Պրակտիկական գրականություն

Պրագմատիկական մանկավարժություն, մանկավարժական ուղղություն, տարածված է ԱՄՆ-ում, Անգլիայում և այլ երկրներում։ Հիմքում ընկած են պրագմատիզմի գաղափարները։

Հիմնադիրն է Ջոն Դյուին։ Հայտնի է նաև էքսպերիմեն-տալիզմ, կոնստրուկտիվիզմ, ինստրու-մենտաչիզմ, պրոգրեսիվիզմ անուններով։ Պրագմատիկական մանկավարժություն ժխտում է դաստիարակության հեռանկարային նպատակը և ընդունում միայն տվյալ իրավիճակից բխող «անմիջական նպատակները», որոնք բավարարելու են երեխայի պահանջները։

Համակարգված կրթությունը փոխարինում է կոմպլեքսային ուսուցմամբ (երեխաների աշխատանքային և խաղային գործունեությամբ)։ Երեխան ինքն է պլանավորում սեփական գործունեությունը, ուսուցիչը հանդես է գալիս իբրե խորհրդատու, օգնական։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 419