Ջավո Մամոյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ջավո Ամարի Մամոյան (), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1954): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Ջավո Մամոյան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ջավո Մամոյանը ավարտել է հայկական և քրդական մանկավարժական տեխնիկումները։ 1941 թվականի հունիսի 30-ից մինչև օգոստոսի 10-ը Արևմտյան ռազմաճակատում, Սմոլենսկի ուղղությամբ մարտնչել է գերմանաֆաշիստական հորդաների դեմ։ 1941 թվականի օգոստոսի 10-ին գերի է վերցրել և զորամասի շտաբ է հասցրել գերմանական երեք հետախույզների։ Օգոստոսի 16-ին Ուշակով բնակավայրի մոտ ծանր վիրավորվել է և ինն ամիս Նովոսիբիրսկում բուժվելուց հետո զորացրվել է բանակից[1]։

Մամոյանը 1943 թվականից մինչև 1960 թվականը աշխատել է Ապարանի շրջանի Սիփան գյուղի դպրոցում, որպես ուսմասվար, հայոց լեզվի և գրականության, քրդերեն լեզվի և գրականության ուսուցիչը, 1961 թվականից մինչև 1975 թվականը՝ նույն դպրոցի տնօրեն։ 1977 թվականից անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է դասավանդել[1]։

Մամոյանը բազմիցս արժանացել է խրախուսանքների և պարգևների։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, «Աշխատանքային գերազանցության համար», «Աշխատանքի վետերան» մեդալներով։ 1954 թվականին Մամոյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում։ Մամոյանը եղել է «Գիտելիք» ընկերության Արագածի շրջանային վարչության անդամ, ժողկրթբաժնի արտահաստիքային տեսուչ[1]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1954)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել