Ջեյմս Էլիսոն

Ամերիկացի իմունոլոգ

Ջեյմս Պատրիկ Էլիսոն (ծնված՝ օգոստոսի 7, 1948)[23] ամերիկացի իմունոլոգ և Նոբելյան մրցանակակիր, Տեխասի համալսարանի MD Anderson Cancer Center-ի իմունոթերապիայի պլատֆորմի պրոֆեսոր և իմունոլոգիայի ամբիոնի գործադիր տնօրեն։

Ջեյմս Էլիսոն
անգլ.՝ James P. Allison
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1948(1948-08-07)[1][2][3] (75 տարեկան)
ԾննդավայրAlice, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան, Օսթինի տեխասյան համալսարան և Alice High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1973)
Մասնագիտությունիմունաբան, համալսարանի դասախոս և բժիշկ
ԱշխատավայրThe University of Texas MD Anderson Cancer Center?, Սկրիպսի ինստիտուտ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո, The University of Texas MD Anderson Cancer Center?[4], Memorial Sloan Kettering Cancer Center?[5], The University of Texas MD Anderson Cancer Center?[6] և The University of Texas MD Anderson Cancer Center?[7]
Պարգևներ և
մրցանակներ

Breakthrough Prize in Life Sciences?

[8]

Հարվիի մրցանակ

[9]

Գայդների միջազգային պարգև

William B. Coley Award?

[10]

Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ

Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ

[11]

Մասրի մրցանակ

կլինիկական բժշկական հետազոտությունների ոլորտում Լասկե-Դեբեյկի մրցանակ

[12]

Tang Prize?

[13]

Gabbay Award?

[14]

Warren Alpert Foundation Prize?

BBVA Foundation Frontiers of Knowledge Awards

Վոլֆ մրցանակաբաշխության դափնեկիր

Բժշկության ոլորտում Ֆեյսալ թագավորի անվան միջազգային մրցանակ

Novartis Prize for Clinical Immunology?

[15]
Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[16][1]

Բալցանի մրցանակ

Fellow of the AACR Academy?

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

Jessie Stevenson Kovalenko Medal?

[17]

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

American Association of Immunologists Lifetime Achievement Award?

Sjöberg Prize?

Clarivate Citation Laureate

[18]

Albany Medical Center Prize?

[19]

AACR-CRI Lloyd J. Old Award in Cancer Immunology?

[20]

Dr. Paul Janssen Award for Biomedical Research?

[21]
և

AACR-G.H.A. Clowes Award for Outstanding Basic Cancer Research?

[22]
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ) և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքfaculty.mdanderson.org/profiles/james_allison.html
 James P. Allison Վիքիպահեստում

Նրա հայտնագործությունները հանգեցրել են ամենամահաբեր քաղցկեղի բուժման նոր մեթոդների։ Նա նաև Քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի (CRI) գիտախորհրդատվական խորհրդի տնօրենն է։ Նա վաղուց հետաքրքրված է T-բջիջների զարգացման և ակտիվացման մեխանիզմներով, ուռուցքային իմունոթերապիայի նոր ռազմավարությունների մշակմամբ և ճանաչվել է որպես առաջիններից մեկը, ով առանձնացրել է T-բջիջների անտիգեն ռեցեպտորների բաղադրյալ սպիտակուցը[24][25]։

2014 թվականին նա արժանացել է Կենսական գիտություններում բեկումնային մրցանակին, իսկ 2018 թվականին նա ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակը կիսեց Տասուկու Հոնջոյի հետ[26][27]։

Վաղ կյանք խմբագրել

Էլիսոնը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 7-ին, Ալիսում, Տեխաս, Կոնստանս Կալուլայի (Լին) և Ալբերտ Մերֆի Էլիսոնի երեք որդիներից կրտսերը[28]։ Ոգեշնչված ութերորդ դասարանի իր մաթեմատիկայի ուսուցչից՝ զբաղվելու գիտությամբ, նա ամառն անցկացրեց Ազգային գիտական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ամառային գիտության ծրագրում, Տեխասի համալսարան, Օստին և կենսաբանությունն ավարտեց հեռակա, Ալիսի միջնակարգ դպրոցում[29][30]։ 1969 թվականին Էլիսոնը մանրէաբանության ոլորտում գիտության բակալավրի կոչում ստացել է Տեխասի համալսարանում։ Նա կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճանը ստացել է 1973 թվականին, նույնպես Տեխասի համալսարանում[31][32]։

Կարիերա խմբագրել

1974-1977 թվականներին Էլիսոնն աշխատել է Կալիֆորնիայի Սկրիպս կլինիկայում և հետազոտական հիմնադրամում որպես հետդոկտորանտ։ Այնուհետև, մինչև 1984 թվականը, նա աշխատել է որպես կենսաքիմիկոսի օգնական և դոցենտ Անդերսոնի դոկտորանտուրայում[33]։ 1985 թվականին, նա նշանակվել է իմունոլոգիայի պրոֆեսոր և Քաղցկեղի հետազոտական լաբորատորիայի տնօրեն Կալիֆորնիայի համալսարանում, Բերքլի, իսկ 1997 թվականից՝ միաժամանակ, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր[34]։

2004 թվականին նա տեղափոխվել է Նյու Յորքի Memorial Sloan-Kettering Cancer Center (MSKCC), որտեղ դարձավ քաղցկեղի իմունոթերապիայի կենտրոնի տնօրենը և իմունոլոգիայի ծրագրի, ինչպես նաև իմունոլոգիական ուսումնասիրությունների Քոչի ամբիոնի ղեկավարը և Memorial Sloan-Kettering քաղցկեղի կենտրոնում՝ բժիշկ իմունոլոգ։ 2004-ից 2012 թվականներին նա եղել է Ուեյլ Քորնելի բժշկական գիտությունների պրոֆեսոր և իմունոլոգիայի և Վեյլ Քորնելի Բժշկական գիտությունների բարձրագույն դպրոցի մանրէաբանական պաթոգենեզի ավարտական ծրագրի ամբիոնի համանախագահը, ինչպես նաև Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող։ 2012 թվականից նա իմունոլոգիայի ամբիոնի ղեկավարն է Անդերսենի քաղցկեղի կենտրոնում[33]։

Նա Գիտությունների ազգային ակադեմիայի և Բժշկության ազգային ակադեմիայի (նախկին Բժշկության ինստիտուտ) անդամ է, ինչպես նաև մանրէաբանության ամերիկյան ակադեմիայի և Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի անդամ է։ Նա Քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդատվական խորհրդի տնօրենն է։ Նախկինում նա աշխատել է որպես Իմունոլոգների ամերիկյան ասոցիացիայի նախագահ։ [35] and Lytix Biopharma.[36]

Էլիսոնը Քաղցկեղ վավերագրական ֆիլմի մեկնաբանն է։

Հետազոտություն խմբագրել

 
Քաղցկեղի թերապիա բացասական իմունային կարգավորման արգելակմամբ (CTLA4, PD1)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 James P. Allison FactsNobel Foundation.
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  5. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  7. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  8. LaureatesBreakthrough Prize.
  9. https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
  10. https://www.cancerresearch.org/william-b-coley-award
  11. https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees
  12. Lasker prizes recognize Ebola response, DNA damage, and cancer research // Science / H. ThorpNorthern America: AAAS, 2015. — ISSN 0036-8075; 1095-9203
  13. https://www.tang-prize.org/owner.php?cat=11&y=2
  14. https://www.brandeis.edu/rosenstiel/gabbay-award/past.html
  15. http://www.novartisimmunologyprizes.com/laureates/#past-winners
  16. Premio Nobel de Medicina para los padres de la inmunoterapia contra el cáncer (իսպ.) // El MundoMadrid: Unidad Editorial, 2018. — ed. size: 337172 — ISSN 1697-0179; 1576-6969
  17. https://www.nasonline.org/programs/awards/kovalenko-medal.html
  18. https://clarivate.com/citation-laureates
  19. https://engage.amc.edu/wp-content/uploads/2022/12/AlbanyPrize_PastRecipients_2023.pdf
  20. https://www.aacr.org/professionals/research/scientific-achievement-awards-and-lectureships/scientific-award-recipients/aacr-cri-lloyd-j-old-award-recipients/
  21. https://www.pauljanssenaward.com/winners
  22. https://www.aacr.org/professionals/research/scientific-achievement-awards-and-lectureships/scientific-award-recipients/aacr-clowes-award-recipients/
  23. «James P. Allison – Facts – 2018». NobelPrize.org. Nobel Media AB. 2018 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  24. «James Allison». Cancer Research Institute. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  25. Blair, Jenny (2014 թ․ մայիսի 2). «Raising the Tail». The Alcalde. Texas Exes. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  26. «2014 Tang Prize in Biopharmaceutical Science». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  27. Devlin, Hannah (2018 թ․ հոկտեմբերի 1). «James P Allison and Tasuku Honjo win Nobel prize for medicine». the Guardian. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  28. «FamilySearch.org». FamilySearch. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  29. Cavallo, Jo (2014 թ․ սեպտեմբերի 15). «Immunotherapy Research of James P. Allison, PhD, Has Led to a Paradigm Shift in the Treatment of Cancer - The ASCO Post». www.ascopost.com. ASCO Post. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  30. Lopez, Monica (2018 թ․ հոկտեմբերի 1). «Alice native Dr. James Allison awarded 2018 Nobel Prize in Physiology or Medicine». Corpus Christi Caller Times.
  31. Barton, Jackson (2018 թ․ հոկտեմբերի 2). «Alumni receives Nobel Prize for revolutionary cancer treatment». The Daily Texan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  32. Allison, James Patrick (1973). Studies on bacterial asparaginases: I. Isolation and characterization of a tumor inhibitory asparaginase from Alcaligenes Eutrophus. II. Insolubilization of L-Asparaginase by covalent attachment to nylon tubing (Ph.D.). The University of Texas at Austin. OCLC 43380316 – via ProQuest.
  33. 33,0 33,1 «James P. Allison, Ph.D. - Immunology - Faculty - MD Anderson Cancer Center». faculty.mdanderson.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  34. «Meet the Carousing Texan Who Just Won a Nobel Prize». WIRED (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  35. «James P. Allison PH.D.». Candel Therapeutics. 2021 թ․ ապրիլի 13. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  36. «Advisory Board - Lytix Biopharma». www.lytixbiopharma.com. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.