post-Courier, May 3, 2007.
  15. «Election losers, supporters urged to accept defeat». The National, August 8, 2007
  16. «NA’s Marape leading in Tari Open count». The National, July 19, 2007.
  17. «Papua New Guinea premier names vice-ministers». The National, August 30, 2007
  18. «Marape is the Happiest Dad»։ postcourier.com.pg։ PNG Post-Courier Online։ 2012-07-17։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-01-ին։ Վերցված է 2012-07-30։ «Re-elected for a second term, Tari-Pori MP James Marape slipped into Port Moresby after being declared at 2pm in Tari.» 
  19. 19,0 19,1 «James Marape resigns as finance minister»։ Papua New Guinea Post-Courier (անգլերեն)։ 2019-04-11։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-29-ին։ Վերցված է 2019-05-29 
  20. «Well done dad»։ The National։ 2017-07-10։ Վերցված է 2017-07-10 
  21. «Basil replaces Marape as new Finance Minister»։ Papua New Guinea Post-Courier (անգլերեն)։ 2019-04-18։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-29-ին։ Վերցված է 2019-05-29 
  22. «James Marape nominated as PNG's alternative PM»։ RNZ (անգլերեն)։ 2019-05-07։ Վերցված է 2019-05-29 
  23. Lyons Kate (2019-05-30)։ «Papua New Guinea MPs elect James Marape to be next prime minister»։ The Guardian (անգլերեն)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-05-30