Ջեյմս Գրինֆիլդ

հայ հասարակական գործիչ

Ջեյմս Գրինֆիլդ (անգլ.՝ James Greenfield) (մարտի 3, 1873(1873-03-03), Թեհրան, Իրան - հոկտեմբերի 21, 1939(1939-10-21), Թեհրան, Իրան), գերմանահայ հասարակական գործիչ։ Մոր կողմից հայ։ Մանկությունից ապրել է Գերմանիայում։

Ջեյմս Գրինֆիլդ
Ծնվել էմարտի 3, 1873(1873-03-03)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էհոկտեմբերի 21, 1939(1939-10-21) (66 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունհասարակական գործիչ

Սովորել է Լայպցիգի համալսարանում, հետեւել իրավաբանության։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Թիւբինգենի համալսարանում, որպես նյութ ունենալով պարսկական պետության կառուցվածքը։ Ավարտելուց հետո ամուսնացել է հայուհու հետ՝ Քաթարինա Թումանյան, մի ժամանակ ապրել է Երևանում, ապա՝ Բաքու և Թիֆլիսում։ 1905 թվականին վերադարձել է Գերմանիա, հաստատվել Բեռլինում, որտեղ և ծանոթացել է Յոհաննես Լեփսիուսի հետ եւ ակտիվորեն ներգրավվել հայերին օգնելու գործին։ Գերմանահայկական ընկերության ստեղծման նախաձեռնողներից էր, ապա և՝ նրա անփոփոխ փոխնախագահը 1914-1934 թվականներին։ Գործուն մասնակցություն է ունեցել Բեռլինի հայ համայնքի աշխատանքներին։

1919-1920 թվականներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչն էր Բեռլինում։ 1934 թվականին հաստատվել է Թեհրանում, որտեղ ընտրվել է եկեղեցական խորհրդի նախագահ։ Գերմաներեն լեզվով իր դոկտորական ատենախոսությունը հրատարակվել է Բեռլինում, 1904 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։