Պրեչիստենսկիե դարպասներ հրապարակ

Պրեչիստենսկիե դարպասներ հրապարակ (ռուս.՝ Пло́щадь Пречи́стенские Воро́та, 1924-1993 թվականներ՝ Կրոպոտկինսկայա հրապարակ), համարվում է Վոլխոնկա, Պրեչիստենկա, Օստոժենկա փողոցների, Սոյմոնովսկի նրբանցքի և Գոգոլի բուլվարի միջև գտնվող Բուլվարային օղակի մի մասը, փաստացի՝ սկիզբը։ Տեղակայված է Մոսկվայի Խամովնիկի շրջանում։ Հրապարակում է գտնվում մետրոյի «Կրոպոտկինսկայա» կայարանը։

Պրեչիստենսկիե դարպասներ հրապարակ
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԽամովնիկի շրջան
Lua error in Մոդուլ:Wikidata at line 303: Функция для отображения значения не найдена..

Անվանման ծագում խմբագրել

Հրապարակը ձևավորվել է Սպիտակ քաղաքի պատի դարպասների մոտ, որտեղից սկսվել է Պրեչիստենկա փողոցը։ Հրապարակի նախկին անուններն են՝ Չերտոլսկիե դարպասներ (16-րդ դար) ըստ Չերտոլե տարածքի, Պրեչիստենսկիե դարպասներ (մինչև 1924 թվական) Նովոդևիչի վանքի Եկեղեցու Սմոլենսկի Սուրբ Աստվածածին եկեղեցու անունով, Կրոպոտինսկի դարպասներ հրապարակ, Կրոպոտինսկի հրապարակ, Կրոպոտինսկի դարպասներ (1924-1993)[1] ի հիշատակ իշխան, հեղափոխական, անարխիզմի տեսաբան, գիտնական, աշխարհագրագետ և երկրաբան, Արևելյան Ասիայի հետազոտող Պյոտր Կրոպոտկինի (1842-1921)։ Նա ծնվել է մոտակա Շտատնոմ նրբանցքում (այժմ՝ Կրոպոտինսկի նրբանցք)։

Նկարագրություն խմբագրել

 
Ելք դեպի Պրեչիստենսկիե դարպասներ Կրոպոտկինկայա մետրոյի կայարանից
 
Հրապարակի տեսքը, Օստոժենսկի և Սոյմանովսկի նրբանցքների անկյուն

Պրեչիստենսկիե դարպասներ հրապարակից սկսվում է Մոսկվայի Բուլվարային օղակը։ Այն գտնվում է Սոյմոնովսկի միջափողոցի և Գոգոլի բուլվարի միջև, որի հյուսիս-արևելքից հրապարակը հատելով անցնում է Վոլխոնկան՝ այն բաժանելով Պրեչիստենկա և Օստոժենկա փողոցների։ Սոյմոնովսկի միջափողոցի և Վոլխոնկայի անկյունում է գտնվում Քրիստոս Փրկչի տաճարն այգու հետ, իսկ Գոգոլի բուլվարից դեպի հրապարակ է դուրս գալիս «Կրոպոտկինսկայա» մետրոյի կայարանը (նախասրահի ճարտարապետ՝ Սամուիլ Կրավեց)։ Պրեչիստենկայա և Օստոժենկա փողոցների միջև է գտնվում Ֆրիդրիխ Էնգելսի հուշարձանը (1976 թվական, քանդակագործ՝ Իոսիֆ Կոզլովսկի)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել