Դասակարգային կառուցվածք

(Վերահղված է Սոցիալական խավից)

Դասակարգային կառուցվածք, դասակարգային հասարակարգերում փոխհարաբերություն մարդկանց խոշոր խմբերի միջև, որոնք հասարակական արտադրության որոշակի համակարգում տարբերվում են իրենց տեղով, արտադրության միջոցների հանդեպ և աշխատանքի հասարակական կազմակերպման մեջ ունեցած դերով ու, հևտևաբար, հասարակական հարստությունից ստացած իրենց մասով։ Հասարակարգերում դասակարգային կառուցվածքը հիմնականում ընդգրկում է երկու հակադիր դասակարգ՝ ստրկատիրության օրոք՝ ստրկատերեր և ստրուկներ, ֆեոդալիզմի՝ կալվածատերեր ու ճորտ գյուղացիներ, կապիտալիզմի՝ կապիտալիստներ և բանվորներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 293 CC-BY-SA-icon-80x15.png