Գրիգոր Ջելայան

հայ բժիշկ
(Վերահղված է Ջելայան Գրիգորից)

Գրիգոր Ջելայան (մոտ 1868/1870, Թալաս - - փետրվարի 12, 1937(1937-02-12), ԱՄՆ), հայ բժիշկ։

Գրիգոր Ջելայան
Ծնվել էմոտ 1868/1870]
ԾննդավայրԹալաս
Մահացել է1937, փետրվարի 12
Մահվան վայրԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունՓա­րի­զի հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՓա­րի­զի հի­վան­դա­նոց­նե­ր
Կ. Պոլ­սի Թաք­սի­մի Ֆրան­սի­ա­կան հի­վան­դա­նո­ց

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Ջելայանը ծնվել է մոտ 1868/1870 թվականին, Կ. Պոլ­սում/Ան­կա­րա­յի նա­հան­գի Կե­սա­րի­ա­յի գա­վա­ռի Թալաս ավանում։ Պրոֆեսոր Հովսեփ Ջելալյանի (Ճելալյան) ավագ եղբայրն է։ Բժիշկ և հայդուկապետ Համբարձում Պոյաճյանի (Մեծն Մու­րատ) աներորդին, կուսակիցը և ընկերն է եղել։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլ­սում/Բրուսայի ազգային վարժարանում։

1896 թվականի նոյեմբերի 25-ին ավարտել է Փա­րի­զի հա­մալ­սա­րա­նի բժշկական ֆակուլտետը՝ մրցանակի և պատիվների արժանանալով։ 1896-1901 թվականներին աշխատել և մասնագիտացել է Փարիզի տարբեր հիվանդանոցներում։

1901 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և բժիշկ աշխատել։ 1905 թվականի դրությամբ եղել է Կ. Պոլսի Հայդարփաշա թաղամասում բնակվող, օսմանյան կառավարության նախկին ծովային նախարար, բնավորությամբ բարի, ազնիվ և մարդասեր Հաջի Թահսին՝ փաշայի սիրելին և հավատարիմ ընտանեկան բժիշկը, քանի որ ստույգ մահից փրկել էր փաշայի բազմանդամ ընտանիքի անդամներից մեկին։ Բժշկի ընտանիքի անդամները ևս ազատ մուտք ունեին փաշայի ապարանքը և վայելում էին նրա հովանավորությունը։ Աշխատել է նաև Կ. Պոլսի Թաքսիմի Ֆրանսիական հիվանդանոցում։ 1911-1914 թվականներին եղել է Կ. Պոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Եղել է Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ։ Եղել է հին հնչա­կյան գործիչ։ Կ. Պոլսում հնչակյանությունը նրա տանն է հիմնադրվել։

1915 թվականի ապրիլին ձերբակալվել է Կ. Պոլսում և Չանղըրը աքսորվել։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Հետագայում կառավարության հրահանգով Չանղըրըի բանտում կատարվել է զտում, որի արդյունքում քարավանը բաժանվել է 2 մասի՝ «ծանր հան­ցա­գործ­նե­րի» և «թե­թև հան­ցա­գործ­նե­րի»։ Առաջիններն ուղարկվել են Այաշի բանտը՝ սպանվելու, վերջինները, որոնց մեջ էր բժիշկ Գրիգոր Ջելալյանը, ազատվել են։

1915-1923 թվականներին շարունակել է ապրել և աշխատել Կ. Պոլսում։ Եղել է անվանի բժիշկ և նվիրյալ, բոլորից սիրված ու հարգված ազգային գործիչ։ 1923 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։

Մահացել է 1937 թվականի մայիսի 12-ին, ԱՄՆ-ում՝ 69 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Ընդարձակ օրացոյց Սուրբ Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1905։
  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
  • Մահագրութիւն Տօքթ. Գր. Ճէլալ, Ընդարձակ տարեգիրք Ազգային հիւանդանոցի, Իսթանպուլ, 1938։
  • Սիրվարդ, Մեծն Մուրատ (Համբարձում Պոյաճյան), Կյանքն ու գործունեությունը, Երևան, 1991։
  • Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուր

քերեն), Ստամբուլ, 2001։

  • Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
  • Ավագեան Կարին է, «Չան­ղը­րըի 1915 թ. ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։