Ջալիլ Մամեդկուլիզադեի տուն-թանգարան (Նախիջևան)

Ջալիլ Մամեդկուլիզադեի տուն-թանգարան (ադրբ.՝ Cəlil Məmmədquluzadənin ev-muzeyi), Տուն թանգարան ՝ նվիրված ադրբեջանցի հրապարակախոս և գրող Ջալիլ Մամեդկուլիզադեին։ Թանգարանը հիմնադրվել է այն տանը, որտեղ Ջալիլ Մամեդգուլուզադեն է ծնվել և անցկացրել իր մանկությունն ու պատանությունը։ Գտնվում է Ադրբեջանի Նախիջևան քաղաքում[1][2]։

Ջալիլ Մամեդկուլիզադեի տուն-թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրԱդրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Նախիջևան
Հիմնադրվել է1998

Պատմություն խմբագրել

 
ԽՍՀՄ փոստային նամականիշ, որը թողարկվել է Ջալիլ Մամեդգուլուզադեի 100-ամյակի կապակցությամբ (1966)

Թանգարանը հիմնադրվել է Ջալիլ Մամեդգուլուզադեի տանը, որը գտնվում է Նախիջևանի Իդրիս Մամեդով փողոցում[3]։ Թանգարանը հիմնադրվել է Ադրբեջանի Հանրապետության երրորդ նախագահ Հեյդար Ալիևի 1998 թվականի դեկտեմբերի 31-ի հրամանով[4]։ Թանգարանը բացվել է 1999 թվականի հոկտեմբերի 13-ին և Հեյդար Ալիևը մասնակցել է բացման արարողությանը։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանում ցուցադրվում է Ջալիլ Մամեդգուլուզադեի կյանքն ու աշխատանքը արտացոլող ցուցադրություն։ Թանգարանում պահվում են Ջալիլ Մամեդգուլուզադեին և նրա ընտանիքին պատկանող անձնական իրերը, ինչպես նաև գրողի պատմական փաստաթղթերը և նրա անձնական գրադարանը[5]։

Թանգարանի շենքի ընդհանուր մակերեսը 100 մ2 է։ Շենքը երկու հարկանի է։ Երկրորդ հարկում կա 2 սենյակ, 1 գավիթ և 1 բաց պատշգամբ։ Առաջին հարկը գտնվում է բաց պատշգամբի տակ և բաղկացած է 2 սենյակից, 1 գավթից[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՀ մշակույթի նախարարություն
  2. Naxçıvanda Cəlil Məmmədquluzadənin ev muzeyinin açılışı
  3. Ջալիլ Մամեդկուլիզադեի տուն-թանգարան
  4. science.az
  5. «Ջալիլ Մամեդկուլիզադեի տուն-թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  6. National Academy of Sciences of Azerbaijan. Nakhchivan Branch. The Encyclopaedia of Nakhchivan Monuments / Vasif Talibov. — Nakhchivan, 2008. — 521 s.