Ջամեկ
Ջամեկ (մալայերեն՝ Masjid Jamek), Մալայզիայի մայրաքաղաք՝ Կուալա Լումպուրի ամենահին մզկիթը[1]։ Տեղակայված է Քլանգ և Գոմբակ գետերի գետախառնուրդում։ Մզկիթը նախագծվել է բրիտանացի ճարտարապետ Արթուր Հաբեքի կողմից և կառուցվել է 1909 թվականին։ «Ջամեկ» անվանումն ունի արաբական ծագում և նշանակում է վայր, որտեղ մարդիկ հավաքվում են պաշտամունք անելու համար[2]։ Այն տեղացիների կողմից անվանվում է նաև «Ուրբաթօրյա մզկիթ»[3]։
Ջամեկ Masjid Jamek مسجد جامع 占美清真寺 | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Մալայզիա |
Վարչատարածք | Կուալա Լումպուր |
Հիմնվել է | 1909 |
Կառուցման սկիզբ | 1908 թվական, մարտի 23 |
Կառուցման ավարտ | 1909 թվական, դեկտեմբերի 23 |
Ճյուղ/ավանդույթ | Իսլամ |
Կարգավիճակ | գործող |
Հիմնադիր | Սուլթան Ալաուդին Սուլեյման Շահ իբն Ալ-Մահրում Ռաջա Մուսա |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Արթուր Հաբեք |
Ոճ | Հնդկական մուսուլմանական Մուղալ ճարտարապետական ոճ |
Գմբեթ | 3 |
Մինարեթներ | 2 |
Պատմություն
խմբագրելՄզկիթը կառուցվել է մալայական հին գերեզմանատան վայրում՝ Քլանգ և Գոմբակ գետերի գետախառնուրդի մոտ[4][5]։ Նախկինում Ջավա և Մալայ փողոցներում կային մալայական հասարակության կողմից սպասարկվող մի քանի մզկիթներ, սակայն Ջամեկ խոշորագույն մզկիթը կառուցվել է Կուալա Լումպուրում։ Մզկիթի հիմնաքարը դրվել է Սելանգորի սուլթան Ալաուդին Սուլեյման Շահ իբն Ալ-Մահրում Ռաջա Մուսայի կողմից 1908 թվականի մարտի 23-ին։ Սուլթանը մզկիթը պաշտոնապես բացել է 1909 թվականի դեկտեմբերի 23-ին[6][7]։ Մզկիթի կառուցումը արժեցել է 32,625 դոլար, որը մասամբ ֆինանսավորել է մալայական հասարակությունը բրիտանական գաղութային կառավարության հետ միասին[2]։ Մինչև 1965 թվականը՝ Նեգարա ազգային մզկիթի կառուցումը, Ջամեկը համարվում էր Կուալա Լումպուրի գլխավոր մզկիթը։ Ճարտարապետ Արթուր Հաբեք նախագծով մզկիթը կառուցվել է հնդկական մուսուլմանական Մուղալ ճարտարապետական ոճով[8]։ Դրանից հետո մզկիթի տարածքը մեծացվել է և սկզբնական բացօթյա տարածքը տանիքապատվել է[9]:1993 թվականին մզկիթի գմբեթներից մեկը հորդառատ անձրևների պատճառով փլուզվել էր, սակայն հետագայում վերանորոգվել է[6]։
Առանձնահատկություններ
խմբագրելՄզկիթի կառուցվածքը նկարագրվում էր որպես մավրիտանական, հնդկա-սարակինոսյան կամ Մուղալ ճարտարապետություն[10]։ Արթուր Հաբեքը նաև նախագծել է նման ոճի մի շարք այլ շենքեր, ինչպիսիք են Կուալա Լումպուրի երկաթուղու կայարանը և Ուբուդիա մզկիթը Կուալա Կանգսարում։ Մզկիթն ունի երկու հիմնական մինարեթներ ի թիվս այլ ավելի փոքր մինարեթների։
Տպավորություններ
խմբագրելՄզկիթը ուժեղ տպավորություն է թողել ռուս բանաստեղծ Ելենա Տանևայի վրա, ով 2002 թվականին այցելել էր Կուալա Լումպուր Պոեզիայի միջազգային փառատոնին մասկացնելու համար
Իմամներ և Մուադիմներ
խմբագրել- Իմամներ.
- Ուստազ Հջ։ Աբդուլ Հալիմ բիմ Յատիմ (1990-ականներից - ցայսօր)
- Ուստազ Մոհդ Զամրի բին Սհաֆի (2004-2013)
- Ուստազ Մոհդ Ֆաիսալ բին Տան Մուտալիբ (Ջամեկ մզկիթի գլխավոր իմամը 2010-ից մինչև հիմա)
- Ուստազ Մոհդ Սեիֆուլ Ազար (Ջամեկ մզկիթի գլխավոր իմամը ? մինչև 2010 թվականը)
- Ուստազ Մոհդ Հիսիամ (2012)
- Ուստազ Մոհդ Սյուկրի (2012 – ներկա)
- Ուստազ Ահմադ Ֆիրդուս (2013 - 2014)
- Ուստազ Աբդուլ ռազակ (2015, փետրվար)
- Մուադիմ։
- Ուստազ Մոհդ ալ-Շահքաֆի (2011-2012)
- Ուստազ Մոհդ Սյուկրի (2011, դեկտեմբեր - 2012, հուլիս)
- Ուստազ Նոր Ազարուդին բին Ահմադ
- Ուստազ Մոհդ Իզվան բին Շարիֆ (մինչև 2014 թվականի նոյեմբերը)
- Ուստազ Մոհդ Հաֆիզ (մինչև 2012 թվականի հուլիսը)
- Ուստազ Մոհդ Ֆարհամ (մինչև 2013 թվականի հունիսը)
- Ուստազ Ահմադ Սայուտի (մինչև 2015 թվականի փետրվարը)
Պատկերասրահ
խմբագրել-
Ջամեկ մզկիթը Քլանգ և Գոմբակ գետերի գետախառնուրդում, 2011 թվական:
-
Տեսարան դեպի Ջամեկ մզկիթը գետի կողմից:
-
Կանանց համար նախատեսված լվացման ավազան
-
Աղոթելու սրահ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Jamek Mosque». Tourism Malaysia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 2,0 2,1 «Masjid Jamek, a beautiful mosque surrounded by the city». Malaysia Travel Guide. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Masjid Jamek: Friday Mosque». History Asia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ J.M. Gullick (2000). A History of Kuala Lumpur 1856-1939. The Malaysian Branch of the Royal Asiatic Society. էջ 164.
- ↑ Bavani M (2016 թ․ ապրիլի 13). «Rock-solid proof of 200-year-old graves». The Star.
- ↑ 6,0 6,1 Lam Seng Fatt (2011 թ․ հոկտեմբերի 15). Insider's Kuala Lumpur (3rd Edn): Is No Ordinary Travel Guide. Open Your Eyes to the Soul of the City (3rd Revised ed.). Marshall Cavendish International Asia Pte Ltd. էջեր 38–39. ISBN 9789814435390.
- ↑ «Masjid warga kota». Utusan Online. 2013 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Malaysian Institute of Architects (2007). Architectural Heritage: Kuala Lumpur - Pre-Merdeka. Pertubuhan Akitek Malaysia.
- ↑ A Walking Tour Kuala Lumpur (2nd ed.). Marshall Cavendish Editions. 2014 թ․ հունվարի 15. ISBN 9789814516945.
{{cite book}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ Malaysian Institute of Architects (2007). Architectural Heritage: Kuala Lumpur - Pre-Merdeka. Pertubuhan Akitek Malaysia. էջ 20.