Պսամետիհ III
Պսամետիհ III, ով հայտնի է նաև որպես Պսամտիկոս III (ամբողջական անունը` Անկխկաենռա Պսամետիհ III) Հին Եգիպտոսի Ուշ թագավորության XXVI արքայատոհմի վերջին փարավոնն է եղել և կառավարել է մ.թ.ա. 526-525 թվականներին: Նա Աբ Մոսեի (Ամասիս II) որդին էր:
Պսամետիհ III | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ.թ.ա. 6-րդ դար |
Մահացել է | մ. թ. ա. 525 |
Քաղաքացիություն | Հին Եգիպտոս |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Amasis II? |
Զբաղեցրած պաշտոններ | Փարավոն |
Psammetichus III Վիքիպահեստում |
Կառավարում: Պատերազմ Պարսկաստանի հետԽմբագրել
Պսամետիհ III կառավարման ժամանակ պարսիկները հարձակվեցին Եգիպտոսի վրա: Իր ուժերը կենտրոնացնելով Պաղեստինում, Պարսից արքա Կամբյուսես II համաձայնության եկավ արաբական քոչվորների հետ, որոնց ձեռքում էր գտնվում Սինայի անապատից դեպի եգիպտական սահմանները ձգվող ուղիները: Այդ համաձայնության շնորհիվ Կամբյուսեսն իր զորքին ապահովում է խմելու ջրով, որը բերվում էր ուղտերի միջոցով: Պարսիկները ծովում չունեին իրենց նավատորմը, սակայն նրանք ակտիվորեն կիրառում էին փյունիկական, ինչպես նաև հունական նավերը:
Բացի այդ, եգիպտացիների ծովային ուժերի հրամանատար Ուջախորեսենտը չէր թաքցնում իր դավաճանական կեցվածքը: Իր նոթերում նա անկեղծորեն նկարագրում է պարսից արքաների բարեգթությունը, ինչպես նաև նրանց կողմից ստացած նվերների և շնորհների մասին, ինչը բավականին կասկածելի է: Պարսիկների կողմն էր անցել նաև Եգիպտոսում գտնվող հույն վարձկանների հրամանատար Ֆանեսը, ով զավթիչներին անփոխարինելի ծառայություններ է մատուցել: Սակայն հույն վարձկանները` պահպանելով փարավոնի հանդեպ հավատարմությունը, սպանում են իրենց հրամանատարի որդիներին, ովքեր լիովին անմեղ էին:
Չնայած աննպաստ իրադրությանը, եգիպտական բանակը սահմանային Պելուսիում քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում թշնամուն արժանի դիմադրություն է ցույց տալիս: 70 տարի հետո Հերոդոտոսը մանրակրկտորեն հետազոտում է մարտի դաշտը և հայտնաբերում մեծ թվով սպանվածների մնացորդներ:
Պոլիենուսը նույնիսկ հումորով ասել է.
Պարսիկները տիրացան Պելուսիումին շնորհիվ այն բանի, որ եգիպտացիները խոնարհվում էին իրենց համար սրբություններ հանդիսացող կատուներին, խոյերին և շներին[1]: Պարսիկներն այդ կենդանիներն տանում էին զորքի դիմացով` որպես կենդանի վահան[2][3], որի պատճառով եգիպտացիները, նրանց չվնասելու համար, չնետահարեցին թշնամու զորքը: |
Այդ ճակատամարտում պարսիկներին հաջողվում է կոտրել եգիպտացիների դիմադրությունը, ինչը նրանց հետագա հաջողությունների գլխավոր երաշխիքներից մեկն էր:
Մ.թ.ա. 525 թվականի մայիսին գրավվում է Մեմֆիսը, որտեղ պարսիկները դաժան հաշվեհարդար են տեսնում. 2000 բնակիչ, այդ թվում նաև Պսամետիհի որդին, գլխատվում են, սակայն իրեն` Պսամետիհին խնայում են: Դրանից հետո Կամբյուսես II թագադրվում է որպես փարավոն` կրելով «Եգիպտոսի արքա, երկրի արքա» տիտղոսը (մ.թ.ա 525 թվականի օգոստոս):
Նուբիայի դեմ Կամբյուսեսի ձեռնարկած արշավանքի ձախողումից օգտվելով` Պսամետիհը ապստամբում է պարսիկների դեմ: Մ.թ.ա. 524 թվականին Կամբյուսեսը հաղթանակած վերադառնում է Մեմֆիս, որտեղ գլխատում է Պսամետիհին և մյուս ապստամբենրին: Եգիպտոսում կառավարիչ է նշանակվում պարսիկ Արիանդոսը:
Հերոդոտոսն իր «Պատմություն» աշխատության երրորդ գրքում նկարագրում է Կամբյուսեսի` վերջին եգիպտացի փարավոնի (հաշվի չառնելով պարսկական տիրապետությունից հետո 3 դինաստիաներին) ընտանիքի անդամների հանդեպ իրագործած դաժանությունները: Պսամետիհի դուստրը ստրկության է վաճառվում, որդին մահվան է դատապարտվում և քառատվում: Իսկ ապստամբած Պսամետիհը դատապարտվում է խմել ցլի արյուն, ինչի արդյունքում նա վախճանվում է մ.թ.ա. 523 թվականին: Սեկստոս Աֆրիկացին` վկայակոչելով Մանեթոնին, նշում է, որ Պսամետիհ III (Պսամեհերիտես) կառավարել է 6 ամիս: Իսկ Եվսեբիոս Կեսարացին ընդհանրապես չի հիշատակում Պսամետիհ III փարավոնին[4]:
Նախորդ | Հին Եգիպտոսի Փարավոն Ուշ թագավորություն, XXVI արքայատոհմ |
Հաջորդ |
Ամասիս II |
Պսամետիհ III ( մ.թ.ա. 526-525) |
Կամբիս I |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Полиэн. Стратагемы / А. К. Нефёдкин.
- ↑ Тураев Б.А. История древнего Востока / Струве В.В. и Снегирева И.Л.. — Ленинград: Социально-экономическое, 1935. — Т. 2 (ОТДЕЛ ПЯТЫЙ ПЕРСИДСКАЯ ЭПОХА ПЕРСЫ. КИР. «ЦАРСТВО СТРАН» - КАМБИЗ. ПОКОРЕНИЕ ЕГИПТА).
Приводится анекдот, будто Камбиз овладел городом, выставив впереди войска египетских священных животных, что повлекло будто бы сдачу со стороны гарнизона, опасавшегося ранить кошек, ибисов и собак. - ↑ Полиэн. Стратагемы / А. К. Нефёдкин.
- ↑ Манефон. Египтика. Книга III, XXVI Династия
ԳրականությունԽմբագրել
- Тураев, Борис Александрович История древнего Востока / Под редакцией Струве В. В. и Снегирёва И. Л. — 2-е стереот. изд. — Л: Соцэкгиз, 1935. — Т. 2. — 15 250 экз.
- Древний Восток и античность // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4тт. / Автор-составитель В. В. Эрлихман. — Т. 1.
- «Псаметих»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907