Ջախոննամո (պարս.՝ جهان‌نما, տաջ.՝ Ҷахоннамо, «Աշխարհը մեր շուրջ»), Տաջիկստանի պետական լրատվական հեռուստաալիք։ Հիմնվել է Տաջիկստանի հանրապետության կառավարության № 546 որոշումով 2008 թ. հոկտեմբերի 31-ին։ Եթեր է հեռարձակվում 2008 թ. նոյեմբերի 5-ից[1][2]։ Հեռուստաալիքի տնօրենն է Աբդումաջիդ Ուսմոնովը։ Հեռուստաալիքը հասանելի է Տաջիկստանի գրեթե ողջ տարածքում, նաև հեռարձակվում է ABS-1 (75.0°E) արբանյակով։

«Ջախոննամո»
ԵրկիրՏաջիկստան Տաջիկստան
Հեռարձակման լեզուտաջիկերեն
Հեռարձակման սկսման թվական2008 թ. նոյեմբերի 5
ՀիմնադիրՏաջիկստանի կառավարություն
🌐jahonnamo.tj

Եթերացանկը կազմված է տեղեկատվական հաղորդումներից, հեռարձակվում է տաջիկերեն լեզվով։ Հատուկ ժամերին լուրերի թողարկումները դուրս են գալիս ռուսերեն և անգլերեն լեզուներով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել