Բացել գլխավոր ցանկը

Ջեմմա Ատկինսոն

բրիտանացի մոդել և դերասանուհի

ԿենսագրությունԽմբագրել

Ջեմմա Ատկինսոնը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 15-ին Անգլիայի Մեծ Մանչեսթեր կոմսության Բերի քաղաքում[2][3][4]։

Ջեմման իր կարիերան սկսել է որպես ֆոտոմոդել դեռևս դպրոցում։ Այնուհետև նկարահանվել է «Hollyoaks» հեռուստասերիալում, որտեղ հինգ տարի շարունակ խաղացել է պրոբլեմային դեռահաս Լիզա Հանթերի դերը։ 2006 թվականին կրծքի մեծացման վիրահատություն է արել, որի հետևանքով այն հասցրել է 6-րդ չափսի: Հետո նա հայտնվեց ITV հեռուստացանցի եթերում՝ մասնակցելով «Սերիալային աստղեր» ծրագրում, եղել է ավստրալական ջունգլիներում՝ մասնակցելով «Ես հայտնիություն եմ... Տա՛ր ինձ այստեղից» մրցույթին, որտեղ կատարեց լեյտենանտ Եվա Մաքենի դերը՝ համակարգչային Red Alert 3 խաղում: Ջեմմա Ատկինսոնը նկարահանվել է նաև «Բուգի-վուգի» (2008) բրիտանական ֆիլում Քրիստոֆեր Լիի և Հիզեր Գրեհեմի հետ միասին[5]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Էդինբուրգի կինոփառատոնում։

Սակայն, որպես դերասանուհի, Ջեմման առավել քիչ է հայտնի, քան որպես գլամուրային ֆոտոմոդել: Հենց այս կարգավիճակով էլ նա հայտնի է զանազան բլոգներում, որտեղ հեշտ է գտնել նրա լուսանկարները՝ «Arena», «FHM», «Loaded», «Maxim», «Zoo Weekly» կամ «Nuts» ամսագրերում։

2007 թվականին Ջեմման հանդիպել է Քրիշտիանու Ռոնալդուի հետ. վերջինս նախընտրեց չլուսաբանալ իրենց հարաբերությունները։ Ինչ վերաբերվում էր Ջեմմային՝ նա իր լռությամբ (մինչև որոշակի պահը) ուրիշ նպատակ է հետապնդել։ Դերասանուհին չի ցանկացել խոսել այդ մասին, որպեսզի չվնասի իր ու Ռոնալդուի հետ իր հարաբերությունները։ Սակայն նա շուտով բացահայտեց ճշմարտությունը, իսկ դրանից հետո բաժանվեց Ռոնալդուից այն բանից հետո, երբ իմացավ որ վերջինս կապեր ունի մարմնավաճառների՝ «սիրո քրմուհիների» հետ։

ՖիլմագրությունԽմբագրել

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001-2007 Հոլիոքս Hollyoaks Լիզա Հանթեր
2009 Զուտ անգլիական սպանություններ The Bill Ռիա Քրիոսլի
2008 Command & Conquer: Red Alert 3 Command & Conquer: Red Alert 3 լեյտենանտ Էվա Մակկենա
2009 Command & Conquer: Red Alert 3 - Uprising Command & Conquer: Red Alert 3 - Uprising լեյտենանտ Էվա Մակկենա
2009 Բուգի-վուգի Boogie Woogie Շառլոտտա Բեյլի
2010 Սև գիրք The Black Book Ջեննի Կոլլինս
2010 Տասներեք ժամ 13Hrs Էմիլի
2010 Բազային գիծ Baseline Կարեն
2010 Քաղցրավենիքի խանութ The Sweet Shop Կեյտի Պաուել
2011 Ինչպես դադարել անհաջողակ լինելուց How to Stop Being a Loser Հաննա
2011 Վաթերլոու փողոց Waterloo Road Մենդի
2011-2014 Աղետ Casualty Թեմզին Բեյլ
2012 Ի ծնե թռչողը Airborne Հարրիետ
2013 Օրենքն ու կարգը: Լոնդոն Law & Order: UK Բեկկի Բրայսոն
2013 Դյատլով լեռնանցքի գաղտնիքը The Dyatlov Pass Incident Դենիզ Իվերս
2015-2017 Ֆերմա Էմմերդեյլ Emmerdale Farm Կառլի Հոուպ
2016 Տենդ Fever Ռեա Վագներ

Մրցանակներ և նոմինացիաներԽմբագրել

  • 2016՝ «Ֆերմա Էմմերդեյլ» — լավագույն նոր աստղ (նոմինացիա)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Hollyoaks star Gemma Atkinson joins Emmerdale»։ Manchester Evening News։ 7 January 2015։ Վերցված է 9 April 2015 
  3. «Gemma Atkinson: from Hollyoaks to Bollywood»։ Bury Times։ Վերցված է 9 April 2015 
  4. «Findmypast.co.uk»։ Search.findmypast.co.uk։ Վերցված է 9 April 2015 
  5. «Atkinson gets role in movie»։ Showbizspy.com։ 1 November 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 29 September 2011 

Արտաքին հղումներԽմբագրել