Անտոն Յուրիի Պտուշկին (ուկրաիներեն՝ Антон Юрійович Птушкін, մայիսի 22, 1984(1984-05-22), Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական ռադիո և հեռուստահաղորդավար, դիջեյ և վիդեոբլոգեր։

Անտոն Պտուշկին
ուկրաիներեն՝ Антон Юрійович Птушкін
Դիմանկար
Ծնվել էմայիսի 22, 1984(1984-05-22) (39 տարեկան)
ԾննդավայրԼուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
Մայրենի լեզուուկրաիներեն և ռուսերեն
ԿրթությունEast Ukrainian Volodymyr Dahl National University?
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, վիդեո բլոգեր, դիջեյ և յություբեր
ԱշխատավայրLounge FM?, Орёл и решка և Հրեական գործակալություն
Պարգևներ և
մրցանակներ
Gold Play Button Silver Play Button և Ուկրաինայի վաստակավոր լրագրող
 Anton Ptushkin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1984 թվականի մայիսի 22-ին Ուկրաինական ԽՍՀ-ի Վորոշիլովգրադ քաղաքում (հիմա՝ Լուգանսկ)։ Ավարտել է Վլադիմիր Դալի անվան արևելաուկրաինական ազգային համալասարանի «Հասարակագիտություն» բաժինը։ Ավարտելուց հետո աշխատել է որպես դիջեյ և գեղարվեստական տնօրեն գիշերային ակումբում։ Մի քանի տարի անց, փոխել է մասնագիտությունը և աշխատավայրը՝ դառնալով Իսրայելի Հրեական ընկերության մենեջերը, որտեղ աշխատել է 8 տարի[1][2]։

Դպրոցում Անտոնը լավ է սովորել և հետաքրքրվել է արվեստով։

2012 թվականին տեղափոխվել է Կիև, որտեղ սկսել է աշխատել ռադիոյում։ Նա «Lounge FM»[3][4] և «Ռադիո Ուրբաթ» ուկրաինական ռադիոկայանների հիմնադիրն ու նախկին տնօրենն է[5]։ Զբաղվել է քվեսթների կազմակերպմամբ։ 10 տարի աշխատել է որպես միջոցառումների հաղորդավար[2]։ Հաճախ հանդես է գալիս որպես դիջեյ[6]։

2017 թվականին դառնում է «Орёл и решка» հայտնի նախագծի հաղորդավար Անաստասիա Իվլեևայի հետ միասին[7][8]։ 2018 թվականի հուլիսին Պտուշկինը հայտարարել է նախագծից հեռանալու մասին։ Ոչ նա, ոչ TeenSpirit Studio-ն պատճառը չեն անվանել։ Նրան փոխարինել է Եվսեյ Կովալյովը։

Հեռացումից հետո շարունակել է տեսահոլովակներ նկարահանել ճամփորդությունների մասին իր YouTube ալիքի համար[9][10]։ Անտոնի խոսքերի համաձայն, նա ամեն ինչով ինքնուրույն է զբաղվում, առանց օպերատորների և սցենարիստների օգնության։ 2020 թվականի հունվարի դրությամբ, Անտոն Պտուշկինի Յութուբյան ալիքն ունի ավելի քան 2 միլիոն բաժանորդ[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Pелигия" в блоге А. Ю.Птушкина» (ռուսերեն). ЖЖ.
  2. 2,0 2,1 «Как я попал в Орел и Решка» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «Радио Lounge FM» (ռուսերեն). relax.com.ua.
  4. «Lounge FM – музыка для позитива, сладкой лени и светского общения» (ռուսերեն). radiobells.com.
  5. «Super Radio стає «Радио Пятница»» (ուկրաիներեն). umediagroup.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  6. «Anton Ptushkin» (անգլերեն). SoundCloud. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  7. «Ведущий шоу "Орел и решка. Перезагрузка" Антон Птушкин: "Ивлеева - совершенно взбалмошная девушка"» (ռուսերեն). Комсомольская правда в Украине.
  8. «Как сложилась личная жизнь ведущих "Орла и Решки"» (ռուսերեն). 24СМИ.
  9. «В первом интервью после ухода из программы «Орел и решка» журналист и блогер Антон Птушкин рассказал Jewish.ru, над чем ведущие смеются после съемок, что вызывает негатив в США и Европе и почему YouTube лучше любых СМИ» (ռուսերեն). jewish.ru.
  10. «Антон Птушкин и его программа «Большой выпуск»» (ռուսերեն). ТакХочу.
  11. «Антон Птушкин» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Պտուշկին» հոդվածին։