Պրիզրենի աշխարհագրություն
Պրիզրեն քաղաքը գտնվում է Բալկանյան թերակղզու Հարավային Մետոխիայի Շար Պլանինա լեռնաշղթայի փեշերին։ Համաձայն Սերբիայի վարչատարածքային բաժանման՝ այն Սերբիայի Կոսովո և Մետոխիա ինքնավար մարզի Պրիզրենի շրջանի վարչական կենտրոնն է, իսկ համաձայն մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության վարչատարածքային բաժանման, որով փաստացի կառավարվում է քաղաքը, այն Կոսովոյի Հանրապետության Պրիզրենի շրջանի վարչական կենտրոնն է։
Պրիզրեն համայնքը սահմաններ ունի Ալբանիայի և Մակեդոնիայի Հանրապետության հետ։ Քաղաքը եղել է Սերբական կայսրության պատմական մայրաքաղաքը[1]։
Աշխարհագրական բնութագիր
խմբագրելՊրիզրեն համայնքն ունի 640 կմ² (Կոսովոյի տարածքի 5,94 %)[2] և գտնվում է Կոսովոյի հարավարևմտյան մասում։ Դրանում ներառված են 76 բնակավայր 220 776 բնակչությամբ, որոնցից մոտ 110 000-ը ապրում են Պրիզրենում[3]։
Պրիզրեն համայնքի համեմատաբար խիտ բնակեցված գյուղերն են.
- Ժուր (8000 մարդ),
- Կորիշա (6000 մարդ),
- Ջոնայ (5300 մարդ)[4]։
Աշխարհագրական բարենպաստ դիրքը, բնությունը, պատմական և մշակութային ժառանգության օբյեկտները Պրիզրեն համայնքաի զբոսաշրջության հիմքն են[5].
Պրիզրենի ռելիեֆը հիմնականում բլրաշատ է։ Համայնքի սահմաններում բարձրությունը տատանվում է 300-ից մինչև 2600 մետր։ Քաղաքի կենտրոնը գտնվում է հարթավայրում, իսկ համայնքի արևմտյան և հատկապես արևելյան ծայրերը բավականին բլրավետ են։
Պրիզրեն համայնքի անտառները հարուստ են էնդեմիկ բույսերով։ Տարածված է Հելդրեյխի սոճին[6]։
Պրիզրեն համայնքի ընդհանուր մակերեսը կազմում է 63 986 հա։ Դրանից 53 % գյուղատնտեսական հողեր են, 39 %՝ անտառներ, 8 %՝ այլ։
Գետեր
խմբագրելՊրիզրեն համայնքի ամենախոշոր գետը Բելի Դրինն (175 կմ) է։ Պրիզրենսկա Բիստրիցան, որը հոսում է Պրիզրեն քաղաքի կենտրոնով, կարճ է (18 կմ)։ Համայնքի բոլոր գետերը պատկանում են Բելի Դրինի ավազանին։ Տոպլուգա գետը փոքր-ինչ ունի վարարման վտանգ[7]։
Սահմաններ
խմբագրելՊրիզրեն համայնքը սահմանակից է հետևյալ համայնքներին՝ Ջյակովիցա, Օրախովաց, Շտրպցե, Սուվա Ռեկա, Դրագաշ և Ալբանիա պետությանն ու Մակեդոնիայի Հանրապետությանը։
Կլիմա
խմբագրելՊրիզրեն համայնքի կլիման բազմազան է։ Ցածրավայրերում խիստ մեծ է միջերկրածովյան կլիմայի ազդեցությունը, ամառային ամիսները շատ շոգ են։ Լեռնային շրջաններում գերիշխող է ալպյան կլիման, նույնիսկ հունիս ամսին տեղ-տեղ լինում է ձյուն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Vickers, Miranda (1999). The Albanians: A Modern History. I.B.Tauris. էջ 97. ISBN 978-1-86064-541-9.
- ↑ Prizren’s Surface https://kk.rks-gov.net/prizren/getattachment/03ac2853-7597-425f-a258-70a3fea221da/Plani-Zhvillimor-Komunal-i-Prizrenit-Faza-I.aspx Արխիվացված 2013-10-02 Wayback Machine pg24
- ↑ Inhabitants information http://kk.rks-gov.net/prizren/City-guide/Geography.aspx Արխիվացված 2017-03-17 Wayback Machine
- ↑ Popular villages https://kk.rks-gov.net/prizren/getattachment/03ac2853-7597-425f-a258-70a3fea221da/Plani-Zhvillimor-Komunal-i-Prizrenit-Faza-I.aspx Արխիվացված 2013-10-02 Wayback Machine pg26
- ↑ Geographical position https://kk.rks-gov.net/prizren/getattachment/03ac2853-7597-425f-a258-70a3fea221da/Plani-Zhvillimor-Komunal-i-Prizrenit-Faza-I.aspx Արխիվացված 2013-10-02 Wayback Machine pg93
- ↑ Forest Surfaces https://kk.rks-gov.net/prizren/getattachment/03ac2853-7597-425f-a258-70a3fea221da/Plani-Zhvillimor-Komunal-i-Prizrenit-Faza-I.aspx Արխիվացված 2013-10-02 Wayback Machine pg 49
- ↑ Toplluha River https://kk.rks-gov.net/prizren/getattachment/03ac2853-7597-425f-a258-70a3fea221da/Plani-Zhvillimor-Komunal-i-Prizrenit-Faza-I.aspx Արխիվացված 2013-10-02 Wayback Machine pg47