Ջամալ Թադևոսյան
Ջամալ Մակիչի Թադևոսյան (ծնված 2 փետրվարի, 1938, գյուղ Կոճողոտ, ԼՂ Մարտակերտի շրջանում)՝ հայ բանասեր, հրապարակախոս, խմբագիր, լրագրող։ Արցախի ժուռնալիստների միության անդամ[1]։
Ջամալ Մակիչի Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Կոճողոտ, ԽՍՀՄ |
Ազգություն | Հայ |
Կրոն | Հայ Առաքելական եկեղեցի |
Կրթություն | Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ |
Մասնագիտություն | բանասեր, լրագրող |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Կոճողոտի յոթնամյա, Հարությունագոմերի միջնակարգ (1960 թ.) դպրոցները, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։
Աշխատել է որպես ավագ մեթոդիստ՝ ԼՂԻՄ ժողովրդական ստեղծագործության տանը, որպես խմբագիր՝ Մարտակերտի շրջանային «Բարեկամություն», Ղարմետաքսկոբինատի «Մետաքսագործ», թողարկու խմբագիր՝ «Սովետական Ղարաբաղ» թերթերում, ԼՂԻՄ պատմաերկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող, ԼՂԻՄ ժողովրդական ստեղծագործության տան տնօրեն, Ստեփանակերտի բնակշահագործման գրասենյակի մանկավարժ-կազմակերպիչ, հուշարձանների պահպանության ԼՂԻՄ ընկերության գործադիր տնօրեն։
Եղել է ԼՂԻՄ դատարանի ատենակալ, քաղաքային խորհրդի անչափահասների հանձնաժողովի անդամ, «Գիտելիք» մարզային և քաղաքային միավորումների դասախոս, ժողովրդական վերահսկողության քաղաքային կոմիտեի ու դրուժինայի խորհրդի անդամ։
Իր հայրենասիրական ձգտումներն արտահայտել է դեռևս 60-ական թվականներից։ Արցախյան ազգային ազատագրական շարժմանն իր բոլորանվեր մասնակցությունն է բերել սկսած 1986-1987 թվականներից։
Բազմաթիվ բանաստեղծությունների, հոդվածների, ակնարկների ու դիմանկարների հեղինակ է։ Տպագրվում է դպրոցական տարիքից։
Երկեր
խմբագրել- Հովհ. Շիրազն ինչպիսին տեսա, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2018։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լրագրողական հանրագիտակ, Ստեփանակերտ, Արցախի ժուռնալիստների միություն, 2012 (էջ 113-114)։
Գրականություն
խմբագրել- Լրագրողական հանրագիտակ, Ստեփանակերտ, Արցախի ժուռնալիստների միություն, 2012 (էջ 113)։
- Արցախցի անվանի գործիչներ։ Գիրք II (Մարտակերտի շրջան), Ստեփանակերտ, Արցախի գիտական կենտրոն, «Դիզակ պլյուս» հրատ. տպ-ն, 2021 (էջ 117)։
Աղբյուրներ
խմբագրել- Մտավորականը, մարդը, քաղաքացին (Սլավա Սարգսյան), «Ապառաժ», 15 մարտի 2013թ.։
- Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ[1]
- Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ԱՎԱՐԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՑԱԽԱԿԱՆ[2]
- Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ԵՐԲ ԽՈՍՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ[3]
- Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ՍԻՐԵՆՔ, ՓԱՅՓԱՅԵՆՔ, ԲԱՅՑ՝ ՈՉ ԽՈՍՔՈՎ[4]
- Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՀՈՒԶՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՍ[5]
- Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ԱՐԺԱՆԻՆ ՀԱՏՈՒՑԵՆՔ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ[6]
- Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ՍՐՏԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ[7]
- Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ[8]
- Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ[9]
- ↑ Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
- ↑ Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ԱՎԱՐԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՑԱԽԱԿԱՆ
- ↑ Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ԵՐԲ ԽՈՍՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
- ↑ Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ՍԻՐԵՆՔ, ՓԱՅՓԱՅԵՆՔ, ԲԱՅՑ՝ ՈՉ ԽՈՍՔՈՎ
- ↑ Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՀՈՒԶՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՍ
- ↑ Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ԱՐԺԱՆԻՆ ՀԱՏՈՒՑԵՆՔ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ
- ↑ Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ՍՐՏԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ
- ↑ Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ
- ↑ Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ - ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ