Աբու աշ-Շա’սա Ջաբիր իբն Զեյդ ալ-Ազդի (արաբ․՝ أبو الشعثاء جابر بن زيد الأزدي‎‎, 7-րդ դար - 712, Օման), մուսուլման աստվածաբան, տաբուին` Մուհամմադ մարգարեի հետևորդներից, իսլամի երրորդ ուղղության՝ Իբադիսի հիմնադիրներից։ Իբադիտների հիմնադիր Աբդալլահ իբն Իբադի մահից հետո աղանդն առաջնորդել է Ջաբիրը[1][2]։

Ջաբիր իբն Զեյդ
Ծնվել է7-րդ դար
Մահացել է712
Մահվան վայրՕման
Կրոնիսլամ
Մասնագիտություն'ālim, մուհադիս և ֆաքիհ

Կենսագրություն

խմբագրել

Ջաբիր իբն Զեյդը ծնվել է ժամանակակից Նազվա քաղաքի (Օման) մոտակայքում գտնվող Ֆիրակ գյուղում[3]։ Ջաբիրը մուսուլման աստվածաբան Իբն Աբբասի աշակերտներից մեկն էր[3]։ Նրա հադիսները մեզ են հասել աստվածաբաններ Ամր իբն Դինարին, Այուբ աս-Սահտիյանիին, Կատադա իբն Դիամային և այլոց շնորհիվ։ Բասրայի Մեծ մզկիթում Ջաբիրն ունեցել է իր խումբը, որտեղ նա ուսուցչություն է արել և դասավանդել է ֆաթվաներ[4]։

8-րդ դարի սկզբին իբադիտների ակտիվ գործունեությունից հետո, շատ առաջնորդներ, այդ թվում և Ջաբիրը, արտաքսվեցին Օման[5], որտեղ նրա հադիսների հիման վրա սուննիների և շիաների օրենքներից զատ ձևավորվել են իբադիտների օրենքները։ Ջաբիր իբն Զեյդի մասին լեգենդներն առավել հաճախ հիշատակվում են Ջամի աս-Սահիհ-ում։

Համաձայն Ահմադ իբն Հանբալի և ալ-Բուխարու, Ջաբիր իբն Զեյդը մահացել է 712 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Valerie Jon Hoffman, The Essentials of Ibadi Islam, էջ. 12. Syracuse, Syracuse University Press, 2012, 9780815650843
  2. Donald Hawley, Oman, էջ. 200.
  3. 3,0 3,1 Donald Hawley, Օման, էջ. 199. Jubilee խմբագրություն, Kensington: Stacey International, 1995. 0905743636
  4. Аз-Захаби Абу аш-Шаса Джабир ибн Зейд // Сияр алам ан-нубала.
  5. МУХАММАД ИБН 'АБД АЛ КАРИМ АШ-ШАХРАСТАНИ ХАРИДЖИТЫ (ХАРИДЖИТЫ, МУРДЖИИТЫ, ВА'ИДИТЫ) // КНИГА О РЕЛИГИЯХ И СЕКТАХ.