Ջեմիլա (արաբ․՝ جميلة‎‎, լատին․՝ Cuicul կամ Curculum), նախկինում Կուիկուլ, փոքր լեռնային գյուղ է Ալժիրում, որը գտնվում է Ալժիր քաղաքի արևելյան կողմի հյուսիսային ափի մոտ։ Այստեղ հայտնաբերվել են Հյուսիսային Աֆրիկայի որոշ լավ պահպանված Բերբերական-Ռոմանական ավերակներ։ Այն տեղակայված է Կոնստանտինոիս և Պետիտ Կաբիլիի (Բեյս Կաբիլլի) սահմանակից շրջաններում։

Ջեմիլա
Djémila*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ալժիր
Տիպ Մշակութային
Չափանիշներ iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Աֆրիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1982  (6 նստաշրջան)
Համար 191
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

1982 թվականին Ջեմիլան դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ` լեռնային շրջանում հռոմեական ճարտարապետության եզակի միջավայրի համար։ Հին Կուիկուլում նշանակալից կառույցները ներառում են թատրոն, երկու «ֆորա» (լատին․՝ fora), տաճարներ, բազիլիկներ, կամարներ, փողոցներ և տներ։ Հատկապես լավ պահպանված ավերակները շրջապատում են Հարշի ֆորումը, մեծ լուսավորած հրապարակ, որը նշանավորվում է հրաշալի կամարով։

Հռոմեական Կուիկուլ խմբագրել

Կուիկուլ անունով քաղաքը կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում 900 մետր բարձրության վրա, որպես հռոմեական ռազմակայան, որը գտնվում է Նումիդիա նահանգի նեղ եռանկյունաձև բարձրավանդակի վրա։ Տեղանքը մի փոքր խորդուբորդ է, տեղակայված երկու գետերի միացմամբ։

Կուիկուլի շինարարները քաղաքը կառուցել են ստանդարտ պլանով՝ կենտրոնում Ֆորում և երկու հիմնական փողոցներ, դրանք կրում էին Կարդո Մաքսիմուս և Դեկումանուս Մաքսիմուս անվանումներըր սրանք կազմում էին հիմնական առանցքները[1]։ Քաղաքը ի սկզբանե բնակեցված էր իտալացի հռոմեական զինվորների գաղութով, և ի վերջո աճեց՝ դառնալով մեծ առևտրային շուկա։ Քաղաքի բարգավաճմանը նպաստող ռեսուրսները հիմնականում գյուղատնտեսական էին (հացահատիկներ, ձիթապտղի ծառեր և ֆերմա)։

3-րդ դարում Կարակալլայի թագավորության ժամանակ Կուիկուլի կառավարիչները մի քանի հին կառույցներ քանդեցին և կառուցեցին նոր ֆորում։ Նրանք շրջապատեցին այն ավելի մեծ և ավելի տպավորիչ շինություններով, քան նրանք, որոնք սահմանակից էին հին Ֆորումին։ Տեղանքի ձևը խոչընդոտում էր, և նրանք կառուցեցին թատրոնը քաղաքի պարիսպներից դուրս, որը բացառիկ էր։

4-րդ դարում, երբ տարածված էր Քրիստոնեությունը, իր հետ բերում էր բազիլիկ կառույցները և մկրտության շինություններ։ Նրանք գտնվում էին Կուիկուլի հարավում, «քրիստոնյա» կոչվող թաղամասում և դրանք հանրաճանաչ վայրեր էին[1]։

Կուիկուլի եպիսկոպոսներից Պուդենցիանոսը մասնակցել է 255 թվականի Կարթագենի խորհրդին, իսկ Էլպիդոֆորուսը 348 թվականի խորհրդին։ Կրեսկոնիոսը կաթոլիկ եպիսկոպոս էր, որը ներկայացնում էր Կուիկուլը 411 թվականի Կարթագենի խորհրդին կաթոլիկ և դոնաթիստական եպիսկոպոսների միջև։ Վերջինս մահացավ համաժողովից առաջ։ Քրեսենսը կաթոլիկ եպիսկոպոսներից մեկն էր, ում 484 թվականին Արիանի Վանդալ Հուներիկ թագավորը հրավիրվեց Կարթագեն։ 533 թվականին բյուզանդացիները գրավեցին Կուիկուլը։ Այն այլևս եպիսկոպոսական նստավայր չէ, սակայն այսօր համարվել է կաթոլիկ եկեղեցու կողմից որպես տիտղոսակիր աթոռ[2]։

Քաղաքը դանդաղ կերպով լքվեց Հռոմեական կայսրության անկման հետևանքով, 5-րդ դարի և 6-րդ դարի շրջանում։ Կայսր Հուստինիանոսի կառավարության ժամանակ որոշակի բարելավումներ իրականացվեցին, այդ թվում՝ պարսպի ամրապնդումը։

Ավելի ուշ մուսուլմանները գերիշխեցին այս տարածաշրջանում, սակայն չբնակեցրեցին Կուիկուլը, այլ վերանվանեցին Ջեմիլա, որը արաբերեն նշանակում է «գեղեցիկ»։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Djemila, Morocco, Algeria, & Tunisia, Geoff Crowther and Hugh Finlay, Lonely Planet, 2nd Edition, April 1992, pp. 298 - 299.
  2. Annuario Pontificio 2013 (Libreria Editrice Vaticana 2013 978-88-209-9070-1), p. 877

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմիլա» հոդվածին։