Ջամբուլադ Մուրադյան

հայ օդաչու
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ջամբուլադ Ալբերտի Մուրադյան (սեպտեմբերի 14, 1959, Սումգայիթ - ապրիլի 17, 1993, Գյուլիստան գյուղի մոտակայքում (ԼՂՀ Շահումյանի շրջան), օդաչու-հրամանատար։

Ջամբուլադ Մուրադյան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1959(1959-09-14)
Մահացել էապրիլի 17, 1993(1993-04-17) (33 տարեկան)
Մասնագիտությունօդաչու

1976 թվականին ավարտել է Սումգայիթի թիվ 12 միջնակարգ դպրոցը։ 1978-1980 թվականին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Ավարտել է Կրեմենչուգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը 1984 թվականին։ Ուսումնարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Բաքու քաղաքի «Բինա» օդանավակայանում (ուղղաթիռի օդաչու)։ 1988-ի Սումգայիթի ցեղասպանությունից հետո ընտանիքով տեղափոխվել է Երևան։ 1990-1992 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում, միաժամանակ՝ հեռակա սովորել Օկտյուբինսկի ավիացիայի ասպիրանտուրայում։

1990-1992 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և Արցախի ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը Արցախ (այդ թվում՝ Շահումյան և Գետաշեն) կազմել է 1300 ժամ։ Ռազմական ուղղաթիռով կատարել է 7 թռիչք։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով։

Զոհվել է հերթական մարտական առաջադրանք կատարելիս, Գյուլիստան գյուղից վիրավոր ազատամարտիկներին տեղափոխելու ժամանակ։ Ամուսնացած էր, ուներ երեք երեխա։ Թաղված է Եռաբլուրում։